/ n.letter.1 /
Արձագանքներ
Օդում անշարժ կախված ալբատրոսի վրայով
Ու խորը գլորվող ալիքների մեջ
Կորալային քարանձավների լաբիրինթներում
Հեռավոր մակընթացության արձագանքը
Վազեց ավազների վրայով
Կանաչ է ամենն ու խորքը օվկիանոսի
Եվ ոչ ոք չի ասի թե որտեղ է ցամաքը
Եվ ոչ ոք չգիտի տեղն այդ որտեղի
Բայց ինչ-որ մի բան կշարժվի ու ինչ-որ մի բան կփորձի
Ու կսկսի մագլցել ուղղությամբ լույսի
Օտարներ են անցնում փողոցներում
Հուսալով հանդիպել երկու առանձին հայացքներով
Եվ ես դու եմ և այն ինչ ես տեսնում եմ ես եմ
Եվ ափն իմ ծովի կշոշափի քո ձեռքը
Ու կօգնես հասկանալ ինձ
Եվ ոչ ոք չի կանչի մեզ արևածագին
Եվ ոչ ոք չի ստիպի փակել մեր աչքերը
Ոչ ոք չի խոսի ու չի փորձի սավառնել շուրջը արևի
Անամպ երկինք ամեն օր դու ընկնում ես իմ արթուն աչքերի առջև
Կանչելով ինձ արթնանալ
Եվ պատի ու պատուհանի միջով
Գալիս են արևալույսի թևերի
Միլիոնավոր պայծառ մունետիկներն առավոտվա
Եվ ոչ ոք չերգեց ինձ քնաբեր
Եվ ոչ ոք չստիպեց փակել իմ աչքերը
Եվ ես բացեցի լայն պատուհաններն
Ու սողացի դեպի քեզ երկինքների միջով:
փինք ֆլոյդ
Խտացված ձայներ բարձրախոսներից լուսնի մութ կողմը լավագույն սկավառակ բոլոր ժամանակների ու քաղաքակրթությունների վինիլային ու վանիլային հավելանյութերով բացվող շապիկ սրտի բաբախումով սկսվեց օրը օդը ներս քաշի խորը ավելի խորը հեռացիր բայց մի լքիր ինձ, ընտրիր նավակը քո ժպիտներ արցունքներ նապաստակներ հասիր արևին հիմարի մեկը երկուսը երրորդը 25 միլիոն ժամանակները գնացին վազիր որ հասնես սերունդ թող ում է պետք քո մասին արձան կկանգնեցնեն կամ կպառկեցնեն սպիտակ սավանով ծածկված իբր թե անկողնում ես մերկ եմ: Մի օր կտեսնես 10 տարին մեջքիդ ետևում է արի չվիճենք էլի վեց լարանի նյարդալարը միշտ հոգնակի թվականներ 1973-ին ստեղծվեց կլսես անընդհատ ասեղը կմաշվի նվագարկչի մեր մահը եկել է կարծես մի այլ բան էի ասելու:
Անցար չբարևեցիր ջհանդամը թե չբարևեցիր Լինկոլնի անվան զբոսայգում սողա հորիզոնական դիրքով մի կերպ ակնոցն արևային մազարմատներն ու նարնջագույն շալվարը 40 տարեկան տիկնոջ լայնածավալ վարտիք ու քայլվածք ներելու կարիք չկա հեծանվահրապարակում ուղղահայաց օդապարիկ փայտե հիմնակմախքով, որը հետո դարձավ թուր` ածելիներով:
Նույնիսկ եթե չլինես իմը (բայց ինչու պետք է իմը լինես) ես երևի կտառապեմ չգիտեմ, բայց քեզ մի այլմարդկային տեսակով եմ սիրում, չէ քեզ չեմ սիրում չէ որ ես քեզ չեմ ճանաչում դեռ փորձում եմ քեզ ճանաչել, իսկ դու ինձ (ճանաչում ես թե սիրում) չէ հա… Այսօր սեպտեմբերն է քսաներկուսի էլ չենք տեսնի մենք իրար, այսինքն ես քեզ չէ բայց մի օր իրար հետ սիգար ենք ծխելու
Արեգակը կարմիր արեգակը անցյալում բարևում եմ քեզ տեսնել չեմ ուզում կարող հայացքդ քայլվածքդ նայվածքդ կոշկակարի տնակի բարդույթ վերջույթ հետույթ քո մասին կարող եմ գրել գրքեր մի ութ հատ առաքյալ ավետարանիչ խաչքարային մշակույթ ուր են տանում քայլերն այսքո ինչ լավն է էս թանաքը գիտես հիմա նայում եմ քո նկարին չտխրես երբեք ու չարտասվես ժպիտը քո ինձ տապալեց գետնին ցեխերի ու փոշու մեջ ես եմ քո հավատարիմ ընկերը, չհավատաս էլի կխաբեմ անընդհատ կխաբեմ, գիտես էսքանը որ գրում եմ չեմ մտածում ինքն իրեն գրվում է այ հիմա քեզ հիշեցի չես վախենում դու իմ բառերից այ մեղապարտ դու անմեղ ես բայց քո մասին երազ չտեսա երազներս վերջացել են ու վերջացան վերջին երազս ու չերազս քո մասին էր սև ու սպիտակ ավելի լավն ես ես քեզ սիրեցի սև ու սպիտակային տեսակներով Աբովյան եմ ուղարկելու գրոտած մի քանի թուղթ քեզ հիշելիս ժպտում եմ ու զարմանում որ ժպտում եմ դու ես մեղավոր որ ժպտում եմ իմ ոչ այնքան լեզվաբան, քեզ մի օր կառևանգեմ ու կկորցնեմ սարերում ու մի աղջիկ իսկ ինչ է դա չլինի թե դու ես ջախջախեցիր քո ստվերը չէ դու ստվեր չունես դու ոչինչ չունես չես էլ կարող ունենալ մի գիշերով ընդամենը կխեղդեմ ես քեզ մի գիշերում դու չես զգա քեզ չգրկեցի նույնիսկ կանգառում դեղինավուն չշնչեցի քո հոտը էլ ուր մնաց արհեստական շնչառություն, բախտդ բերեց հարբած չէի բայց կուզեի, կարևորների շարքում հայտնվեցիր քեզ էլ կմոռանամ բա հետո ինչ կլինի ինչ իմանամ էն ժամանակներում էլ չգիտեի տեսել ես գրիչը ոնց եմ բռնում: Ինչու ես շառագունում տարօրինակ նարարարած խոցոտեցի հոշոտեցի բզկտեցի մարմինը քո սպիտակ ու սև գիշերների լուսիններում թղթերս վերջանում են դու էլ ես վերջանում դրվագ իմ կարճատև կորար փողոցներում գրքերիս մեջ մի արի Երևան էլի մնա Աբովյանում խոսք եմ տալիս չգալ Աբովյան կողքով էլ չանցնել, այ հիմա կխմեի 45 րոպե մի ամբողջ խաղակես էլ հետ չես գա, նիհարեցիր` ավելի սիրեցի քեզ: Նամականիշ չունեմ որ նամակը քեզ ուղարկեմ ինչեր ասես որ չեմ արել քեզ հետ իմ մտքերում արդեն կարող եմ չէ չափից դուրս անկեղծանալ մի քիչ ու էլ ոչինչ կմտածեմ որ քեզ չեմ հանդիպել ու շոշափել ու մի քիչ էլ զգացել չես եղել դու էլ ում եմ գրում ինչի եմ գրում իբր թե չկաս չես հասցրել ծնվել իմ դիմաց ամառային անձրև դարձար լվացիր ինձ ու գնացիր գոլորշիանալու
/end.of.n.letter.1 /
8002
/ n.letter.2 /
Հերիք չի նախորդ գարունամառս կերար, հիմա էլ էսօրվա գարունն էս լափում գարնանագող ինչու գարունս գողացար ստիպեցիր քեզնով անել կեղտափոշի թավալ մի տուր կավճի կտոր աբսուրդ բան չեմ հասկանում ոնց որ հրեշառու լինես ուղեղս ես գրավել զավթել գնաց սենց անձրևոտ մի երկու ամիս ինչ եմ անելու յափնջի էլ չունեմ մտքերս քանդեցիր այ երբ որ մի օր ամուսնանանք են ժամանակ իմ սպիտակ աղավնին չէ մի հատ նստի ու մտածի երկար ու խորաթափանց ինչ արեցիր դու հասկանում ես հա կարոտել էիր հասկացա սիրում էիր չհասկացա չէիր տեսնում որ խանձվում էի ինձ թվում է թե հատուկ տենց արեցիր համբերությունս հատավ անասնական բնազդներս արթնացել են ու խեղդում են բռնաբարելու վտանգը երբ գնաս Քալիֆորնիա արևոտ հետդ անպայման ծաղիկներ կտանես որ ներս թողնեն ինչ վատ էր անընդհատ ուզում էի քեզ նվիրել ծաղիկներ նվիրեցի առաջինն ու վերջինը ուտեիր էլի համով էին ինչու պետք է տղան էսքան թուլանա աղջկա առաջ կարող եմ քեզ վատություն անել բայց չեմ անի որովհետև դու տգետ ես ախր արի քեզ պատճենահանենք գոնե քո նման տիկնիկ սարքենք տանեմ կախեմ պատիցս որտեղ էս ծանոթացել ինձ հետ արի մի հատ էլ ծանոթանանք ես մեզ կծանոթացնեմ շատ ուրախ եմ հիմար ժպիտ ու մեկ է անունները ոչ ոք չի հիշում պատկերացրու իրար հետ ենք ապրում կարճ կտևի բայց ամբողջ կյանքս կհիշեմ դու էլ երևի սոված ես ու չես հասկանում ինչ ես ուզում բայց որ ուզում ես մաքուրով ես ուզում թե ռազմահայրենասիրական սարեր ձորեր եթե ինձ լքես լավ էլի ոչինչ չի մնա տխուր այգի սեր իմ համբույրներ կծոտող կատաղած մաքառող արնակոլոլ շրթունքներ ձեռագիր կամքի ուժ որ չզանգես կամ չհաղորդագրես մարդ եմ չէ դեռ ոչ մի գարնանն էսքան չէի սպասել սպանեցիր ընտանեկան պատերի ցեմենտը փող է հիշողություններ Երևանից ու մի քիչ էլ Վանաձորից մեզ բարի ժամանց թպրտա բազմոցին պառկած մեջքի վրա աշխարհի ամենադաժան բանը հիշողությունն է չի թողնում ոչինչ անես տոմսակ դեպի լուսին ինչու եկար վերադարձար ն.