նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Tuesday, August 11, 2026

Ֆեյսբուքյան արարումներ /to be updated/

24.08.2026

Լողավազան։ Լիքը մարդ։
Գալիս ա մի գերդաստան։
Պապիկ տատիկ, տղան ու հարսը ու մի վագոն թոռ։
Մի ղալմաղալ։ Մի աղմուկ, հարայ-հրոց
Մի 6-20 հատ շեզլոնգ… մի 44 հատ սրբիչ։
Մի խոսքով
Հերթով մտան ջուրը։ Դե սկզբից թոռները, հետո նրանց ծնողները
Հետո տատիկը մտավ
Իսկ պապիկը պահը բռնեց, արանքը ճղեց ու լողավազանից քիչ հեռու մի նստարան գտավ ու նստեց մշտադալար սոսու տակ։
Ուղղակի նստեց, պապիրոս չվառեց, կոֆե չխմեց։ Նստեց ուղղակի։
Բայց դա չվրիպեց տատիկի աչքից, չէ որ ընտանյակական խրախճանքից բոլորը պիտի օգտվեն, ըստ օրենքի, դե փող են տվել
- Ալյոշ, չե՞ս ուզում մտնես լողաս, - բղավեց տատիկը՝ խաթարելով Ալյոշ պապի գտնված երազը, ձայնի երանգով պարտադրելով ընտանեկան աջափսանդալի մեջ գրավել յուր դերը, դատարկ չթողնել այն։
- է որ ուզենայի՝ կմտնեի էլի....
կամացուկ շպրտեց Ալյոշը....
Դուք չեք կարող ընկալել այդ պատասխանի ինտոնացիան ու տիեզերական անհատակ վեհությունը։
Ուղղակի չեք կարող։
Որքան պարզ պատասխան էր դա իրոք։
Ու ինչ խորիմաստ միաժամանակ։
Պարզ և հանճարեղ։
Ոնց եմ ես քեզ հասկանում, Ալյոշ, ոնց եմ հասկանում .....

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) podcast (1) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (28) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (3) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (43) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (11) թատրոն (4) թարգմանություն (11) Թիֆլիս (1) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (16) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (7) Վրաստան (2) տեսանյութ (13) տեքստ (1) քաղաք (13) ֆիլմ (93) ֆոտոպատմություն (14)