նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Saturday, November 21, 2020

Նոթեր Դադիվանքից, մաս ամենավերջին

 Նոթեր Դադիվանքից, մաս ամենավերջին

․․․ մայրուղուց թեքվում ենք Դադիվանք՝ ռուսներ են սեմուշկա չռթող, դրոշից ու ավազով պարկերից հասկանում ենք, որ խաղաղապահ ուժերի վրանատեղին ա․․․․
․․․․․․արդեն վանքի մոտ էլի ռուսներ են՝ էս անգամ սալագաներ, աղվամազը թևատակերին չչորացած սալագաներ, հարգանքով բարևում են ու խնդրում բացել բեռնախցիկը․․․
․․․Խցիկում բացի դատարկությունից ուրիշ բեռ չկա․․․
․․․․որոշ ժամանակ անց դրանցից մեկը շեսծիգռան կլյուչ ա ման գալի հայերի մոտ, ոչ մեկս չունենք, օրինակ ես ֆիգուռնի ու սովորական ատվյոռտկա ունեի, սղոց, դանակ, բիզ, խարտոց, նրբունելի ունեի, բայց շեսծիգռան կլյուչ չունեի․․․
․․․․նիկոլ, տղեքին շեսծիգռան կլյուչ հասցրա, բէտէէռից կաթում ա․․․․
․․․քիչ ներքև՝ գետի այն ափին կուսանաց վանքն ա, կույսերը վաղուց չվել են տաք երկրներ, մնացել են կուսականությունից շիկնած լրբերը․․․․
․․․հայերը մենակ դադիվանքում են մոմ վառում, որովհետև մոդա ա տենց, ում են պետք կույսերի մոմերը․․․
․․․էդ վանքի մոտ մինչև 1989 թիվը երկու գեղաքանդակ խաչքար ա եղել ըստ Սամվել Կարապետյանի․․․
․․․դե պարզ ա, որ խաչքարերն էլ չկան, չկա նաև Սամվելը, ում բախտը իրապես բերեց, որ մեռավ կես տարի առաջ ու չտեսավ էս ամենը․․․․
․․․Դադիվանք տեր հոր հետ մի աղջնակ հարցազրույց ա անում, ասում ա՝ ովքեր են հովանավորել վերականգնումը, տեր Հովհաննեսն ասում ա՝ Ռուբեն Հայրապետյանը, Միքայել Մինասյանը, Արթուր Վանեցյանը, Դոն Կոռլեոնեն․․․
․․․էս վերջինը հորինեցի, բայց էն նրանք՝ ոչ․․․
․․․երևի պարզ ա թե խի են վստահ, որ վանքը մեզ կմնա․․․
․․․ես որ վստահ չեմ, որովհետև էն երկու մեծ հրաշակերտ խաչքարերը տանելուց հետո էսօր տեսա, որ որմնանկարներն էլ են պռճոկել տարել, երևի էջմիածին․․․
․․․որմնանկարները անցած տարի էին վերականգնվել․․․
․․․մենք էսքան խաչքար բերեցինք Քարվաճառից, մշակույթի նախարարությունից ասում էին հանկարծ մեդիաներում չդնեք, գաղտնի օպերացիա ա, ազերիք վանասուն կդնեն։ էն օրը տենամ հայլուրը վեհարանի բակից քահանա Մելիքյանի հետ ցույց են տալիս Դադիվանքից բերված էն երկու ամենալավ խաչքարերը ու ասում են՝ դե Դադիվանքից ենք բերել․․․
․․․երևի ազերիք հայլուր չեն նայում․․․
․․․․․ձիբիլի բլյած․․․
․․․․տեր հայրը հարցազրույց ա տալի, եսիմինչ վեհ բաներից ա խոսում, մեկ էլ վերևից մի առանձնյակ ա իջնում հեռախոսով խոսալով ու նենց բարձր, որ ձենը հասնում ա Ադրբեջան․․․
․․․չնայած էդ մոմենտին բոլորովս տենց հավեսով ադրբեջանում էինք․․․
․․․․Գագ ջան ապե հետ էինք գալի ցավտ տանեմ ասինք մտնենք մի հատ դադիվանք մոմ վառենք ախպեր․․․
․․․սաղ հարցազրույցը քաքմեջ եղավ․․․
․․․ինչևէ, մենք դաժանաբար ենք պատժվել, բայց ամեն ինչ օրինաչափ ա, համաչափ ու բնականոն ՝ ստացել ենք այն, ինչին արժանի ենք եղել․․․
․․․կուսանացի մոտ նենց զիբիլանոց էր, որ դա հաստատ ազերիք չէին արել, ձեր վայրենակիցներն էին արել․․․
․․․Լև գյուղի մոտից՝ ջնջխված զորամասի ու սարերի արանքից մի տոպրակ հող եմ բերել՝ լավ թթվաշ անտառային սևահող ա․․․
․․․վայրի խնձորենի կար մի խաչքարի մոտ, սառը ու թթու խնձորներ էին, մի հատը կերա, երեքը՝ բերեցի, կտերը կցանեմ, գարնանը կծլեն․․․․
․․․խաչքարը տարանք, խնձորենին մնաց․․․
․․․կկարոտի․․․

․․․․․թե բա՝ հայրենիք ենք կորցրել․․․
․․․հայրենիքը գտնել-կորցնելով չի, հայրենիքը պահելով ա ու ֆիզիկական ու հոգեկան զիբիլանոց չսարքելով ա․․․․
․․․ես խմեցի դառնության իմ բաժինը․․․

հ․գ․ նիկոլ, քու բեռնի կատլետը, չմոռանաս էն ղարիբ ռուս տղեքին շեսծիգռան կլյուչ հասցնես, բէտէէռից արյուն ա կաթում․․․․

 

 


 

Thursday, September 3, 2020

Without Gorky (film)

 Արշիլ Գորկու կյանքի մասին վավերագրական ֆիլմ՝ նկարահանված թոռնուհու կողմից



Friday, February 28, 2020

Կորիոլան /Շեքսպիր/

Կորիոլանը ուստա Շեքսպիրի ամենայուրահատուկ գործերից ա՝ հին հռոմեական ողբերգություն, իսկ մեր թատրոնի էս բեմադրությունն ուղղակի շքեղագույն ա, բա ինչ հրաշալի հայերեն ա հնչում
Սա Խորիկի երևի ամենաուժեղ դերն ա, գժական խաղ, վերին էշելոնի մակարդակ

հ․գ․ իհարկե հեռուստաթատրոն գաղափարը մի տեսակ արհեստական ա՝ թատրոնի ու կինոյի միաձուլում, բայց նստեք նայեք
 



մչայլոց, Կորիոլան ֆիլմ կա, որտեղ Հին Հռոմը տեղափոխվում ա ժամանակակից Լոնդոն, 
հետաքրքիր ա ստացվել
ահավասիկ հղումը


ու ևս մեկ բրիտանական բեմադրություն՝













Tuesday, February 25, 2020

Sunday, January 26, 2020

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)