էսօր թերթում էի ՀՍՀ-ի IV հատորն ու աչքովս ընկավ մեկի անվան տակ գրվածը` "պրոֆեսիոնալ հեղափոխական". մարդու մասնագիտությունն էր: Հեղափոխություններ էր անում ու փող ստանում դրա համար: ՀՍՀ-ում էլի բոցեր կան` օրինակ "հայ սովետական բանաստեղծ" կամ էլ նույնը, բայց` տաջիկ...Էն էլ ասեմ որ ՀՍՀ-ն թերթում էի զուգարանակոնքին նստած: Ինքնաբերաբար հարց է առաջանում` իսկ դուք զուգարանում կարդում եք...???
նամուս
աննամուս.1907
Բլօգ'n'Փնտրտուք
Total Pageviews
Monday, January 18, 2010
Sunday, January 17, 2010
Saturday, January 16, 2010
ֆրեշ սուպերմարկետի դիմացը

Լուսանկարը` chi.am
Friday, January 8, 2010
նամակներ 2007-ից ու 2008-ից
/ n.letter.1 /
Արձագանքներ
Օդում անշարժ կախված ալբատրոսի վրայով
Ու խորը գլորվող ալիքների մեջ
Կորալային քարանձավների լաբիրինթներում
Հեռավոր մակընթացության արձագանքը
Վազեց ավազների վրայով
Կանաչ է ամենն ու խորքը օվկիանոսի
Եվ ոչ ոք չի ասի թե որտեղ է ցամաքը
Եվ ոչ ոք չգիտի տեղն այդ որտեղի
Բայց ինչ-որ մի բան կշարժվի ու ինչ-որ մի բան կփորձի
Ու կսկսի մագլցել ուղղությամբ լույսի
Օտարներ են անցնում փողոցներում
Հուսալով հանդիպել երկու առանձին հայացքներով
Եվ ես դու եմ և այն ինչ ես տեսնում եմ ես եմ
Եվ ափն իմ ծովի կշոշափի քո ձեռքը
Ու կօգնես հասկանալ ինձ
Եվ ոչ ոք չի կանչի մեզ արևածագին
Եվ ոչ ոք չի ստիպի փակել մեր աչքերը
Ոչ ոք չի խոսի ու չի փորձի սավառնել շուրջը արևի
Անամպ երկինք ամեն օր դու ընկնում ես իմ արթուն աչքերի առջև
Կանչելով ինձ արթնանալ
Եվ պատի ու պատուհանի միջով
Գալիս են արևալույսի թևերի
Միլիոնավոր պայծառ մունետիկներն առավոտվա
Եվ ոչ ոք չերգեց ինձ քնաբեր
Եվ ոչ ոք չստիպեց փակել իմ աչքերը
Եվ ես բացեցի լայն պատուհաններն
Ու սողացի դեպի քեզ երկինքների միջով:
փինք ֆլոյդ
Խտացված ձայներ բարձրախոսներից լուսնի մութ կողմը լավագույն սկավառակ բոլոր ժամանակների ու քաղաքակրթությունների վինիլային ու վանիլային հավելանյութերով բացվող շապիկ սրտի բաբախումով սկսվեց օրը օդը ներս քաշի խորը ավելի խորը հեռացիր բայց մի լքիր ինձ, ընտրիր նավակը քո ժպիտներ արցունքներ նապաստակներ հասիր արևին հիմարի մեկը երկուսը երրորդը 25 միլիոն ժամանակները գնացին վազիր որ հասնես սերունդ թող ում է պետք քո մասին արձան կկանգնեցնեն կամ կպառկեցնեն սպիտակ սավանով ծածկված իբր թե անկողնում ես մերկ եմ: Մի օր կտեսնես 10 տարին մեջքիդ ետևում է արի չվիճենք էլի վեց լարանի նյարդալարը միշտ հոգնակի թվականներ 1973-ին ստեղծվեց կլսես անընդհատ ասեղը կմաշվի նվագարկչի մեր մահը եկել է կարծես մի այլ բան էի ասելու:
Անցար չբարևեցիր ջհանդամը թե չբարևեցիր Լինկոլնի անվան զբոսայգում սողա հորիզոնական դիրքով մի կերպ ակնոցն արևային մազարմատներն ու նարնջագույն շալվարը 40 տարեկան տիկնոջ լայնածավալ վարտիք ու քայլվածք ներելու կարիք չկա հեծանվահրապարակում ուղղահայաց օդապարիկ փայտե հիմնակմախքով, որը հետո դարձավ թուր` ածելիներով:
Նույնիսկ եթե չլինես իմը (բայց ինչու պետք է իմը լինես) ես երևի կտառապեմ չգիտեմ, բայց քեզ մի այլմարդկային տեսակով եմ սիրում, չէ քեզ չեմ սիրում չէ որ ես քեզ չեմ ճանաչում դեռ փորձում եմ քեզ ճանաչել, իսկ դու ինձ (ճանաչում ես թե սիրում) չէ հա… Այսօր սեպտեմբերն է քսաներկուսի էլ չենք տեսնի մենք իրար, այսինքն ես քեզ չէ բայց մի օր իրար հետ սիգար ենք ծխելու
Արեգակը կարմիր արեգակը անցյալում բարևում եմ քեզ տեսնել չեմ ուզում կարող հայացքդ քայլվածքդ նայվածքդ կոշկակարի տնակի բարդույթ վերջույթ հետույթ քո մասին կարող եմ գրել գրքեր մի ութ հատ առաքյալ ավետարանիչ խաչքարային մշակույթ ուր են տանում քայլերն այսքո ինչ լավն է էս թանաքը գիտես հիմա նայում եմ քո նկարին չտխրես երբեք ու չարտասվես ժպիտը քո ինձ տապալեց գետնին ցեխերի ու փոշու մեջ ես եմ քո հավատարիմ ընկերը, չհավատաս էլի կխաբեմ անընդհատ կխաբեմ, գիտես էսքանը որ գրում եմ չեմ մտածում ինքն իրեն գրվում է այ հիմա քեզ հիշեցի չես վախենում դու իմ բառերից այ մեղապարտ դու անմեղ ես բայց քո մասին երազ չտեսա երազներս վերջացել են ու վերջացան վերջին երազս ու չերազս քո մասին էր սև ու սպիտակ ավելի լավն ես ես քեզ սիրեցի սև ու սպիտակային տեսակներով Աբովյան եմ ուղարկելու գրոտած մի քանի թուղթ քեզ հիշելիս ժպտում եմ ու զարմանում որ ժպտում եմ դու ես մեղավոր որ ժպտում եմ իմ ոչ այնքան լեզվաբան, քեզ մի օր կառևանգեմ ու կկորցնեմ սարերում ու մի աղջիկ իսկ ինչ է դա չլինի թե դու ես ջախջախեցիր քո ստվերը չէ դու ստվեր չունես դու ոչինչ չունես չես էլ կարող ունենալ մի գիշերով ընդամենը կխեղդեմ ես քեզ մի գիշերում դու չես զգա քեզ չգրկեցի նույնիսկ կանգառում դեղինավուն չշնչեցի քո հոտը էլ ուր մնաց արհեստական շնչառություն, բախտդ բերեց հարբած չէի բայց կուզեի, կարևորների շարքում հայտնվեցիր քեզ էլ կմոռանամ բա հետո ինչ կլինի ինչ իմանամ էն ժամանակներում էլ չգիտեի տեսել ես գրիչը ոնց եմ բռնում: Ինչու ես շառագունում տարօրինակ նարարարած խոցոտեցի հոշոտեցի բզկտեցի մարմինը քո սպիտակ ու սև գիշերների լուսիններում թղթերս վերջանում են դու էլ ես վերջանում դրվագ իմ կարճատև կորար փողոցներում գրքերիս մեջ մի արի Երևան էլի մնա Աբովյանում խոսք եմ տալիս չգալ Աբովյան կողքով էլ չանցնել, այ հիմա կխմեի 45 րոպե մի ամբողջ խաղակես էլ հետ չես գա, նիհարեցիր` ավելի սիրեցի քեզ: Նամականիշ չունեմ որ նամակը քեզ ուղարկեմ ինչեր ասես որ չեմ արել քեզ հետ իմ մտքերում արդեն կարող եմ չէ չափից դուրս անկեղծանալ մի քիչ ու էլ ոչինչ կմտածեմ որ քեզ չեմ հանդիպել ու շոշափել ու մի քիչ էլ զգացել չես եղել դու էլ ում եմ գրում ինչի եմ գրում իբր թե չկաս չես հասցրել ծնվել իմ դիմաց ամառային անձրև դարձար լվացիր ինձ ու գնացիր գոլորշիանալու
/end.of.n.letter.1 /
8002
/ n.letter.2 /
