նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Sunday, November 21, 2010

կուստուրիցա-մուստուրիցա բռեգովիչ-մռեգովիչ

փորձեմ վերլուծել բռեգովիչի համերգը

1. էն որ բռեգովիչը "համաշխարհային" դեմք ա, ինձ չի հուզում
2. փաստն էն ա, որ իրա գրած ու նվագած երաժշտությունն ահագին պրիմիտիվ ու ցածրորակ ա
3. ու մեծ մասով մասով խառնուրդն ա գնչուական, սլավոնական ու արաբախառը ռիթմերի
3. նույն դմփդմփոցն ու զմփզմփոցը, նույն մի տակտանի ռիթմն ու կես նոտանի "մեղեդիները"
4. կոնկրետ համերգի ժամանակ ակնհայտ էր, որ փողայինները յուղ են վառում
5. ու վափշե դրան կարելի ա լսել մենակ սև փիսիկ սպիտակ կատու ֆիլմը նայելիս :-ՃՃՃ
ինչ գրել եմ, փորձել եմ օբյեկտիվություն պահել, հա ինչ անենք որ համերգը դուրս չեկավ :-ՃՃՃ


P.S. բռեգովիչի համերգին ինքնամոռաց թռվռացող հայ ջահելությունն ինձ բերեց էն` հայերին ձեռ չտվող ու հայերի կողմից մերժված հայտնի միտք-տեսակետին, կամ գիտական թեզին, որ մենք բալկանյան ծագում ունենք...

P.S. նաև ներողամտություն եմ հայցում իմ էն ընկերներից, ումոնց հետ գնացել էի համերգին այդ անիծյալ, ու ովոնք որ անկեղծ երջանիկ էին էդ համերգին ու կիսեցին ինձ հետ տառապանքներն իմ...:-ՃՃՃ

Sunday, November 14, 2010

մեծերը

ի՞նչ արեց թումանյանը մեր գրականության հետ
ի՞նչ արեց կոմիտասը մեր երաժշտության հետ
մինասը` նկարչության
բաբաջանյանը դաշնամուրի
տերտերյանը` խառնաշփոթի
թամանյանը` ճարտարապետության
չարենցը` պոեզիայի
մաթևոսյանն` արձակի
դովլաթյանը` կինոյի


երևի

մաքրեցին
աղբից
տարատեսակ

ու դարձրին հայերեն

Sunday, November 7, 2010

Բնության գրկում /պիես մեկ գործողությամբ/

Գործող անձինք` ՀԱՅՐ, ՄԱՅՐ, ՏՂԱ, ԾԱՌԱՅՈՂ


ՀԱՅՐ - Շնչեք, շնչեք, այսպիսի օդ ամեն օր ձեր ձեռքը չի ընկնի:
ՏՂԱ - Ոչ թե ձեռքը, այլ թոքը, հայր:
ՀԱՅՐ - Դու Վարդանին նայիր, տես ոնց են այտերը կարմրել:
ՏՂԱ - Մայրիկ, սա ի՞նչ է ...
ՄԱՅՐ - Դա, բալիկ ջան, հիմա կհիշեմ...դա...դա...
ՀԱՅՐ (ծիծաղելով) - Միթե՞ մոռացել ես...ծառ է:
ՄԱՅՐ - Այո, այո, հիշեցի:
ՏՂԱ - Հայրիկ, իսկ ծառն ինչի՞ համար է:
ՀԱՅՐ (մեղմ) - Ծառը, տղաս, ծառը...դե, ինչպես ասեմ...(հանկարծ բարկանում է): Դու էլ ի՞նչ ես կպել` ի՞նչ, ինչո՞ւ, ինչի՞ համար...
ՏՂԱ (մորը) - Մայրիկ, սա ի՞նչ է...
ՄԱՅՐ - Սա՞, սպասիր, սա գիտեի, դե իհարկե ծաղիկ է, տղաս...քսանհինգ, չէ, ուղիղ քսանութ տարի առաջ հայրդ ինձ մի ծաղիկ նվիրեց...(երազկոտ): Ի՜նչ ծաղիկ էր...
(Դուռն աղմուկով բացվում է: Ներս է մտնում ծառայողը):
- Ձեր ժամանակն սպառված է:
(Հայրը, մայրը և տղան վերջին անգամ խոր շունչ են քաշում, հագնում հակագազերը, մտնում վերելակ, որը նրանց դուրս է բերում ջերմոցից և իջեցնում Երևանի կենտրոնական փողոցներից մեկը):

