Էսօր որոշեցի մոտոյով քշել դեպի Եղվարդ, ավելի շուտ Զորավան գյուղ: Գիտեի, որ տարածքում կա Դովրի ուրարտական ամրոցը, պետք էր գտնել: Փորփրեցի ցանցում ու գտա սա: Հուշարձանների էս պաշտոնական ցուցակի մեջ նշված ա ամրոցի տեղը Զորավան գյուղից 2,5կմ հարավ-արևելք, բայց իրականում ամրոցը գյուղի կենտրոնից 1կմ արևելք ա /կարամ ապացուցեմ/, շատ քիչ թեքությամբ դեպի հարավ: Հուշարձանների պաշտոնական ցուցակի բավականին մեծ անճշտությունների հետ էլի եմ առնչվել, նենց որ չեմ զարմանում: Հետո հիշեցի Rediscover Armenia գրքի մասին, որտեղ ավելի ճիշտ էր բացատրված տեղը: Ինչևէ, գնացի գտա: Դովրին պեղված հուշարձան է, պեղումները 1989-90թթ ղեկավարել է Ս. Հմայակյանը: Լուսանկարել եմ բավականին լավ պահպանված պարսպի հատվածները, բլրի արևմտյան լանջին, նաև մի սենյակի մնացորդներ: Գետնից հավաքել եմ մի տաս կտոր խեցեղեն, որից երկուսը ակնհայտ ուրարտական են:
Դովրի ամրոցի մասին ինֆո կա ստեղ: Սա էլ ձեզ տեղադրությունը:
ուրարտական շարվածքն ուրիշ ա էլի
միջնադարյան գերեզմաններ
կոնտրֆորս
Արա լեռն ամրոցից
ինչ-որ սենյակ
ճանապարհորդության անխոնջ հովանավորը
No comments:
Post a Comment