Հերիք չի նախորդ գարունամառս կերար, հիմա էլ էսօրվա գարունն էս լափում գարնանագող ինչու գարունս գողացար ստիպեցիր քեզնով անել կեղտափոշի թավալ մի տուր կավճի կտոր աբսուրդ բան չեմ հասկանում ոնց որ հրեշառու լինես ուղեղս ես գրավել զավթել գնաց սենց անձրևոտ մի երկու ամիս ինչ եմ անելու յափնջի էլ չունեմ մտքերս քանդեցիր այ երբ որ մի օր ամուսնանանք են ժամանակ իմ սպիտակ աղավնին չէ մի հատ նստի ու մտածի երկար ու խորաթափանց ինչ արեցիր դու հասկանում ես հա կարոտել էիր հասկացա սիրում էիր չհասկացա չէիր տեսնում որ խանձվում էի ինձ թվում է թե հատուկ տենց արեցիր համբերությունս հատավ անասնական բնազդներս արթնացել են ու խեղդում են բռնաբարելու վտանգը երբ գնաս Քալիֆորնիա արևոտ հետդ անպայման ծաղիկներ կտանես որ ներս թողնեն ինչ վատ էր անընդհատ ուզում էի քեզ նվիրել ծաղիկներ նվիրեցի առաջինն ու վերջինը ուտեիր էլի համով էին ինչու պետք է տղան էսքան թուլանա աղջկա առաջ կարող եմ քեզ վատություն անել բայց չեմ անի որովհետև դու տգետ ես ախր արի քեզ պատճենահանենք գոնե քո նման տիկնիկ սարքենք տանեմ կախեմ պատիցս որտեղ էս ծանոթացել ինձ հետ արի մի հատ էլ ծանոթանանք ես մեզ կծանոթացնեմ շատ ուրախ եմ հիմար ժպիտ ու մեկ է անունները ոչ ոք չի հիշում պատկերացրու իրար հետ ենք ապրում կարճ կտևի բայց ամբողջ կյանքս կհիշեմ դու էլ երևի սոված ես ու չես հասկանում ինչ ես ուզում բայց որ ուզում ես մաքուրով ես ուզում թե ռազմահայրենասիրական սարեր ձորեր եթե ինձ լքես լավ էլի ոչինչ չի մնա տխուր այգի սեր իմ համբույրներ կծոտող կատաղած մաքառող արնակոլոլ շրթունքներ ձեռագիր կամքի ուժ որ չզանգես կամ չհաղորդագրես մարդ եմ չէ դեռ ոչ մի գարնանն էսքան չէի սպասել սպանեցիր ընտանեկան պատերի ցեմենտը փող է հիշողություններ Երևանից ու մի քիչ էլ Վանաձորից մեզ բարի ժամանց թպրտա բազմոցին պառկած մեջքի վրա աշխարհի ամենադաժան բանը հիշողությունն է չի թողնում ոչինչ անես տոմսակ դեպի լուսին ինչու եկար վերադարձար ն.-ի վերադարձը ծափեր ծափեր ինչ հիմարն եմ ես խաբվեցի ու խփվեցի պատանյակի պես ընկա թակարդը գարնանագողի գրողի տարած ախչի հլը շուտ արար հողաթափերս բեր ու եթե դու սիրում ես ինձ ոչ տոնական այլ իսկապես որմնադիրների փողոց անհրապույր շուկաներով մի օր ես քեզ կծեծեմ, կհայհոյեմ առաջվա պես երբ ես կմեռնեմ մի տաս տարուց կհանդիպենք մեկ օր իրար հորիզոնական եմ խմում իսկ ես արդեն գալիս էի աղջիկ ցանկանալու թե ուզելու ես իմ ոճը չեմ փոխելու սարերի քամի ուրիշ աղջկա կսիրեմ կքշեմ մոտոցիկլետով վրանածածկ հանգիստ ամպոտ դու երկու անգամ ինձ ցավ պատճառեցիր որ տանեմ ես քեզ առաջին դեպքում մեղքն ամբողջությամբ կարող եմ վերցնել իմ վրա ու ինքս ինձ կախ տամ ծառից հանգիստ ու մաքուր խղճով բայց երկրորդն ավելի ցավոտ էր ու քո հոգու վրա է խաչը չեմ գրում որ տանջվես ու մեղավոր քեզ զգաս զգալ պետք չէ մեկ է գարունս էլ գարուն չի դառնա գարնանավարագույրները իջան հետևում ծափ են տալիս դուրս եկ խոնարհվիր աշխարհի հզորները մեզ են նայում քո մասին մի քիչ մոռանում եմ միայն երբ բարձր արագությամբ սլանում եմ փոսապատ փողոցներով ու մայրուղիներով գոնե կթողնես ամռանը ապրեմ թե էլի կզանգես կասես արի գնանք մարդաորսի այդ ինչ նիզակով ինձ խփեցիր մեջքից գոնե դիմացից խփեիր գոնե մարդասպանի դեմքս կտեսնեի կիմանայի կամ գոնե ծայրը թույնի մեջ թաթախեիր նոր մեռնեի թե ով ինձ խորտակեց սև կաթի մեջ երազանքս քեզ նման խելառ ախչիկ էր եթե մի օր որոշես ամեն ինչ պատմել ինձ քամուն հարցրու իմ տեղը այսինքն ինձ չես գտնի չէ հաստատ ներման ենթակա չես կամ եթե ներվես ինչ կտա դա քեզ ու առավել ևս քեզ իբր ինձ էլի գիտես չէ տենց մի հատ սինդրոմ կա չափից դուրս գեղեցիկ աղջիկների մոտ երբ արդեն շատ են զզվացնում երկրպագուները ուզողները էլի բայց ինքը ոչ մեկին չի սիրում մեկի հետ հենց ընենց սկսում է ընկերություն անել որ մյուսները տենան ընկեր ունի ու յան տան, բայց դա քեզ չի վերաբերում որովհետև դու չափից դուրս սիրուն չես քեզ կարելի էր ծեծել «ճշտով» բայց ծեծեցի ծաղիկներով արյունաքամ եմ լինում քթիցս արյուն է գալիս չեմ կանգնեցնում տեսնեմ ուշքս կգնա թե չէ կամ էլ դու ինքդ քեզնից ոչինչ չես հասկանում նամակ եմ գրել դե լավ մտքերս վերջացան
/end.of.n.letter.2 /
էս հին նամակներն ուզում էի խմբագրել, հետո post անել, բայց փոշմանեցի...

Thursday, January 7, 2010
շանթարգել
երեկ Մեսչյանի համերգի տեսագրությունն էի նայում շանթով: Լավ, ես գիտեմ որ կապիտալիզմի մեջ ենք ու ամեն ինչ ու ոք վաճառվում է... նայում ես համերգը, խորասուզվում, մեկ էլ` ՔԸՌԹ` "օգտվեք կարգին կապից" հայկոմկոյի ծաղրածու դեմքերն եմ տեսնում, հետո "մեբելնի սալօն կիտ" հետո` երշիկ լենննագան` համեղ ինչպես նախկինում, նախկինում` երբ?? ու մնացած զըռթուզիբիլները: Հարգելի շանթի տերեր', կամ շանթի հարգելի տերեր կարելի էր չէ համերգի սկզբում ու վերջում ձերդ մեծություն հովանավորների գովազդապոպպուրին ֆռռացնել ու թողնել հանդիսատեսին վայելել առանց ընդհատումների...ժամ տաս րոպե համերգը երկու անգամ ընդհատվեց 10 րոպեանոց հոլովակներով, իսկ ընթացքում էկրանի աջ ներքևի անկյունում անընդհատ փոխվող լոգոներ` էլի նույն գովազդատուներով...
...ահա և վերջ
հայկը պարտվեց բելին...
եթե քունդ չի տանում կարդա նաև`Մեսչյանը:
...ահա և վերջ
հայկը պարտվեց բելին...
եթե քունդ չի տանում կարդա նաև`Մեսչյանը:
Saturday, January 2, 2010
notes: մաս երկրորդ
մաս երկրորդ
…էս բիթլերը մեխեցին մի քանի մեխ որից կախվեցին նրանցից հետո եկածները հետո էդ թելը կորավ ու իննսունականներին գալլահեր եղբայրները ծերը գտան ու մի քիչ վերակենդանացրին բիթլերի ոգին` չէ ճոռոմ բաներ չեմ գրում: Էս եղբայրները հեչ էլ լիվերփուլցի չէին` մանկունիացի էին ու ցավում էին ոչ թե united-ի այլ city-ի համար ու թող շատերը նրանց համարեն բրիթփոփի վառ ներկայացուցիչ imho հենց նրանք վերածնեցին էն հավես էլեկտրոկիթառային ավտոտնակային բրիտանական կղզիների ժանգոտ sound-ը ու կոկորդային վոկալը...իսկ գլորվող քարերը բիթլերի ժամանակ աբիժնիկավարի ինչ-որ անհանգիստ սկավառակներ էին ձայնագրում ու ուզում էին գլխներից վեռ թռնել հետո բիթլերը որպես խումբ մեռան ու սրանք առաջ եկան...ռոլլինգներն ասում էին թե սևերի ռոք'ն'ռոլլը իրենք հասանելի դարձրին եվրոպացի ջահելությանը, սևերը կեղտոտ էին ու համ էլ բիձա...էս վերջերս մի քանի կորած բաներ եմ պեղել 60-70-ականներից ու եթե ասում են որ աշխարհում կա երեք կիթառահար ապա մեկը քլեփթոն, մյուսը` փեյջ, իսկ էն մեկելը ջեֆֆ բէքն էր որի ձայնագրությունները նոր եմ գտել ու մնացել ապշած...
