նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Thursday, February 23, 2012

գիշերային շինարարություն

Մարգարյան ծննդատան դիմացի այգում գիշերային աղմկոտ շինարարության մասին արդեն բոլորը գիտեն: Փետրվարի քսանին, երբ եղավ ցույց ու հետո էլ գրավվեցին բուծիկները, ակտիվիստները երեկոյան ժամը տասին հանձնում են այգին ոստիկաններին ու գնում: 10:30 զանգում ա տարածքով անցնող ընկերս ու ասում, որ լույսերը միացրել сварка են անում ու ապակիներ շարում: Անմիջապես ֆեյսբուքում ստատուս գրեցի, որն էլ արտատպվեց էս նյութում:
Չգիտեմ առաջինն ինձնից դուրս եկավ ահազանգը թե չէ, բայց առաջիններից մեկը հաստատ: Ինչևէ, լրատվամիջոցները գնացին ու նկարեցին:
Հիմա մի մանկական ու հռետորական հարց ուղղեմ ձայն բարբառո անապատի.
այ աննասուններ, բա որ օրինական ա ձեր շինարարությունը, ինչի՞ եք գիշերը անում՝ էն էլ ծննդատան կողքը: Ձեզ մի բան կարելի ա մաղթել՝ կյանքում ծննդատուն չայցելեք:
Երեկ էլ մի անհատ ծառահատ Ազատության պողոտայում 11 եղևնի էր կտրել գիշերը: Հեսա երևի դրան կդատեն տույժ կմուծի ու կգնա: Դա քիչ ա, որովհետև մեծ ծառը օդից չի ընկնում, չես կարա պուկ անես ու ծառ հայտնվի: Ծառը պետք ա տնկես, կպնի, ջրես, տարիներն անցնեն ու դառնա ծառ: Ծառ կտրողի մի ձեռքը կտրել ա պետք: Լուրջ, հլա տենամ դրանից հետո ով կանի տենց բան: Համմուրաբի թագավորի ականջը կանչի:

No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)