Որոշել եմ բլոգեր դառնալ, ավելի շուտ բլօգեռռ: Ասեմ ոնց. բլոգ եմ բացում, հիմա ամենամոդա բանն ա, հետո ստեից-ընդեից բան-ման եմ ցրում դնում, ֆեյսբուքում բլոգիս էջն եմ բացում ու սկսում լայքեր հավաքել ու մնացած բոլոր տեղերում էնքան եմ շեյր անում, որ մարդիկ զզվում են, հետո մի քիչ լրջանում եմ ու սկսում եմ ռուսերեն գրել, ու միաժամանակ կոչվել հայ բլոգոսֆեռայի ներկայացուցիչ: Հետո լուրջ-լուրջ հարցազրույցներ եմ տալիս ամեն տուֆտա լրատվամիջոցին ու անպայման ներկայանում որպես բլօգեռ /մթամ նենց մի կարևոր պաշտոն ա բլոգեռ լինելը/: Հետո տենց, ամիսներ են անցնում, ես սկսում եմ երեք ամիսը մեկ մի բան փոսթել իմ տանջված բլոգում, բայց էլի ու կրկին շարունակում եմ կոչվել հայ բլոգոսֆեռայի կարկառուն ներկայացուցիչ...
Մի խոսքով, պարապ էի՝ գրեցի:
Ար, շատ և կարևոր ա, որ կարիերայի մայր մտնելու պահին բլոգումդ ավելի շատ troll-face-երով demotivator-ներ լինեն ու բլոգդ միանգամից անցում կատարի դեպի պուշոկային մրցավազք, որտեղ մրցում են միայն այն բլոգերը, որոնց անունը կամ СтАтУсЫ ա, կամ ЛюБи МЕня нЕжНО!!!
ReplyDelete