Մաս առաջնեկ:

Tuesday, December 29, 2009
հայկական եվրա-վերա-Ռեմոնտ /մաս առաջին/
էս հայրենակիցներս շատ մազալու են էս մեկը որ գրում եմ միտք ծագեց վահրամ սահակյանին կարդալուց ավելի շուտ լսելուց հետո մի քանի տարի առաջ հայերի` տները ռեմոնտ անելու մարմաջի վերաբերյալ, ասեմ քանի չեմ մոռացել, հայերենում կա մի քանի գոյական որոնք անպայման օգտագործածվում են հոգնակիով` տները ավլել եմ, էլի են հին տներն եք՞, հին տներ հին կընգա ձեռ, ու էլի սենց լիքը…մի բան էլ ասեմ ըստ ինձ վերանորոգումը սխալ բառ է ընդհանրապես, մի բան փչացավ` նորոգում ենք, հետո մի հատ էլ փչացավ` մի հատ էլ ենք նորոգում ու տենց…մարդ ու կնիկ պսակվում են, չէ` պսակվում են հետո են դառնում մարդ ու կնիկ…փաստորեն էս կնիկը հեչ էլ մարդ չի :-) ու սկսում տները ռեմոնտ անել… քայլ առաջին` մի հատ տան մուտքի դռան դիմաց պլաշադկա են սարքում հենց էն կաֆել-մետլախով որ ավելացել ա բաղնիք-տուալետի կաֆել-մետլախից /սրա մասին հետո/ ու էդ պլաշադկեն պետք ա մի հինգ սանտիմ բարձր լինի ընդհանուր հարթակից…մտանք տուն դե առաջինը բաղնիք-տուալետն ա` իհարկե մերոնք փող չունեն չէ ունեն` բայց ոչ էնքան որ իսպանական սալիկ-մետլախ անեն բայց մեկա` ինչ էլ լինի` պարտքով թե վարկով` պետք ա իրանց բաղնիք-տուալետը իսպանական մետլախ լինի…հետո ջեռուցման համակարգը /սրա մասին էլ հետո/ ինչ էլ լինի անունը բաքսի ա ու վսյո…էս բաղնիքում մի հատ ջակուզի են դնում որ հետո մեջը լվացք անեն դե խալի-մալի մայկա-տռուսիկ ու տենց: տուալետում էլ էս բաչոկների վրա կլորը կիսած էրկու սեղմակ կա` մեկը կիսատ ա դատարկում ջուրը մեկը լրիվ` բայց մեկա` մերոնք էրկուսն իրար հետ են սեղմում…սկսել են զարգանալ զուգարանի թղթի փոխարեն սկսել են ինչ-որ կանաչ նրբաբույր անձեռոցիկներ դնել` հանկարծ թե իրանց նրբա… տուտուզիկները չշուշաթղթվեն…բաղնիքում մի հատ 200լիտրանոց օրգանական ապակուց ջրի բաք են դնում ու օգտագործում տարին մեկուկես անգամ…ջրի ծորակն էլ ոսկեզօծ…տների պառկետը խփած չի հետևաբար սենյակների դռները դեռ դրած չի…պատերը գաջում են ու` բա բաքսին բա ջեռուցման համակարգը` գնաց` քանդում են նորից որ տռուբեք անցկացնեն մետաղապլաստից ու բաքսի դնեն…հետո անցնում ա մի 2 տարի սառնարան են առնում մի յազվա գույնի դնում կուխնին, մինչև էդ էլ մի 3 տարի կուխնու մեբելի գույնն են բռնցնում պատերի նրբերանգներին… կնիկը սկսում ա լվացքի մեքենա ուզել ու սկսում ա ասել ամուսնյակին ամեն իրիկուն որից հետո մարդը որոշում ա լվացքի մեքենա առնել ու մտածում ա թե էդ որոշումն ինքն ա կայացրել :-) ու….այ քեզ բան` կնիկը հարևանի կնգա բաջանաղից լսում ա որ եվրոպացիք լվացքի մեքենան ոչ թե բաղնիքում են դնում այլ կուխնում ու սկսվավ` ման են գալիս որ իրանց խալադեռնիկի ու պատերի …գույնի լվացքի մեքենա ճարեն` կա ոչ, մի սպիտակն են առնում` ուֆ դե ոչինչ` կարևորը կնգա ձեռները փափկում են լվացք չանելուց…անցնում ա մի դրվագ ևս` մի հինգ -վեց տարի ու կնիկն արդեն ուզում ա աման լվացող մեքենա…մի պահ պատկերացրեք որ կինը տանը լվացք չունի