Էսօր էլեկտրիչկով գնացինք Շորժա: Գնալը տևում ա 3,5 ժամ, հետ գալը՝ 3: Մի ուղղությունը՝ 115 կմ: Տոմսը 750դ: Շորժայում կա երեք խանութ, որոնցից մեկում խորովում են Էջմիածնից (!!!!!!!!) բերված իշխան: Կա նաև մեկ հանրային լողափ: Ըստ հայրենի կառավարության ծրագրի՝ հանրային լողափում կան՝ ավտոկանգառ, հանդերձարան, մանկական և սպորտային խաղահրապարակներ, բուժկետ, փրկարար ծառայության կետեր, շվաքարաններ, բիոզուգարաններ, բարեկարգ լողափ և այլ ծառայություններ: Իսկ իրականում այդ ամենից կա միայն երկու բիոզուգարան, չկա գոնե մի հատ շվաքով ծառ: Մի խոսքով բոմժանոց, խաբում են ժողովուրդ, չհավատաք:
Կա նաև երեք վճարովի լողափ, որտեղ կան ծառեր, ջուր, զուգարան, տնակներ՝ 6000-15000ամդ: Մի խոսքով, մի օրում գնացինք եկանք, ընդհանուր ծախսեցինք մոտ 10,000, լավ էր, բայց եթե գնաք՝ անպայման գոնե երկու օրով գնացեք, թե չէ մի օրում 6,5 ժամ գնացքում անցկացնելը ծանր ա:

No comments:
Post a Comment