նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Saturday, March 15, 2014

ջունգլիների նոր օրենքը

հանճարեղ ա, քաղաքացի պոետ



քաղաքացի պոետի բոլոր գործերը այստեղ


Friday, March 7, 2014

Մանիֆեստ վասն "Գառնի" պատմամշակութային արգելոց-թանգարանում կառուցվող "սրճարանի"



Մանիֆեստ
վասն »Գառնի» պատմամշակութային
արգելոց-թանգարանում կառուցվող »սրճարանի»

Փաստարկ 1 ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ տնօրենը շեշտում է, թե սրճարանը սեզոնային է լինելու, աշխատելու է մայիս-հոկտեմբեր ամիսներին:
Հակափաստարկ 1  Բնականաբար, եթե սրճարանը բացօթյա է, ապա ո՞ր մի տուրիստը ձմռանը կնստի դրսում և սուրճ կխմի:
Փաստարկ 2 Նույն ՊՈԱԿ-ի ղեկավարը շեշտում է, թե սրճարանը կառուցվում է, որպեսզի խթանվի մարդկանց հոսքը և զարգանա տուրիզմը:
Հակափաստարկ 2  Սա ի սկզբանե շատ ծիծաղելի թեզ է.
Ա/ Ինչու՞ է տուրիզմի զարգացման մասին մտածում սույն ՊՈԱԿ-ի ղեկավարը: Միթե՞ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունն այլևս գոյություն չունի:
Բ/ Նույնիսկ եթե ընդունենք, թե սույն ՊՈԱԿ-ի վրա դրվել են տուրիզմ զարգացնելու գործառույթներ, ապա կառաջարկեի նախ մտածել հետևյալ կետերի մասին, հետո նոր՝ սրճարանի.
ա/ Երևան-Գառնի ճանապարհի ողբալի վիճակը, մասնավորապես այն առավել տխուր է Չարենցի կամարի մոտ և Ողջաբերդ-Գեղադիր գյուղերի միջև ընկած հատվածում:
բ/ Նորմալ ավտոկայանատեղիի բացակայությունը հնավայրի մուտքի մոտ: Սեզոնի ժամանակ տուրիստական երկու մեծ ավտոբուսը հերիք է, որպեսզի ամբողջովին խցանվի ներկայիս կայանատեղին:
գ/ Հյուրատների կամ հյուրանոցի բացակայությունը
դ/ Վերջին անգամ երբ այցելեցինք Գառնի, պարզվեց որ մուտքի մոտի հուշանվերների խանութի տակ գտնվող զուգարանը չի աշխատում: Ստիպված օգտվեցինք հնավայրի՝ խորհրդային շրջանում սարքված անմխիթար զուգարանից, որը չուներ դռներ և լուսավորություն:
Փաստարկ 3 Շեշտվում է, թե սրճարանն այնպիսի կառույց է լինելու, որ չի կառուցվելու բառի բուն իմաստով, այսինքն ֆունդամենտ չի փորվելու, այն տեղադրվելու է գետնին մետաղե կոնստրուկցիաներով և շատ հեշտ հավաքվելու է: Հատկապես գործածվում է »թեթև կոնստրուկցիաներով սրճարան» բառակապակցությունը:
Հակափաստարկ 3  Ա/ Թե ինչ են հասկանում մշակույթի նախարարությունում »թեթև կոնստրուկցիա» ասելով, մենք հրաշալի գիտենք Փակ շուկայի օրինակով: Բ/ Եթե այդ ամենը ճիշտ է, ապա ի՞նչ գործ ուներ »շինհրապարակում» ավազի և խճաքարի ահռելի քանակությունը:
Փաստարկ 4 Նշվում է, թե սրճարանի եկամուտն ուղղվելու է տարածքի բարեկարգմանը:
Հակափաստարկ 4 Եթե ընդունենք պաշտոնական վիճակագրական տվյալները, ապա 2013թ Հայաստան է այցելել 500.000-700.000 զբոսաշրջիկ: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Գառնի անպայման այցելում է նրանց 80 տոկոսը, եթե ոչ ավելին, ապա ամենամինիմալ հաշվարկներով բյուջե է մտնում 400.000.000 դրամ կամ 975.000 ԱՄՆ դոլար /400.000 տուրիստ *1000 դրամ/: Կարծում եմ այս գումարն առավել քան բավարար է արգելոցի կարիքները հոգալու համար:
Փաստարկ 5 Շեշտվում է, թե սրճարանում մատուցվելու է միայն թեյ, սուրճ և թխվածքներ:
Հակափաստարկ 5 Նույնիսկ սրճարանային բիզնեսից չհասկացողին է պարզ, որ սուրճով ու թեյով եկամուտդ չնչին կլինի, էլ ուր մնաց թե սրճարանի բերած եկամուտով տարածքը բարեկարգեն:
Փաստարկ 6 Էլի անընդհատ շեշտվում է արտասահմանյան փորձը, թե՝ այ օրինակ Պոմպեյում կա նման բան:
Հակափաստարկ 6 Անձամբ եղել եմ Պոմպեյում և կարող եմ փաստել, որ բուն հնավայրի տարածքում, այսինքն մետաղե ցանկապատից ներս ուղղակի բացակայում է որևէ սրճարան, հուշանվերի կրպակ կամ սնվելու կետ: Դրանք բոլորն ահռելի քանակությամբ առկա են հնավայրի մուտքի մոտի հրապարակում և դեպի Պոմպեյ տանող ճանապարհին: Եվ բացի այդ, նույնիսկ եթե աշխարհի որևէ հնավայրում առկա է նմանատիպ կառույց, դա չի նշանակում թե մենք կուրորեն պետք է պատճենենք »արտասահմանյան փորձը»:
Փաստարկ 7 ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ: Սա այն հիմնական կազմակերպությունն է, որ առաջ է քաշել սրճարան կառուցելու թեզը:
Հակափաստարկ 7 Այս ՊՈԱԿ-ի անվանման մեջ երկու սկզբունքային մաս կա. Ա/ պատմական միջավայրի պահպանման ծառայություն.....կարծում եմ շատ խելացի պետք չէ լինել հասկանալու համար, որ պատմամշակութային արգելոցի տարածքում 21-րդ դարի սրճարան կառուցելը բնավ պատմական միջավայրի պահպանում չէ: Բ/ պետական ոչ առևտրային կազմակերպություն.....ինչու՞ է ոչ առևտրային կազմակերպությունը զբաղվում տնտեսական գործունեությամբ:
Փաստարկ 9 Շեշտվում է, թե սրճարանը գրավչություն կբերի հնավայրին և կավելացնի մարդկանց հոսքը:
Հակափաստարկ 9 Այս թեզն ընդհանրապես քննարկել չարժի, քանզի ամենատխմարին էլ պարզ է, որ սրճարանը չի կարող գրավչություն ավելացնել Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարին, ընդհակառակը, այն լիովին կխաթարի հնավայրի ամբողջականությունը:
Փաստարկ 10 Ասվում է, թե սա պիլոտային նախագիծ է, և եթե չարդարացնի՝ կդադարի գործել:
Հակափաստարկ 10 Իսկ եթե արդարացնի, սպասե՞նք սրճարանների ցանցի Հայաստանի մյուս հնավայրերում: Տես հղումը
Կամ ենթադրենք թե սրճարանն արդարացրեց ու բերած եկամուտներով ամբողջովին կարգի բերվեց հնավայրի տարածքը, հետո փակվելու է՞ սրճարանը:
Փաստարկ 11 Նշվում է ռուսաստանաբնակ Կարեն Մայիլյանի անունը, թե իբր նա 6 միլիոն դրամի ներդրում է արել: Նշվում է նաև, որ սրճարանից առաջացած հասույթն ուղղվելու է տաճարի շրջակայքի բարեկարգմանը:
Հակափաստարկ 11 Փաստորեն բարեգործ բիզնեսմենը ներդրում է անում, որպեսզի Գառնին բարեկարգվի: Իսկ ավելի հեշտ չի՞ լինի բարեգործի ներդրած գումարները միանգամից ուղղել բարեկարգմանը:
Հարցեր
1. Ինչու՞ Գառնի արգելոցը մինչև այսօր չունի կադաստրային վկայական
2. Ինչու՞ է շինարարությունը սկսվել առանց համապատասխան փաստաթղթերի: Տես հղումը

Ա.Պետրոսյան
Երևան, 2014

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)