անելու աման չունի լվալու երեխեքը քնած են` կպնում ա մարդու ջանին ոչ բառացի կամ էլ սկսում ա գիրք կարդալ``` վայ դրա մարդուն: Չէ` աման լվացող մեքենա պետք չի առնել էդ փողով կգնանք կոբուլեծիի արևի տակ վառվելու…համ էլ էդ մեքենաների մեջ աման-չաման դնելուց առաջ պետք ա սալֆետկով յուղերը լավ պռտես որ մեքենան կարանա լվանա :-) Հույրասենյակից հանում են հին տելեվիզըռը ու էն բարակներից առնում սրա լարերն էլ որոշում են պատի մեջով անցկացնել` էլի գաջ էլի ցեխ ու փոշի, հետո երեխեքը մեծանում են ու դամաշնի կինածյատռ են ուզում էլի լարեր տասնըվեց հատ բարձրախոս ու գըգմփ
23.11.2009 / 22:14
23.11.2009 / 22:14
Saturday, December 19, 2009
Աթար /թրիք/
ես գնում եմ ու գալիս չեմ սերը կպավ աթարին տանջում է ու հալածում սամսոնչիկ էս կոֆեն ուրա մաման գնացել է կածյա ծյոծյայենց տուն կոֆե խմելու ու էս իրեքուկես ժամա չկա վայ քու մամմման դու գնացիր ու էլ չեկար բայց դե մի օր կտեսնվենք իրար դիմաց էն տեղը է էն որ մի հատ պուլպուլակ կա քո տարիքով ու անունով իսկ մեխակները որ իրար հետ առանք զույգ թե կենտ հիմա թաղում ենք գնում թե ծնունդ թե ատամհատիկ...քու բեռնի կատլետը...գազելների շոֆեռները մուտանտներ են անզգայացած ու թող ոչ ոք չնեղանա որովհետև գրում եմ ջղայնացած որովհետև գրիչով թղթի վրա գրելը մոռացել եմ էսօրվա գրիչս երեկվա մատիտն է էսօրվա գրածս մի քանի երեկների ու երեկոների ապրածն է ու ը՚զգացածը էսօրվա ինտեռնետս ու առաջվա կայքերս մի քանի տոտիկ խաշ ունեմ արի գնանք սխտորով ուտենք ու բխկանք թուուու էլի բխկանք չհոգնեցի՞ ես էդ բխկալուց էս մուսաներս որ մի ջհանդամն են գնացել դե հիմա երևի ծխում են պաձյեզդում … ինչու ա սերս միշտ աթարին կպնում ու չորացած թրիք դառնում որից օգուտ չկա ինձնից մի քիչ պռծում չկա քեզնից հետո ճամփա չկա խաչմերուկներում անիմաստ կանգնած մերան կովերը թրիք են շնչում չոբանի դիմաց մի քիչ թրիք մի քիչ աթար ու տենց դառավ սեր անդադար չէ իմ սերը չի կպնում աթարին մտնում ա մեջը կոշիկներով ու մոռանում թե որտեղից եկավ ու մտավ մի քիչ մի քիչ բաներ կան որ մի քիչ չեն լինում օրինակ մի քիչ հղի մի քիչ խմած ու մի քիչ էլ անողնաշար մազերդ հունցել եմ ու կրակ եմ վառել որ քեզանից մի խորոված-քյաբաբ-գռիլ-գառի խաշլամա սարքեմ ճըզը-վըզը ջութակս ուրա գիթառս ուրա ուր ա վերջապես իմ հրացիկը ես քայլեցի սարերով ու դաշտերով բայց մի հատիկ թրիք էլ գտա ոչ որովետև էս գյուղում կովերը առանձին զուգարան ունեն` եվրառեմոնտով հետո մի հատ փշատի ծառ հանդիպեց ես էլ անոթի էի թափ տվեցի ու թրիքների միջից հավաքելով մի երկու ծոցաբուռ փշատ` կերա հետո գնացի տուն ու հիշեցի իմ սիրած աղջիկների մազերի գույները ու խառնեցի իրար` դառավ մուգ թրիքագույն...ես սիրում եմ պարարտամարմին բոլոր իռլանդուհիներին որովհետև իմ սիրած դոլորես օ՚ ռիորդանը հեչ էլ պարարտամարմին չի բայց լավ էլ իռլանդուհի ա արի մի հատ ցխվենք-խմենք միասին` դու ուրիշի ես էլ քո հետ չէ նոր սերը ամեն նախորդից ավելի դժվար ա գալիս հասնում ուղեղիս ու մաքրում կոշիկները` աթարից` ներս խուժելու համար...