նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Tuesday, April 27, 2010

հայերեն թե՞ ռուսերեն 2 կամ դարակազմիկ ունայնամտություն

երբ սկիզբը սկսվեց, երբ հպարտ էր երկինքը...լավ էլի
շարունակեմ նախորդ փոսթում արծարծված մտքերս
Որոշ մարդիկ թողես ամբողջ օրը հեռուստացույցով կպոռան թե` հերիք է մեր եթերն աղտոտեք, մի ժամանակ էլ կպան Գլումովին, թե ինչի ա  հաղորդումը ռուսերեն վարում: Ավելի լավա մարդը գրագետ ռուսերեն խոսա, քան թե անգրագետ հայերեն: Սա ընդհանրապես:
Էսօր ձեռքս ընկավ հայոց լեզվի 10-րդ դասարանի Աշխատանքային տետր կոչվածը...ուրեմն ուշադրություն` հայերեն նորաբանություններ` բռնվեք չընկնեք.
ֆինիշ - վերջնարկ
դիագրամ - տրամագիր
մոնիտոր - ցուցարկիչ
ալգորիթմ - քայլաշար
պրոֆեսիոնալ - արհեստավարժ

մի բան էլ ես ավելացնեմ, ուրիշ տեղ եմ տեսել
սկաներ - տեսածրիչ
ստրիպտիզ - հեստապար
господи ради бога боже мой

Ուրեմն ամբողջ աշխարհը ալգորիթմին ասի ալգորիթմ, հայերը ասես քայլաշար: Էդ էլ ու պըռծ: Դե իհարկե, մենք հինգհազարամյա մշակույթ ունեցող ազգ ենք /չնայած էսօր սպիտակցի հայկո ենք լսում/, մենք որ ծառերից իջել էինք ու քարից հաց էինք քամում էդ ծանր դարերի ընթացքում, ամբողջ աշխարհը դեռ ծառերի տեղն էլ չգիտեր...
Սովետի ժամանակ ռուսամետ գավառամիտ հետույքամտության տարրերից մեկն էլ էդ դպրոցների մարմաջն էր: Ես ամենևին դեմ չեմ ռուսական մշակույթին, ուղղակի մենք սկի հայերենով անուն-ազգանուններս չենք կարում գրենք, ինչ ռուսերեն: Մի ուրիշ ցավ էլ ավելացավ` ուզում են անցնեն դասական ուղղագրությանը:
Պետք է հասկանալ մի պարզ միտք` ով ինչ լեզվով խոսում ա` էդ լեզվով էլ մտածում ա...
Ինչ-որ մեկը ծրագրված վարի ա տալի ազգս...զգույշ եղեք...
...շարունակելի

P.S. էս էլ վերջում ուրախանալու համար` հայը խոսում է ռուսերեն-ի ցայտուն օրինակ :-)))

հայերեն թե՞ ռուսերեն

   Նախ ասեմ, որ երեկ կարդացի Ուստա Հրանտի հոդվածը ու հասունացավ էդ թեմայով գրելը:
Դեռ սովետի վախտվանից ռուսական կրթությունը համարվել ա էն ժամանակվա չափանիշներով "էլիտար" մասսաներին հատուկ երևույթ: Դե խորհրդային տարիներին հասկանալի մոդա էր կայսրության մայր լեզուն անգիր անելը` հեռանկարներ էր բացում: 
   Էն, որ առօրյա կենդանի խոսքում բոլորս էլ օգտագործում ենք ռուսերեն, անգլերեն ևն արտահայտություններ, դա նորմալ ա, ու առանց դրա լեզուն կմեռներ, imho, ու դրան նաև մեծավ մասամբ ինտերնետն էլ ա նպաստում:
      
Իմ սիրտը անկեղծորեն խառնել ա: Ասեմ ինչից:

ա) բացառապես ու միմիայն գրական հայերենով խոսող էակներից: Դրանց նմանեցնում եմ բալզամացված մումիաներին:

բ) խոսակցական լեզվում հայերենն ու ռուսերենը 50-50% խառնող էակներից: Դրանք նման են Յանուսին: "Բա չիմացար вчера зашли в этот...как его կոշիկի խանութ, ախչի դու տենայիր какие там сапожки были լրիվ կես գին, представляешь...": Ու հենց դրանք ո՛չ հայերեն նորմալ գիտեն, ո՛չ ռուսերեն:

