Իտալիայում հանրային զուգարանից օգտվելն արժեր մարդա 1 եվրո /մոտ 500դրամ/: Ամենաթանկը Ֆլորենցիայում էր՝ 1,20: Դե եթե հաշվես որ միջին աշխատավարձն էնտեղ 1200 եվրո ա, իրանց համար էդքան էլ թանկ չի: Քանի որ ամբողջ օրը ոտքով ման էինք գալիս իտալական քաղաքներում, օրեկան մոտ 5 եվրո ծախսում էինք դրա վրա: Ահագին փող ա որ գումարես իրար: Մի տարբերակ էլ կար՝ կաֆեներից կամ պիցցերիաներից օգտվելիս զուգարանը ձրի էր :-) Հա, եվրոպաներում ամեն տեղ դեպի հանրային զուգարան ցուցող ցուցանակ կա:
Երևանում մատների վրա կարելի ա հաշվել հանրային զուգարանները, իսկ դեպի դրանք ցուցող ցուցանակ ընդհանրապես կա ոչ:
Մեկը կասկադի առաջին հարկում ա /map/ մեկը Սիրահարների այգում /map/ /սրանք անվճար են, հետևաբար քարտեզի վրա՝ կանաչ գույնով/: Վճարովիներն են՝ Օպերայի կաֆեներում երկուսը map, map մի հատ՝ երիտասարդական մետրոյի այգում map, մի հատ՝ Շահումյանի արձանի հետևի այգու սրճարանում map, մի հատ Մանկական այգում map: Էս վերջինը 50 դրամ է, մնացածները՝ 100 /քարտեզի վրա նշված կարմիրով/: Համաձայնեք, զուգարան վազող/փնտրող մարդու համար թանկ չի :-)
Մի հատ նորմալը կար Մարգարյան ծննդատան դիմացի պուրակում, քանդեցին: Սա Մաշտոցի պողոտայից ցուցանակ ուներ:
Հա մի հատ էլ "բիո" զուգարան կա հրապարակի մետրոյի մոտ, բայց չմտնեք, մի անգամ սխալվեցի մտա, ահավոր էր...քարտեզի վրա սև ա ներկած:
Իմիջիայլոց, ամենամաքուրը երկու անվճար /!!!/ զուգարաններն են, պարադոքս ա հայերի համար, իսկ մանկական այգունը լրիվ սովետական ա, մտեք նոստալգիա ապրեք :-)
Վատ բիզնես չի զուգարանի բիզնեսը, էդ անտերը ախր մենակ տուրիստների համար չի, մանավանդ կենտրոնում պետք ա պետքարանը:
P.S. եթե էլի հանրային զուգարաններ գիտեք քոմենթներում գրեք քարտեզին ավելացնեմ:
P.S. 2 ոնց էի մոռացել կինո մոսկվայի ձրի զուգարանի մասին map: Ստեղ ներսի դռները հանված են, ասում են ժամանակին հոմիկներն էնտեղ լկստվել են, դրա համար էլ դռները հանել են :-Ճ
Եվս չորս նոր զուգարան եմ գտել՝ մեկը Անգլիական այգու մուտքի մոտ map, մյուսը Օղակաձև զբոսայգու կարապներով լճի սրճարանում map, երրորդը՝ Վարդան Մամիկոնյանի արձանից մի քիչ ներքև աստիճանների մոտ map ու նույն արձանի դիմացի գետնանցումում map՝ բոլորն էլ 100 դրամ:
Եվս չորս նոր զուգարան եմ գտել՝ մեկը Անգլիական այգու մուտքի մոտ map, մյուսը Օղակաձև զբոսայգու կարապներով լճի սրճարանում map, երրորդը՝ Վարդան Մամիկոնյանի արձանից մի քիչ ներքև աստիճանների մոտ map ու նույն արձանի դիմացի գետնանցումում map՝ բոլորն էլ 100 դրամ:
Հուսով եմ քաղաքապետարանը էս լավ նստարանները շարելուց հետո կավելացնի հանրային զուգարաների քանակը, բայց իհարկե ոչ հատը 50,000,000 դրամ:
Բոլոր մետրոի կայարաններում կա զուգարան, ցուցանակ չկա իհարկե, բայց վճարովի են: Օպերայի սրճարանների զուգարանները չեն աշխատում ներկա պահին: Ինչպես նաև կոնսերվատորիայի կողքի սրճարանի զուգարանը:
ReplyDeleteհա, հրապարակի մետրոյինը անվճար ա վերջերս մտա, տխուր վիճակ ա ներսում բայց դե:
ReplyDeleteզորավար անդրանիկինը վախտին մտել եմ, հիմա չգիտեմ, բայց մետրոյի զուգարաններին երբեք փող չեմ տվել
Կինոմոսկվան ես մոռացել;
ReplyDelete