ու մեկ-մեկ էլ մի քանի հատ ցեխոտ երես եմ տեսնում` ցեխ ա թե թրիք` ով իմանա ես չգիտեմ ցեխը չեմ տարբերում թրիքից թրիքն աթարից աթարը փշատից ու արդեն չեմ տարբերում առաջինը երկրորդից երրորդն առաջինից երկրորդը չորրորդից ինչը ինչը՞ չոռը քու պինչը սերը հապա ինչը մի դեմքով են գալիս գնում չէ գալիս են բայց չեն գնում մանավանդ իրիկունը ութից հետո եմ հասնում տուն ու...ոնց վերջացնեմ ես էս մղձավանջը չգիտեմ այ հրես վերջակետն իմ:
Պըռծյո /պըռծի ու վ/ֆսյոյի խառնուրդ/
23.11.2009 / 22:14
Friday, November 27, 2009
Քարաշամբ
…մարդ իր կյանքում պիտի երեք բան անի` հասկանալու համար թե ինչ բան է կյանքը` մի գիշեր անցկացնի բանտի մենախցում, մի գիշեր անցկացնի էժանագին պոռնիկի հետ, մի գիշեր էլ` նույն պոռնիկի հետ նույն մենախցում` պոռնիկի մեջ ու համ էլ խցում …իսկ ավելի լուրջ երրորդը դեռ չեմ մտածել ու չեմ էլ…իսկ մենք ավելի շուտ ես ցանել եմ ցորեն ու մի հինգ սանտիմետր բուսնել ա սենյակումս հասունանա ու դառնա ոսկեգույն` հնձելու եմ աղալու եմ ցորենով հաց եմ թխելու մի սովորական երևի շատ փոքր ու չորուցամաք հաց` իմ առաջին թխած հացը ուտեմ-չուտեմ ախ չգիտեմ ինչ անեմ հեսա մտնեմ ֆեյսբուք փախեք-փրկվեք ես եկել եմ դարերից ու գնում եմ կամրջով գերիների կառուցած իսկ կիրակին էլի հայտնվեց շաբաթվա վերջում դե մտցրու արագ արագ ավելի արագ հելի վրես չէ դու հելի վրես պռծար± հո չի ցավում չէ բա խի ծիծիկներդ խի ա սենց թորշնած ախչի հարուր տարվա … էս` խեժապահպանակ «տեղադրելու» ձև իսկի գիտես ոչ էլի կգաս± բա ինչի կգաս դու էն կամրջի տակ էս կանգնում թե վրա արի գետնից բարձր խաղանք ես գետինն եմ դու բարձրը ես էլի գնում եմ նստում մետրո ու տասնչորս րոպեից հասնում երրորդ մաս հետո նորից գալիս կայարան երկաթգծի վարչություն իսկ ով կարա երևանում բարլուս անի ու վերջալույս միաժամանակ` իմ մոտ մի անգամ ստացվեց` ոտքս (ի նկատի ունեմ երկու ոտս) ջրի մեջ էին ու ջինն անբաժանելի էր ու ինձ լքել էին ավելի շուտ մենք` ես ու ջինը լքվել էինք էդ խմիչքը հորինողին գտնեի ու ճակատը պաչեի ջրալի աշխարհի բոլոր հարբեցողների անունից…իսկ մի օր կլինի որ լուրջ բան գրեմ ասենք վարդանանքի երրորդ սերիան կամ սամվելը` տասը տարի անց սամվելի մայրիկի ու հայրիկի վերադարձը օ¯ որդյակս բա խի մեզ խողխողեցիր չէ որ մենք քեզ ծնել սնել պահել ջրել …. ենք իսկ դու դրեցիր ու այ տենց րաֆֆի րոպե րաբունի հենց նոր կարդում էի իմ երեք բխկոցները երանի երանի մենք գնայինք սոմալի թարս գրած յոթ էդ ծովահենները մեռան գերի վերցնելով տենաս դրանց ուտում են թե բասթուրմա են դնում աղ ու բիբար չկա էլի մեջը դե բավարարվի որ մեջիդ մաղձը ուրիշների վրա չթափես առանց հասկանալու էսօր ու երեկ մի տուփ dunhill 0.4 ու 4 մգ մի գլանակում մի ամբողջ սառնարանս դատարկ է տունս կեղտոտ հոսանք չեմ վառում որ փողը մուծեմ գազի բալոնն էլ հա կոֆե եմ եփում չի վերջանում չամանի հատիկներ ու սև բիբար թղթի մեջ փաթաթած որ ջարդեցի ուրագով ու լցրեցի պելմենաջրի մեջ ու քաշեցի գլուխս….