գ) ցանկացած օտարալեզու բառ հայերեն թարգմանել փորձող էակներից: Դրանք նման են նախնադարյան  քարացած մուտանտակմախքի: Մի ժամանակ Հենրիկ Հովհաննիսյանը լավ օրինակ բերեց: Ասում էր. ինչի ենք մենք թարգմանում president բառն ու դարձնում նախագահ: Ռուսները կարան չէ ասեն` председатель, բայց ասում են президент России...:

դ) էն էակներից, ովքեր ունեն հնարավորություն հայատառ գրելու, բայց упорно շարունակում են գրել լատինատառ, ու ամենաբոցն էն ա, որ իրանց հարցնում ես` ասում են` անգլերեն եմ գրում :-)))))

Ու նաև չեմ ընդունում էն բլօգերներին, ովքեր упорно ռուսերեն են գրում ու դա բացատրում այս կերպ` որ բլօգս շատ այցելուներ ունենա, հիմնականում եղբայրական Ռուսաստանից...

 Ինչ եմ ուզում ասեմ` հայոց լեզուն կենդանի օրգանիզմ ա, ու միշտ էլ կուլ ա տվել օտար բառեր: Հենց օրինակ էսօրվա հայերենում պարսկերենից ու թուրքերենից մի վախտ պլեճներ կան: Ու դա տենց էլ պիտի լիներ, կա և կլինի:

Ինձ թվում ա, որ ռուսական դպրոցներ բացելու հարցը մեծ եղբորից ա սկսվել: Ինչպես ասել էր յեսիմ ով ու յեսիմ երբ` Армения это маленький южный форпост России...տխուր ա բայց փաստ:
Էն ժամանակ ունեինք անգլերեն և այլ թեքումներով դպրոցներ, ու իմ բախտն էլ էդ առումով "չբերեց"` ինձ տարան Չարենցի դպրոց, որտեղ տենց էլ անգլերեն չսովորեցի ոնց որ պետք էր...
Ոնց հասկանում եմ` խորհրդային տարիներին հայերի մեծ մասը երեխային դպրոց տանելիս ընտրում էին երկուսի միջև` ռուսական կամ որևէ թեքումով դպրոց...
Իսկ էն մնացած մասը բնականաբար տանում էր հայկական դպրոց: 
Ես մարդ գիտեի, որը տանը իր երկու պուճուրների հետ միայն ռուսերեն էր խոսում...

Ու վերջում` ինչպես ասեց Հրանտը` Բոլո՛րն ի պաշտպանություն Հայերենի, ես դրանց տիրու պապը: 

Saturday, April 24, 2010

հին հայկական տոմար

Էս կայքում 03.04.1982 կոնվերտ արեցի ու պարզվեց, որ ըստ հին հայկական տոմարի ծնվել եմ 4474 թվականի Արեգի ամսվա Նպատ օրվա Շաղաւոտն ժամին: Լրիվ ազգային վիճակ ա մոտս :-)))

Ապրիլի 24

Վերջապես պահն է հասունացել, որ մենք ունենանք Հայոց Մեծ Եղեռնի նախարարություն, չէ որ ունենք Սփյուռքի նախարարություն, իսկ սփյուռքն, ինչպես գիտեք, մեծամասամբ առաջացել է եղեռնից հետո...Հետևանքը կա, պատճառը` ոչ...սենց չի լինի

...Ու մատենադարանի տակ ու Ծիծեռնակաբերդի բարձունքին թուրքական դրոշը վառող բեսամթ հայրենասերներին  հարցնես` այ յեսիմինչ ի՞նչ ես անում, այ աբիժնիկ...ու ճակատին դաջես "...եկավ ապրիլի 24-ը --- թուրքական դրոշը վառելով Օռգազմի հասնող աբիժնիկների աստեղային ժամը..."

Ես ամեն տարի նույն էշության վրա նեռայնանում եմ...եղեռնը սարքել են արտադրանք, քիչ ա մնում եղեռնի սիմվոլիկայով շոկոլադի սալիկներ սարքեն ծախեն...էդ վափշե շատ նուրբ ու ցավոտ հարց ա, ու որ սենց թմբկահարվում ա չեղած մազերս բիզբիզ են կանգնում...

