Փորձեցի հաշվել թե մեկ խնայող լամփուշկեն որքանով ա արդարացնում յուր գնումը:
Մեկ սովորական 100w լամփուշկեն արժի մոտ 100 դրամ, ծառայում ա 3-6ամիս: Վատնում ա 5 ժամում կես կիլովատտ, այսինքն 15 դրամ:
Մեկ խնայող լամփուշկեն /նույն հզորության, այսինքն 20w, որը տալիս ա 100w համարժեք լույս/, արժի մոտ 2000 դրամ, ծառայում ա 6-8 տարի /եթե րոպեն մեկ չանջատեք-միացնեք/: Վատնում ա 5 ժամում 0,1 կիլովատտ, այսինքն 3 դրամ:
So, 15-ից հանած 3 ստացվում ա 12 դրամ: Եթե բազմապատկենք տարվա օրերի գումարով կստացվի 365*12=4380: էս փողով կարելի ա 2 հատ դրանից առնել: Կոպիտ ասած, խնայող լամփուշկեն իրա գինը հանում ա ընդամենը կես տարի օգտագործելուց հետո:
Մյուս օրինակը.
Մեկ սովորական 150w լամփուշկեն արժի մոտ 150 դրամ, ծառայում ա 3-6ամիս: Վատնում ա 5 ժամում 0,75 կիլովատտ, այսինքն 22,5 դրամ:
Մեկ խնայող լամփուշկեն /նույն հզորության, այսինքն 30w, որը տալիս ա 150w համարժեք լույս/, արժի մոտ 2400 դրամ, ծառայում ա 6-8 տարի: Վատնում ա 5 ժամում 0,15 կիլովատտ, այսինքն 4,5 դրամ:
So, 22,5-ից հանած 4,5 ստացվում ա 18 դրամ: 365*18=6570: Էս մի խնայող լամփուշկեն իրա գինը
հանում ա կես տարուց էլ շուտ:
Բնականաբար, սխալ կլինի տան բոլոր լամփուշկեքը միանգամից հանել ու առնել դնել խնայողներ՝ ծախսելով 20-30 հազար դրամ: Սպասեք թող վառվեն ու ըստ հերթականության առեք :-) Ու նաև անիմաստ ա զուգարանի կամ լոգարանի լույսերը փոխել: Առաջնահերթ փոխեք ամենաշատը գործածվողները՝ հյուրասրահ, աշխատասենյակ, միջանցք ևն:
Խորհուրդ. եթե անջատել եք խնայող լամփուշկեն, ապա սպասեք գոնե 2 րոպե, նոր միացրեք, սրանով կյանքը կերկարացնեք:
կարդա նաև առաջին հոդվածը
No comments:
Post a Comment