07.11.2009 / 21:50
Wednesday, November 25, 2009
Մեսչյան
ես գնացի մեսչյանի համերգին ու խմեցի…ծուխը բեմի վրայից…ախր ինչու են մեսչյանի համերգի ժամանակ սուլում ախր չի կարելի ծափ տալ ամեն երգից հետո վրվնջուկի պես երգը չավարտված ծափ են տալիս երգը չսկսած ծափ են տալիս երգի կեսին ծափ են տալիս բուռթ չչփխած հայ կնանիք ու մի ամիս չլողացած տղամարդիկ…սիրտս խառնում էր…եկել են համերգ որ ծափ տան ու չլսեն իսկ ես մի ամբողջ կույտ մետաղ վրաս անցա մետաղորոնիչի միջով ու հասա համերգին…չէ մեսչյանը հայկական չի երգում ինքը հայերեն ա երգում...եթե ես լինեի հայկական էստրադայի էսօրվա աստղ իրա համերգից հետո կգնայի ու կկախվեի մոտակա նաիրյան դալար բարդուց…
18.11.2009 / 10:45
Տես նաև`շանթարգելը:
18.11.2009 / 10:45
Տես նաև`շանթարգելը:
Subscribe to:
Posts (Atom)
նշագրեր /// պիտակներ
DIY
(5)
handmade
(2)
ImYerevan.com
(4)
podcast
(1)
Re:Post:
(9)
Respect:
(10)
SOS
(1)
СССР
(8)
ազգային ներկապնակ
(21)
ազգային-ազատագրական
(7)
ազգի թերմացք
(3)
ակնարկ
(4)
ամառային դահլիճ
(4)
այլախոհ
(1)
անկախություն
(3)
Արթուր Մեսչյան
(9)
արխիվ
(2)
արձակ
(27)
արձակոտն
(28)
արվեստ
(5)
արտատպում
(4)
բանախոսություն
(1)
բնապահպանական
(14)
Գառնի
(6)
գիրք
(5)
գրականություն
(5)
դասախոսություն
(3)
Դովլաթով
(6)
եկեղեցի
(3)
եղեռն
(4)
երաժշտություն
(37)
երգիծահումոր
(13)
ԵՐԵՎԱՆ ամսագիր
(3)
Երևան
(43)
Զորաց քարեր
(1)
Զվարթնոց
(2)
Թամանյան
(11)
թատրոն
(4)
թարգմանություն
(11)
Թիֆլիս
(1)
թուքումուր
(41)
ինֆոգրաֆիկա
(1)
Լենինգրադ
(1)
Լեռ Կամսար
(5)
լիկ.բեզ
(9)
լուսանկար
(17)
լուսանկարչություն
(9)
հայոց լեզու
(6)
հեղափոխություն
(3)
հեռուստաթատրոն
(2)
Հին Երևան
(17)
հնագիտություն
(2)
հոդված
(1)
հուշարձան
(2)
ճանապարհորդական
(33)
ճարտարապետություն
(16)
մանիֆեստ
(5)
մշակույթ
(3)
մոբիլոգրաֆիա
(31)
մոտո
(4)
մտավորական
(5)
նամակագրություն
(1)
նոթեր
(53)
ոսկե ծիրան
(5)
ոտանավոր
(9)
որմզդեղն
(4)
պատմվածք
(2)
պարապ-սարապ
(11)
պեղումներ
(1)
ռադիո
(1)
ռազմահայրենասիրական
(2)
Ռաֆայել Իսրայելյան
(1)
Սարոյան
(12)
սոցիալական
(14)
վավերագրական
(7)
Վրաստան
(2)
տեսանյութ
(14)
տեքստ
(1)
քաղաք
(13)
ֆիլմ
(93)
ֆոտոպատմություն
(14)