Նայում եմ դաշնակներին հոգեցունց ու մտածում. արա էդ ձեր կուսակցությունը չէր, որ "արևելահայաստանից" "արևմտահայաստան" ուղարկվող զենքի մի ահագին խմբաքանակ չթողեց էրգիր մտնի, որ չհասնի ինքնապաշտպանվողներին...ի՞նչ երեսով եք հիմա ցեղասպանություն ճանաչել տալիս ու դոշ ծեծում...

Նայում եմ հայոց քաջ մեծ ու աննկուն հերոս Անդրանիկի երկձիավոր արձանին /հեղինակի համար ձիերից մեկն էս կողմի Հայաստանն է, մյուսը` Էրգիրը/ ու մտածում. արա էդ դու չէիր, որ ասում էր` ինձ համար հայաստանը էրգիրն է, էսիկ /արևելահայաստանը/ իմս չէ...

Այ տենց պառակտվածությունից եղավ էն, ինչ որ եղավ...ու եթե նայում ենք Մայրիգ կինոն կամ ատոմ էգոյանի նկարած քաքը եղեռնի մասին, լրիվ պատկերացնում ենք թե ինչ ա եղել...

Ինչ էի ասում, հա` ստեղծենք եղեռնի նախարարություն, մի հաստափոր քյաբաբ կամ հաստաոռ քյաբաբուհի դնենք նախարար, ու ծաղկացնենք էդ հարցը, մեկ-մեկ զույգենք էդ նախարարությունը սփյուռքի նախարարության հետ` կծնվեն եղեռնոտ սփյուռքիկներ կամ սփյուռքոտ եղեռնիկներ` գլխի տեղը գանգ, սովալլուկ, ձեռքներին մոմ, անլվա ու ողբացող հայացքով կաղերսեն ողջ աշխարհին` լավ էլի ընդունեք մեր ցեղասպանությունը, թե չէ մեզ տանը.......

Էս ամեն ինչ սկիզբը դրվեց էստեղ ու երևի կկրի շարունակական բնույթ...

Իսկ Ծիծեռնակաբերդում պտտվում են զանազան ծառ կտրող բ**ի թուլեք, իսկ էնտեղ համարյա ամեն օր հավաքվում են աղանդավորներ, իսկ էնտեղի մթնածամուկներում տեղի են ունենում ռազմահայրենասիրական կենակցումներ...կան նաև ուրիշ ռանգի բ**ի թուլեք, որ էդ պուրակում քյաբաբնոցներ են սարքում կամաց-կամաց...դե եթե Պանթեոնի մոտ քյաբաբնոց ունենք, ինչի չունենանք Եղեռնի հուշահամալիրի մոտ...

Հեչ նկատել եք, էս արդեն քանի տարի կլինի էս օրը կամ անձրև ա կամ ձյուն, երևի ինչ-որ մի բան սխալ ենք անում...

Thursday, April 22, 2010

Ձոն կարմիրբանակային պարտիզանուհուն


Ձոն կարմիրբանակային պարտիզանուհուն
/ընթերցելուց առաջ պարտադրաբար խորհուրդ է տրվում խմել
մեկ գավաթ կարմիր դառը գինի` սոված փորին կամ ստամոքսին :-)/