(վարագույր)
© Սյուզան Մակարյան
Երևան, 1991

Saturday, November 6, 2010

հենց սենց պահի տակ

էս բրազիլական դաշնամուրը քո մազերի թռչկտոցը մեր հանդիպման անմնացորդը քո փաթաթվածի չգիտեմթեինչը մեր առավոտների ցելսիուսի զրօն էս զրօն հատուկ եմ կլօր Օ տառով գրել անգրագետ չեմ հա ինչ անենք բա դուք գիտեք մենք չպարեցինք որովհետև ես պարել չգիտեմ բայց դա հեչ է արդեն վերջն է էս գրածը ու տառերը հեչ են հեչ են քո նայածը աչքերը լիքը աչքերը թացը ամպերը գոռգոռոցը երկինքը տրաքոցը, տրաք-տրաքոցը մի հրավառությունը գետերի տարած ջուրը աշնան երևանիս մեղեդիներն իմ մանկության ութսունականները շախմատի փախած դասերը շախմատի չգրված 96 թերթանի տետրը չարենցի դպրոցն ու չարենցի արձանը իսկ հիմա էլ չարենցի պողոտան էս լացացնող հին ու շատ հին երաժշտությունը էս ջութակները կամաց...կամաց վրայովս չանցնես ախր ցեխի մեջ եմ աշունն էկավ ես մնացի աշունն էկավ հեսա ձմեռ քեզ գտեցի ինձ գետնեցի ախր էս ոնց բայց դու գիտե՞ս ոնց հա ես էլ չգիտեմ ես քայլեցի փողոցներով նեղ ու գտեցի տներ կիսաքանդ ու անմարդ ու անմարդ կնիկ կնիկմարդ ու մի ավտո կանաչ գույնի 42 թվի ակները նոր ու կլոր աչքերդ խորն ու թացն են էսօրվա առավոտը վաղվա երեկոները ու ամիսների հետադարձը էն մի դալանը կամար էն մի կռունկը դալար ծառն ասֆալտի մեջ խրած ես քաղաքիս մեջ խրված երեկոն է մութ ու երեկոները կիսամութ բառերը կիսատ կմնացին արևը էլ չի վառում հոգնել է արևը դե բարդ գործ էր անընդհատ հալվելն ու վառելը կատակ բան չի դե ես գնում եմ հետս գալիս ես չէ թե գալիս չէս այ քեզ հիմմար նապաստակ օրերը գնալով կարճանում են մազերը գնալով քչանում են օրերը հետ գալով շուուտ մթնում են ես գնում եմ որ քնեմ վեց ժամ քնեմ էսօր գիշեր վաղը ցերեկ էլի ցուրտը երկինքը մով է գետինը հով է էլի մրսեցի ու սենց գրեցի...բայց էս ամենը հեչ էլ կապ չունի որովհետև...դեռ...ես...ախր...դե...ես...քեզ... ախր...հա...ճիշտ...դե...լուրջ......ասում...եմ...մշուշից...նորից...էլի...հիմա...դե...հերիք...նորից...ծնվեց...իմ...քո...մեր...դեմքը...սկիզբն...ու...ավարտը...
էս ինչքան եմ սիրում քեզ ես

Wednesday, November 3, 2010

"Ավդոյի ավտոն" ու "Գառնին"

Մի քանի օր առաջ կինո Մոսկվայում նայեցինք կորած-մոլորած երկու հայֆիլմ` "Ավդոյի ավտոն" ու "Գառնին", երկուսն էլ նկարահանված 1966թ-ին:
Առաջինը պատմում էր Երևանում ավտոմեքենայի հայտնվելու մասին ու թե ինչպես են կառապանները, տեսնելով վտանգավոր "մրցակցին" ու իրենց գործին խփողին` դավեր նյութում խեղճ Ավդոյի դեմ...Ֆիլմում լիքը կոմունիստական կադրեր կան նաև:

a. Автомобиль Авдо
32мин. (888м).
Авт.сцен.: В.Арамян, Д.Кесаянц, реж.-пост. Д.Кесаянц, опер.-
пост.: Л.Атоянц, С.Исраелян, худ.-пост.: С.Арутчян,
М.Аракелян, композ. Э.Оганесян, звукоопер. З.Мурадбекян,
монт. В.Айказян, ред. П.Зейтунцян, дир. К.Ованисян.
В ролях: М.Карагезян (Авдо), С.Асланян (Нвард), О.Мсрян
(маэстро Сурен), И.Грикуров (Маркар), С.Мхитарян (Даво),
М.Костанян (Самсон), Г.Восканян (Какалоев), Ж.Петросян (одноухий), А.Хостикян
(извозчик-интеллигент).
О первом автомобилисте и его войне с извозчиками в первые советские годы в старом
Ереване.

Երկրորդը ամուսնացած զույգի մասին էր, շատ նմանեցրի "Բարև, ես եմ"-ին, ամենաշատը ռիթմով: Ֆիլմում կան դեռ այն ժամանակ փլատակ Գառնու տաճարի տեսարաններ ու թե ինչպես են գյուղացիք էդ քարերով տներ շինում...

b. Гарни
32мин. (885м).
Авт.сцен./реж.-пост. А.Агабабов, опер.-пост. К.Месян, худ.-
пост. Р.С.Бабаян, композ. М.Вартазарян, звукоопер.
К.Курдиян, реж. Н.Оганесян, монт. И.Микаелян, ред.
С.Асмикян, дир. С.Саркисян.
В ролях: А.Джигарханян (Рубен), Э.Узунян (Люся),
А.Каджворян.
В эпизодах: К.Саркисян, В.Закарян, А.Авакян,
В.Мириджанян.
О сложных психологических отношениях влюбленной пары.

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)