նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Monday, February 27, 2012

կադաստր.աննասուն երկիր

վերջը հասկացա թե էս երկիրը ինչի ա սենց աննասուն.
Կենտրոնի կադաստրից անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկանք վերցնելը տևում է երեք օր՝ եթե վճարում ես տաս հազար, և երկու օր՝ եթե վճարում ես քսան հազար:
Կենտրոնի կադաստր բերել համակարգիչներ են շարել, մտնում ես՝ նախ մի տերմինալ ա դրած, որից քաշում ես քո համարը՝ կուլտուրական հերթ կանգնելու համար: Առաստաղից մի մեծ էկրան ա կախ տված, որի վրա գրվում ա թե որ համարովը որ պատուհանին մոտենա: Մերը C85 համարն էր, էկրանին՝ C81, այսինքն պիտի սպասեինք: Նենց ստացվեց, որ էկրանի վրա 81-ից թռավ 87 (!!!!!): Ստիպված հայավարի հերթ կանգնեցի, այսինքն տեսա որ պատուհանի մոտ ա քիչ սպասող ու մոտեցա դրան: Տեղեկանքը մի թուղթ ա, որը օպերատորը հարցում ա անում բազային ու հենց տեղում տպում տալիս ա, այսինքն ավտոմատացված ա բավականին: Բա ինչի ա պետք 2-3 օր սպասել??? Իմիջիալոց, հենց տեղի աշխատող աղջիկն ասում ա, որ նույնիսկ եթե կրկնակի ես վճարում, որ մեկ օր շուտ լինի, էլի շատ դեպքերում չի լինում: Լավ, էդ բոլորը հեչ, էդ թղթի կտորն ինչ ա, որ արժենա տաս հազար !!!!! Դեռ 300 դրամ էլ տերմինալն ա ուտում գումարդ տեղ հասցնելու համար: Մեզ կթում են, մենք էլ կթվում ենք: Հիշեցի մի տարի առաջ մոտոյիս գույքահարկ էի մուծում՝ 60 դրամ, ու 150 էլ հայփոստին մուծեցի, որ գումարը փոխանցեն: Այ սենց մանր աննասուն բաներից ա երկիրը սենց աննասուն:

1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)