նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Showing posts with label ոսկե ծիրան. Show all posts
Showing posts with label ոսկե ծիրան. Show all posts

Saturday, July 14, 2012

ոսկե առբիկոս

Ոսկե ծիրանի փակման ֆիլմից առաջ կինո մոսկվայի կապույտ դահլիճի դռների առաջ պոռնո էր: Խմբակային բողոքին մասնակցում էին մի քանի խմբի մարդիկ` ովքեր հրավիրատոմս ունեին, ովքեր տոմս ունեին, ովքեր ուղղակի ուզում էին խցկվել ներս: Դռների մոտ ձևավորվել էր ծիրանի բեյջերով ջահելների մի խրոխտ խումբ, նրանց հանձնարարված էր ամեն գնով մարդ չթողնել: Ինչ խոսք, պատկերացրեք դուք համերգի տոմս առնեք ու ներս չթողնեն /հրավիրատոմսը դեռ ջանդամ, դրա համար ոչ ոք փող չի տալիս/: Ինչևէ, մենք խորամանկ գտնվեցինք ու էն վերջին դռնով, որի մոտ դոշ տված ջահելներ չկային,  մտանք` առանց զոհերի: Ներսում լիքը ազատ տեղ կար: Բա ինչի? մարդկանց ներս չեք թողնում, այ ծիրանից լուծի կազմակերպիչներ??? Ամեն տարի էս փառատոնի փակման ֆիլմի ժամանակ սենց ա լինում:
Կինոն սա էր http://gaiff.am/am/films/love/ 
ահավոր ծանր ու սատկացնող
Բիձեն ինսուլտ տարած պառավին խնամում ա վերջում էլ նեռվերը չի դիմանում բարձով խեղդում ա:
 

Friday, July 15, 2011

ծիրանի լուծը շարունակվում է

Երեկչէառաջիօրը սիրահարների այգում երկու կարճամետրաժ դիտեցինք: Առաջինը "դաշնամուր լարող"-ն էր: Էս ֆիլմից հետո այգու անվտանգության աշխատակիցը սկսեց հավաքել տեխնիկան, ասեցինք՝ բա երկրորդ ֆիլմը????: Ասեց՝ էս մի դիսկն ա, ինձ ուրիշ դիսկ չեն տվել: Մի 15 րոպեից հայտնվեց երկրորդը: Արժեր սպասել, Լևոն Մինասյանի "դաշնամուր"-ն էր: Վերջինս էն ֆիլմերից ա, որ ընդամենը 26 րոպե տևողություն ունի, բայց հազար հատ լիամետրաժ արժի: Բրավո: Միայն մի բան՝ ֆիլմն ընդգծված Գյումրվա էր՝ հումորով, ժաժքի հետևանքներով ու իհարկե՝ երևանցիքի հասցեին կծու խոսքերով: Տենաս կգա մի օր, երբ էդ քաղաքի մեջից դուրս կգա մայրաքաղաքի հանդեպ հակակրանքը: (Իմ խորին համոզմամբ դա գալիս ա նրանից, որ Ալեքսանդրապոլը մի ժամանակ եղել ա մայրաքաղաք, հետո Երևանն ա դառել: Ես դա կոչում եմ մայրաքաղաքամարզային չուզողություն կամ ետմայրաքաղաքային դառնակարոտ):
Դե իսկ երեկ երեկոյան նույն այգում դիտեցի կյանքիս տեսած դանդաղագույն, տխմարագույն, անիմաստ, 120 րոպեանոց ֆիլմը (անվանումը չեմ տալիս):

