Էս ինչ խառը օր էր: Քաղաքապետարանի դիմացի ցույցից ուշացանք, հասանք վերջին պահին, երբ երթ սկսվեց դեպի Մարգարյանի ծննդատան դիմացի պուրակ: Հասանք ու որոշվեց դիմել կոնկրետ քայլերի, այն է՝ խաղաղաբար գրավել անօրինական կրպակները :-): Իհարկե բետոնե հիմքով շինություններին դժվար է կրպակ ասել: Ոստիկանները շատ չդիմադրեցին: Էսօր պարզ էր, որ իրանք էլ են հասկացել, որ իրանց էշ հրաման ա տրվել: Շինարարների փախուստը տևեց ոչ ավել քան երեք րոպե: Ինչևէ տիրում էր ազգային-ազատագրական ոգի :-) Ժամը վեցի կողմերը ժողովուրդը շատացավ: Այ ստեղ երևաց թե իսկական ռազմահայրենասիրությունը որն ա: Բա չէ՝ հանրապետականների պսեվդո.վարդանանք.արշավանք.ակցիայի նման :-Ճ
Փորձեմ պայքարն ամփոփել մի քանի կետ-դրույթով:
1.) Որոշ ջահելներ, որոնք ներկայացնում են որոշ քաղաքական ուժեր /ենթադրաբար ՀԱԿ և ՀՅԴ/, որոշել են էս կանաչ պայքարը տանել քաղաքական հարթակ ու իրենց հարցերը լուծել: Եթե իրանց մոտ ստացվի, ապա էս պայքարը կմեռնի:
2.) Ես թքած ունեմ թե էսօր ծառերի համար պայքարող մարդիկ որ կուսակցությունից են:
3.) Պետք ա նրբորեն հետ տալ հայոց համարյա բոլոր լրատվամիջոցների, մասնավորապես TV ալիքների վրա, որովհետև ոչ մեկը չլուսաբանեց էս ամեն ինչը: Ռեալ լուսաբանում էին ինտերնետային լրատվամիջոցները:
4.) Շատ լավ ա, որ պայքարին միանում են հայտնի դեմքեր: Հայկո, Հովո, Արսեն Գրիգորյան: Ես օրինակ չէի սպասում, մալադեց:
5.) Եվ ամենավերջում. էդ բուծիկները մտնելու են իրանց հետևը, վաղ թե ուշ:
Բուծիկների գրավման արարողության ֆոտոները դիտեք այստեղ:
Բուծիկների գրավման վիդեոն դիտեք այստեղ:
Panarmenian-ի օրվա ամփոփումը:
Panarmenian-ի ֆոտոները:
Որպես բոնուս ֆեյսբուքյան ստատուսներ
բոլոր այն գրողները, երգիչները, նկարիչները ևն ովքեր Երևանի մասին ունեն գրած գիրք, երգ, կամ նկար ու չեն եկել ու չեն գալու սատարելու Մարգարյան ծննդատան դիմացի պուրակի բռնաբարման դեմ պայքարող ջահելությանը, ուրեմն իրանք իմ կողմից հռչակվում են տռուսիկ....
ես պաշտոնապես հետ եմ տալիս բոլոր էն լրատվամիջոցների վրա, որոնք ՉԵՆ լուսաբանում Մարգարյան ծննդատան դիմացի պուրակում ազատականաչական երևանյան պայքարը !!!!!!!!!!!!
No comments:
Post a Comment