Որոշել եմ լուրջ գրող դառնալ, արձակագիր երևի, բանաստեղծ չէ: Տենց կդառնամ գրող, առաջին գիրքս իմ միջոցներով կտպեմ, մի 300 օրինակ /իմիջիայլոց, ցանկացած նոր գիրք վերցնելիս առաջին հերթին նայում եմ տպաքանակին/: Հետո կստանամ ամենայն հայոց նախագահի մրցանակ /քիչ փող չի երևի/: Հետո կսկսեմ գրքիցս պատառներ ցփնել ինտերնետով մեկ: Հետո կսկսեմ փնովել ու քըխ բաներ ասել նախագահին ու իշխանություններին /է բա էլ խի էիր նախագահի մրցանակը ստանում, է մերժեիր/: Չէ, ոնց կլինի, փող ա, կծախսենք էլի: Հետո տենց հայտնի կդառնամ կիսակույս պարմանուհիների մոտ, հետո մի քիչ կլացեմ թե հենց նոր լույս տեսած երկրորդ գիրքս լավ չի վաճառվում: Իսկ ամենավերջում կասեմ թե ես արդեն կայացած արձակագիր եմ /ես որ ինձ չհռչակեմ հո չեմ սպասի մեռնելուցս հետո հռչակվելուն/:
Իսկ եթե լուրջ, ապա կան արձակագիրներ ու կան ինքնահռչակ արձակագիրներ:
Նեղանալա-մեղանալա չկա:
ես քո պրոձյուսերը կլինեմ... իմ գործը կլինի լինել քո պրոձյուսերը...իսկ էդ գործի էությունը պրոձյուսեր լինելն ա...:Ճ
ReplyDeleteիսկ, եթե կարճ, փող տուր...
Էս կենսագրական նյութին մենակ էդ գրողի անուն ազգանունն էր պակասում :)
ReplyDelete