-ի վերադարձը ծափեր ծափեր ինչ հիմարն եմ ես խաբվեցի ու խփվեցի պատանյակի պես ընկա թակարդը գարնանագողի գրողի տարած ախչի հլը շուտ արար հողաթափերս բեր ու եթե դու սիրում ես ինձ ոչ տոնական այլ իսկապես որմնադիրների փողոց անհրապույր շուկաներով մի օր ես քեզ կծեծեմ, կհայհոյեմ առաջվա պես երբ ես կմեռնեմ մի տաս տարուց կհանդիպենք մեկ օր իրար հորիզոնական եմ խմում իսկ ես արդեն գալիս էի աղջիկ ցանկանալու թե ուզելու ես իմ ոճը չեմ փոխելու սարերի քամի ուրիշ աղջկա կսիրեմ կքշեմ մոտոցիկլետով վրանածածկ հանգիստ ամպոտ դու երկու անգամ ինձ ցավ պատճառեցիր որ տանեմ ես քեզ առաջին դեպքում մեղքն ամբողջությամբ կարող եմ վերցնել իմ վրա ու ինքս ինձ կախ տամ ծառից հանգիստ ու մաքուր խղճով բայց երկրորդն ավելի ցավոտ էր ու քո հոգու վրա է խաչը չեմ գրում որ տանջվես ու մեղավոր քեզ զգաս զգալ պետք չէ մեկ է գարունս էլ գարուն չի դառնա գարնանավարագույրները իջան հետևում ծափ են տալիս դուրս եկ խոնարհվիր աշխարհի հզորները մեզ են նայում քո մասին մի քիչ մոռանում եմ միայն երբ բարձր արագությամբ սլանում եմ փոսապատ փողոցներով ու մայրուղիներով գոնե կթողնես ամռանը ապրեմ թե էլի կզանգես կասես արի գնանք մարդաորսի այդ ինչ նիզակով ինձ խփեցիր մեջքից գոնե դիմացից խփեիր գոնե մարդասպանի դեմքս կտեսնեի կիմանայի կամ գոնե ծայրը թույնի մեջ թաթախեիր նոր մեռնեի թե ով ինձ խորտակեց սև կաթի մեջ երազանքս քեզ նման խելառ ախչիկ էր եթե մի օր որոշես ամեն ինչ պատմել ինձ քամուն հարցրու իմ տեղը այսինքն ինձ չես գտնի չէ հաստատ ներման ենթակա չես կամ եթե ներվես ինչ կտա դա քեզ ու առավել ևս քեզ իբր ինձ էլի գիտես չէ տենց մի հատ սինդրոմ կա չափից դուրս գեղեցիկ աղջիկների մոտ երբ արդեն շատ են զզվացնում երկրպագուները ուզողները էլի բայց ինքը ոչ մեկին չի սիրում մեկի հետ հենց ընենց սկսում է ընկերություն անել որ մյուսները տենան ընկեր ունի ու յան տան, բայց դա քեզ չի վերաբերում որովհետև դու չափից դուրս սիրուն չես քեզ կարելի էր ծեծել «ճշտով» բայց ծեծեցի ծաղիկներով արյունաքամ եմ լինում քթիցս արյուն է գալիս չեմ կանգնեցնում տեսնեմ ուշքս կգնա թե չէ կամ էլ դու ինքդ քեզնից ոչինչ չես հասկանում նամակ եմ գրել դե լավ մտքերս վերջացան
/end.of.n.letter.2 /
էս հին նամակներն ուզում էի խմբագրել, հետո post անել, բայց փոշմանեցի...

ReplyDeleteկարդացի ու տպավորվեցի... չխառնվելով նեղ անձնական մտքերին, միայն ուզում եմ նշել, որ շատ հավանեցի գրելաոճը:
սրտովս էր հախուռն մտքերի գրոհը:
մենակ թե գլխի չեմ թե տառերը խի ա սենց ցույց տալիս` http://lh4.ggpht.com/_gzaxVittUE0/S0rXpLAlUsI/AAAAAAAAAGw/aWbAKF6eWIU/s576/tarer.gif
կարող ա ԲՈԼԴ-ից ա ?
իմ կարծիքով քո բրաուզերից ա, իմ մոտ և google chrome կա և firefox և explorer, բոլորով էլ նորմալ բացում ա
ReplyDeleteP.S. շնորհակալ եմ կարծիքի համար