Նախքան բուն թեմային անցնելն ասեմ, որ էս վերջերս շուխուռ ա ընկել, թե խորովածը, տոլման, խաշը ևն ԲՈՒՆ հայկական ուտելիքներ են: Խնդալուց մեռա, նույնիսկ եթե դա տենց ա: Երբ որ ուոմո սափիենս կոչվածը հասկացավ, որ որսի միսը կարա ուտելուց առաջ խորովի, այ էտ ժամանակ նրան մոտեցավ հին հայն ու ասաց. /մեջբերում եմ/
- Ապեր, իսկ դու գիտե՞ս, որ խորովածը հին հայկական բան ա, դա սարքել են մեր պապերը, ու կսարքեն մեր թոռները: Նախքան զխտկվելդ պետք ա իմանաս էդ կարևոր փաստը, ա՛յ ջահել:
/մեջբերման ավարտը/: Դե իսկ տոլմայանման ուտելիքներ աշխարհի լիքը ազգային-ազատագրական խոհանոցներում կան: Այ խաշի մոմենտը լուրջ ա, ուսումնասիրել ա պետք:
...Աղավնաձորում ենք, տուրիստների հետ: Գյուղացիքի տանը ճաշում ենք, բայց ճաշելուց առաջ պատվիրված ա լավաշ թխելու արարողություն, որ էս մեր սկանդինավ վիկինգները տենան թե ինչ հին ու դարավոր մշակույթ ունեցող ազգ ենք մենք: Նայեցին, թոնրի մեջից կերան և այլն: Վերջում մոտեցա թխող կնանիքին ու հարցնում եմ.
- մորքուր ջան, ամիսը քանի՞ անգամ եք թխում /դե նկատի ունեմ են, որ գյուղերում սովորաբար մի 10-15 օրը մեկը լիքը հաց կամ լավաշ են թխում միանգամից ու կամաց-կամաց ուտում/:
- մենք հաց չենք թխում, առնում ենք:
-ո՞նց, առնելը թխելիս ձեռ ա՞ տալիս
-հա բա ես մեր չարչարանքը՞
-է հա, հաց թխելը հեշտ չի, բայց գոնե գիտեք ձեր հացն ա, մեջը զիբիլ խառնած չի: Գոնե մենակ ալյուրն առեք թխեք:
- է այ բալա, հիմի գյուղում ով ա թխում որ, սաղ էլ առնում են էլի
- բա ձեր երեխեքին աղջկեքին գոնե սովորացնում ե՞ք էս թխելու ձևերը
- չէ հա, սաղ քաղաք են սովորում, գյուղում 40 տարեկանից ցածր կնանիք լավաշ թխել չգիտեն...
Բա, հետո կասենք մեկ ազգ մեկ մշակույթ, հինգհազարամյա երկիր, ութհազարամյա հայոց լեզու, գինեգործության օրրան, հացահատիկի մշակման բնօրրան և այլ էշ բաներ: Մենք մի ժամանակ գլուխ էինք գովում, թե քարից հաց ենք քամել, բայց մի 30 տարի հետո լավաշ թխող չենք ունենա:
Վերջացնելով ասածս, վերհիշեմ մեր թագավորի արտաբերած զալատօյ ու դարակազմիկ պարբերությունը.
- եթե սահմանամերձ գյուղում դպրոց չկա, մանկապարտեզ չկա, բուժկետ չկա, պայմաններ չկան, մարդիկ թող իջնեն ներքևի գյուղում ապրեն..............
ուտելիքի մասին ևս մեկ փօսթ
No comments:
Post a Comment