լամազի-մամազի
գոգո-մոգո
թմբլո-մմբլո
գոգոնա-մոգոնա
Հա ինչ անենք ծնունդդ ա,
Ասենք չէ` շատ էլ լավ ես արել
Որ գարնանն ես ծնվել
Աչիկո-մաչիկո
Հասիկո-մասիկո
Թե լինեիր դու վրացուհի
Կկանչեի քեզ գոգոլի-մոգոլի
Մոդի, մոդի... մոդի՞՞՞
Չէ մի չէ` ադի-բուդի
Հա բայց ինչի, հա բայց ոնց
Չ' Դարձանք մենք անտարակույս
Դու ասա` լաչառ
Ես ասեմ` սիրուն
Քառորդ դար'դ շնորհավոր
Մի տարին էլ գումարած
Հա լավ, ոչինչ, չտխրես
Մի մուկ, մի ձուկ որ ուտես
Ահա եկավ նոր տարին
Հոնգուր-հոնգուր լաց կլինեմ ես
...Թե լինեիր դու պառավ ջադու
Դարդից կթափվեին ատամները իմ...
Ախր ես ինչպես, հենց որ քեզ տեսա,
Ցանկանում եմ քեզ լիքը ոսպնյակներ
Ու` մի քանի ոտանի
Կամ էլ հենց` եռոտանի
Մի ամրակալան շատ նրբասրունք  
/էդ շտատիվն ա, ամրակալանն էլի/
Ու մի հատ էլ հենց առանց նախանձ
/որտև ես էլ եմ դրանից ուզում/
ֆուլլ մատրիցայով մի մեեե՜ծ ապառատ
Ու որ լինես միշտ էդպես
Չուշացող ու ժպտերես :-)))
/ Չուշացողը` խաբեցի,
Ժպտերեսը` բնավ ոչ /
Խուճուճիկ ու բազմաժանր
Բոյով, բուսաթով,
Կրաաա՜կ աչքերով
Չէ` նշաձև աչքերով
Չէ` շաաա՜տ սիրուն աչքերով
Հավեսով ու արշավազգի...
Սենց հա կգրեմ ու կյանքս կանցնի
Դե լավ թող ապրեմ, հո դու նախանձ չես
Համ էլ կարողա
Գիտես ծնունդդ ա :-DDDDD

Sunday, April 18, 2010

Respect: Վիլյամ Սարոյան: Վայրեր ուր եղել եմ /հատված/

1707-Ա Դիվիսադերո փողոց, Սան Ֆրանցիսկո,1929 /հատված/

...Օրվա ընթացքում մայրս աշխատում էր մի ունևոր ընտանիքում, հետևաբար դպրոցից հետո ես տրամադրությանս տակ ունեի մի քանի ազատ ժամ, որոնք տնօրինում էի մեծ հաճույքով: Մի օր ես ընթանում էի` կանգնած սառույց տեղափոխող ձիասայլի հետնամասի աստիճանին, երբ մայրս տեսավ ինձ: Նա ինձ քաշեց-իջեցրեց ձիասայլից և մի քանի ուժգին հարված հասցրեց: Ես նրան այդքան զայրացած երբևէ չէի տեսել: Երբ նա հանդարտվեց, ասաց, որ այդ խաղը խաղալիս ես կարող էի լուրջ վնասվածքներ ստանալ: Դա էր այդ դիպվածի ավարտը: (Բայց երբ մայրս մոտերքում չէր լինում, ես կախվում էի սառույց տեղափոխող ձիասայլի աստիճանից և ուրախ ու երջանիկ առաջ շարժվում: Ես մտածում էի, թե ոչ մի վտանգ էլ չկա: Դե, իհարկե, չկար, բացառությամբ այն բանի, որ վտանգ կար): Սակայն շուտով որբանոցից համառորեն պնդեցին, որ ես հետ գնամ, և այդպիսով ես վերադարձա: Ամեն ինչ լավ էր, լուրջ խնդիր չկար, չնայած ես շարունակում էի ատել այդ վայրը:




Ընդգծումն իմն է` Ա.Պ.

Saturday, April 17, 2010

նամուս


վերջը տեսա "նամուս"-ը: Լավն էր: Երաժշտությունը, մանավանդ դհոլներն ու թավջութակի սղրտոցը ուժեղ էր: Ամեն ինչ լավ էր, բացի էն, որ դահլիճը լիքը չէր:
1926թ-ի կտրվածքով ահագին մակարդակով կինո էր:

Friday, April 16, 2010

ժողովրդական ֆոլկլոր

Ահա եկավ նոր տարին,
Կորչի՛ գնա՛ հին տարին
Դու էլ լավն էիր, ինչ խոսք 







 նյութը տրամադրեց Տիրայրը

Thursday, April 15, 2010

Respect: Վիլյամ Սարոյան: Մեկ "բարև" և մեկ "մնաս բարով" /հատված/

   Ահա այն ամենը, ինչ տեղի ունեցավ: Քույր Ռիտա Բեռնադետեն չէր սիրում նրան, և վերջ: Այդ է ամբողջը: Եվ այս ամենի տարօրինակ կողմն այն էր, որ տղայի համար դոգմատիկ նյութն անընդունելի չէր, չնայած տրակտատը չափազանց երկարաշունչ էր: Ինձնից բավականաչափ ժամանակ պահանջվեց` բացատրելու նրան դժոխքի և հավիտենական պատժի մասին ճշմարտությունը: Ես դա մատուցեցի այսպես.
   - Նախ և առաջ սկսենք նրանից, որ սա քեզ կամ քեզ նման որևէ մեկի համար չէ: Եվ ապա` սա ընդհանրապես որևէ մեկի համար չէ, քանի որ այն պարզապես գոյություն չունի: Ամեն դեպքում` ոչ այն ձևով, ինչպես որ քեզ են ներկայացնում: Գեղեցիկ բաները բոլորն էլ գեղեցիկ են, և ես միանգամայն կողմ եմ նրանց, սակայն դրանք քեզ չպետք է այն մտքին հանգեցնեն, թե դու մարդու վատ տեսակին ես պատկանում, քանի որ այդպիսին չես, և վերջ: Եթե դու ուզում ես մեկ-մեկ մի գեղեցիկ աղոթք անել կամ մի քանի անգամ "Ավե, Մարիա" ասել, ապա դա շատ լավ է: Բայց մի՛ մտածիր, թե դու կայրվես դժոխքի կրակներում, եթե դա չանես: Չես այրվի:
   Ա՛յ դա է "մնաս բարովը":
   Ահա' և "բարևը":



Ընդգծումներն իմն են` Ա.Պ.

հոկեյի մասին հայկական

մի քանի օր առաջ ներկա գտնվեցի Հայաստան - Վրաստան հոկեյի հավաքականների հանդիպմանը համալիրում ու ահագին ոգևորվեցի 22:1 հաշվից, բայց ամենակարևորը խաղից` որովհետև կոմբինացիոն ոճով էին խաղում` 2 փոխանցում ու հարված: Երեկ հավաքվեցինք ու գնացինք` արդեն Հայաստան - Հարավ-Աֆրիկյան հանրապետություն խաղին: Հասանք համալիր` պարզվեց մի 8 ավտոբուս կուրսանտ էին բերել ՊՆ-ից, մի 4 ավտոբուս էլ` ոստիկան: Ու այս ամենը դահլիճը գլխաքանակով լցնելու համար: Կարճ ասած` դռները փակ էր ու մեր փառապանծ մլիցեքը մեզ ուղարկում էին համալիրի աստիճաններից ներքև: Մանթո ֆռֆռում էինք, դահլիճից գոռոցներ էին լսվում` մերոնք 3:0 կրելու վրա էին: Իջանք կանգառ, որ գնանք տուն` գոնե մնացած երկու մասը նայենք: Մեկ էլ զանգ հնչեց հեռախոսիս` ընկերս, որ ներսում էր, ասեց վռազ եկեք հետ, դռները բաց են: Գնացինք` ու տեսնենք գլխաքանակ կուրսանտներն ու մլիցեքը կիլոներով իջնում էին ներքև` դե տղեքը մի 20 րոպե դիմացել էին, հետո երևի ասել էին էլ պարտադիր չի հոկեյ նայելը, կարաք գնաք տուն...կարճ ասած` նայում էին նրանք, ովքեր չպետք է նայեին, իսկական երկրպագուները` մի 2000 հոգի դուրսը ֆռֆռում էին:Այ տենց բաներ:
Վերջը մերոնք կրին 9:2, էսօր էլ կոմունիստ հյուս. կորեացիքի հետ ենք խաղում:
Հոկեյի մասին տես այնտեղ:
P.S. տարիներ առաջ երբ դեռ ուսանող էի` մի օր ամբողջ ֆակուլտետը զոռով հավաքեցին յեսիմինչ հերթական ապուշ միջոցառման` գլխաքանակ էր պետք դահլիճ լցնելու համար: Ու դա անում էր դեկանի տեղակալը: Ու շենքի մուտքին հասնելու համար ստիպված էիր անցնել դահլիճի մոտով, ու զամդեկանը բոլորին բռնում խցկում էր ներս: Ասի` ես չեմ գալիս: Բա` ու՞ր ես գնում: Ասեցի` գործի, ու գնացի

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) podcast (1) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (28) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (3) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (43) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (11) թատրոն (4) թարգմանություն (11) Թիֆլիս (1) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (16) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (7) Վրաստան (2) տեսանյութ (14) տեքստ (1) քաղաք (13) ֆիլմ (93) ֆոտոպատմություն (14)