Հովհաննես Գրիգորյանը շատ լավ բանաստեղծ է, 60-ականների էն լավ սերնդից:
Հովհաննես Գրիգորյանը շատ ծխող մարդ է:
Ծխող մարդիկ սովորաբար ավելի շատ են թոքերի քաղցկեղ ընկնում, քան չծխող մարդիկ:
Հետևաբար ենթադրելի էր ու հավանական, որ նա մի օր թոքերի քաղցկեղով կհիվանդանա:
Ենթադրելի էր նաև, որ նա մի օր բոլորովին մի ուրիշ հիվանդությամբ կարող էր հիվանդանալ:
Ենթադրելի էր նաև, որ եթե նա ծխող չլիներ, դժվար թե թոքերի քաղցկեղ ընկներ:
Ու նույնքան ենթադրելի էր, որ Հովհաննես Գրիգորյանն ուներ այնքան գիտակցություն, որ հասկանար, թե ծխելն ինչերի կարող էր բերել ու չծխելն ինչերից կարող էր փրկել:
Բայց նա ենթադրաբար դա իմանալով հաստատաբար շարունակում էր ծխել:
Ծխելը հաստատ նրա կյանքի մի կարևոր մասն էր:
Ծխախոտի գլանակը հաստատ նրա ձեռքերի շարունակությունն էր:
Հիմա նա թոքերի քաղցկեղով հիվանդ է:
Հիմա լավ մարդիկ գումար են հավաքում նրան բուժման ուղարկելու համար:
Լավ են անում:
Ու նաև մի ցուցակ են սարքել՝ թե ով ինչքան է նվիրաբերել:
Հայաստանի որոշ գյուղերում եթե մեկը մահանում է ցուցակ են սարքում՝ թե բարեկամներից ով որքան տվեց...
Բայց կարող էր էս ամեն ինչը չլիներ, եթե Հովհաննես Գրիգորյանը ՉԾԽԵՐ !!!
Տենց որ լիներ, բոլոր ծխող լավ մարդկանց պետք ա ուղարկեինք բուժման...
Ես չեմ ուզում, որ Հովհաննես Գրիգորյանը մեռնի երբևիցե:
P.S. Էդ ցուցակի մեջ ընդամենը երկու անանուն մարդ կար:
Ստիպեցին հիշել 91 թվի Ռուբեն Հախվերդյանին, երբ էնքան էր խմել, որ կիսամեռ էր դարձել, ազգը փող հավաքեց ուղարկեցին Ֆրանսիա բուժման, հիմա էլի վերջին ալկաշի նման խմում ա...
Ինչ դառը բան ա չէ ճշմարտությունը, չես համակերպվում...

Իսկ դու գիտակցելո՞վ ես ափըռ ցըփըռ շատ տալիս: Իսկ գիտե՞ս այդ դեպքում ինչ է լինում:
ReplyDeleteԳիտեմ, աստված ափըռ-ցըփըռ պատժում է:
ReplyDelete