Wednesday, July 13, 2011

ոսկե Ծիրանի լուԾ

Ամեն ինչ սկսվում ա նրանից, որ հայերը կինոյից ուշանում են: Ընդհանրապես, հայերը ուշանալու խասյաթ ունեն ու դա նորմալ են համարում: Ասենք կինոն սկսվել ա, մեկ էլ ներս են մտնում, վառում բջջայինների լույսերն ու սկսում ոտ տրորելով խարխափելով հասնել իրենց տեղին: Որ մի րոպե համբերեն, աչքերը սովորի մթին, ավելի հեշտ կստացվի: Հետո հայերը մոռանում են անջատել հեռախոսները ու նույնիսկ զանգերի են պատասխանում կինոյի ժամանակ: Էսօրվա առաջին կինոն ֆրանսերեն էր՝ հայերեն ու անգլերեն ենթագրերով: Ֆիլմից քիչ անց կորան հայերեն ենթագրերը, հետո նաև անգլերենը, հետո մի կես ժամից եկան: Դե կներեք էլի, ֆրանսերեն չգիտեմ ու համ էլ զզվում եմ: Եթե մի լեզվում ութսուն ասելու համար ասում են չորս անգամ քսան, ապա դա լեզու չի :-)
Հա, չմոռանամ ասել, որ իմ տոմսից մինիմում մի հատ էլ կար, այսինքն գնացի մի աղջիկ էր նստած, ուզեցա տեղից հանեմ, պարզվեց ես ու նա նույն տոմսն ունենք: ) Նույնական տոմսի պատմությունը ևս 2 անգամ կրկնվել էր 2009-ի ոսկե ծիրանալուծին՝ նախկին կինո նաիրիում: Մի խոսքով, հրաշալի էր կազմակերպված փառատոնը: Ինչ ասեմ, փախանք էտ ֆիլմից ու գնացինք դօմ մասկվի՝ այ էս ֆիլմին: Տենց լավ ֆիլմ վաղուց չէի նայել: Հենց հիմա քաշում եմ մի հատ էլ նայեմ: Հետ եկանք կինո մոսկվա՝ երրորդ ֆիլմին: Հենց սկսվեց ֆիլմը սկսվեց նաև Ռեինկարնացիայի համերգը՝ բարձր ձայնով, կինոթատրոնի բակում: Էլի եմ ասում՝ շաաաաատ լավ էր կազմակերպված ոսկեն: Ինչ ասեմ, երևի մենք արժանի ենք քաղաքում մեկից ոչ ավել կինոթատրոն ունենալուն: Բարի կինոդիտումներ:
Հ.Գ. հա, քիչ մնաց մոռանայի, երրորդ ֆիլմի ժամանակ մթից կիսակույր մի աղջիկ բավականին կրունկներով գնաց-եկավ՝ դանդաաաաղ կտկտացնելով...

Ուտոպիստական առաջարկներ

1. Կինոն սկսել ճիշտ ժամին, փակել դուռը, կանգնացնել հաստավիզ ախռաննիկ ու բոլոր ուշացողներին չորով ներս չթողել, հարկ եղած դեպքում չռփել
2. Կինոյի ժամանակ հեռախոսով խոսացողին վզքաշ անել դահլիճից, հեռախոսը սկՕչել ականջին ու ուղարկել արմենտել
3. սխալ տոմս կամ նույն տոմսից երկու հատ վաճառած կինոմոսկվայի հաստաոռ կամ հաստավօռ աղջկան (՞՞՞) ուղարկել հորանց տուն

Հավատացնում եմ, եթե սրանք իրականանան, ապա մի հինգ տարուց միջին վիճակագրական կինոսիրողը առանց նեռվայնանալու կգնա ու կդիտի իր սիրած ֆիլմը ու ոսկե ծիրանից լուծ չի ընկնի :-)


լավ կինոյի անհույս սիրահար անՆամուս


XIII.VII.MMXI


Wednesday, July 14, 2010

ոսկե ծիրանի մասին



- կինո գնում ե՞ս
- չէ
- ինչի՞
- որտև ոսկե ծիրանից զզվում եմ
- ՞՞՞
- Ծիրանի կիլոն սարքել են 2000, դրել ծիրան-միրան են խաղացնում



երևանյան հետմիջօրյա ու նաև հետճաշյա ու շոգ  խոսակցության ամփոփագիր :-)

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) podcast (1) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (28) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (3) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (43) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (11) թատրոն (4) թարգմանություն (11) Թիֆլիս (1) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (16) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (7) Վրաստան (2) տեսանյութ (14) տեքստ (1) քաղաք (13) ֆիլմ (93) ֆոտոպատմություն (14)