Մի քանի օր առաջ այ էստեղ գրանցվեցի սոցիալական քարտ ստանալու համար: Շատ հարմար էր: Էսօր գնացի վերցնելու այ էստեղից: Ահռելի հերթ էր, համարով թերթիկ վերցրի, որ հերթս հասնի մտնեմ: Մի տաս րոպե կանգնեցի, մեկ էլ էդ ժխորի մեջ մեկը պատից հեռացավ ու տեսա փակցված թուղթ, որտեղ գրված էր, որ էլեկտրոնային ձևով դիմածները սոց. քարտերը ստանում են կողքի պաձյեզդից: Գնացի` ոչ հերթ, ոչ բան, մի աղջիկ մի րոպեում տվեց քարտս, ուրախացած եկա տուն:
Հոգնած փոստատներում կամ բանկերում հերթ կանգնելու, 50դրամ միջնորդավճար վճարելու (ես քծիբ չեմ, просто за державу обидно), մամռոտած սովետական տատիների մուննաթին արժանանալու փոխարեն այցելեք http://idram.am/, գրանցվեք, ստեղծեք ձեր էլեկտրոնային հաշիվը (դրամապանակը), հետո Telcell կամ MegaPay տերմինալներով գումար մուտքագրեք ձեր հաշվին, հետո հանգիստ վճարեք ձեր կոմունալ վարձերը, վարկերը, ապառիկները և այն ամենը, ինչ կարելի է մուծել: Ոմանք կասեն` է հենա միանգամից տերմինալներով կվճարենք, իսկ ես կասեմ` դա շատ անհարմար է, լույսի, գազի, հեռախոսի գումարներն առանձին մուտք արա, տվյալներ հավաքի և այլն, հենա միանգամից մի կոնկրետ գումար գցեք իդրամ ու կոմպով հանգիստ վճարեք: Իսկ թե ինչքան է ասենք թե ձեր տան հոսանքի վարձը, կարող եք նայել էլի իդրամ-ում, նախքան վճարումը:
Ինչ եմ ուզում ասել` մարդի'կ, օգտագործե'ք հայոց համացանցի անսահմանափակ հնարավորությունները:

No comments:
Post a Comment