նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Friday, July 8, 2011

ամառային handmade հովացուցիչ

   Քանի որ Երևանում հիմա խայտառակ շոգ ա, որոշեցի ինքնապաշտպանվել ու բստրեցի հետևյալ հովացուցիչը: Նախապատմություն կա ստեղ. անցյալ տարի ամբողջ քաղաքում փնտրեցի ու չգտա սեղանի փոքր ֆռիկ ու առա մեծը: Իսկ էս տարի հավես արեցի ու սարքեցի:
Ինչ ա պետք.
1. Կոմպի քեյսի հետևի ֆռիկ 4 հատ /սրանցից կարելի ա ճարել կոմպի ցանկացած խանութում, նույնիսկ ձրի/
2. 220 վոլտ փոփոխական հոսանքը 12 վոլտ հաստատունի փոխող adapter
3. մի քիչ սև իզալենտ /սենցթենենց ես դեմ եմ օտարալեզվին :-Ճ/
4. 502 համարի սուպեռկլէյ

Չորս առանձին ֆռիկները սուպեռկլէյում ենք իրար, դրանցից դուրս եկող կարմիր լարերը + պլյուս են, սևերը՝ մինուս /չնայած դա կապ չունի/: Դեղին լարերը քոքահան ենք անում ու դեն նետում: Զուգահեռ իրար ենք միացնում կարմիր ու սև լարերը, էն վերոհիշյալ ադապտերի շտեկեռը կտրում ենք, ածելիով քերում բացում ծայրերը ու միացնում ֆռիկի կարմիր ու սև լարափնջերին: Պլյուսն ու մինուսը առխային կարաք թարս միացնեք: Արդյունքում ստացվում է ոչ շատ հզոր, բայց կոմպի դեմ նստած աշխատելուց շոգից փրկող մի սարք: 
Իսկ ովքեր զահլա չունեն սենց ծանր բաների, թող փախնեն մտնեն մետրո՝ 100 դրամանոց ամենահով տեղը Երևանում :-))))







Հ.Գ. Իմիջիայլոց, բոլոր ֆոտոներն արված են ֆռիկների ֆռռալու ժամանակ :-)

5 comments:

  1. դու դեմք ես !!! հալալ ա !!!

    ReplyDelete
  2. դզեց :ՃՃՃՃՃ սարքելու եմ դրանից մի 4 հատ :Д

    ReplyDelete
  3. քելեք սարքենք ծախենք, հատը 5000

    ReplyDelete
  4. 5000-ով ձեռք չի տալիս Ար ջան:
    1. 4x800=3200(coolers)
    2. 1x1500=1500(220~12 converter)
    3. 1x200=200(իզալենտ)
    4. 1x100=100(սուպեռկլեյ)
    ------------------------------
    Total=5000դր.
    Դու որ սենց բիզնես անես, 1-դ 2 չի դառնա :-ԴԴԴ

    ReplyDelete
  5. համաձայն եմ, բայց ինձ քուլեռները ու ադապտերը ձրի են բաժին հասել ;-ճճճ
    502 սուպեռկլեյն էլ 350 դրամ ա, էդ հարուրնոցը զիբիլ ա

    ReplyDelete

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)