Ամռանը ուրիշ հարցով կենտրոնի թաղապետարան էի գնացել, մեկ էլ ականատես եղա թե մի հուժկու տղամարդ ուզում ա սրանց ինչ-որ բաժնի պետին ծեծի: Պարզվում ա էս մարդուց աղբահանության վճար են ուզում սա էլ գոռգռում ա թե ինչու եք հիմա ասում, ինչու չեք ծանուցել ու ինչու ես հիմա չվճարման տույժ պետք ա մուծեմ: Իրոք արդար բողոք: Թաղապետարանի աշխատողներն էլ ասում են բայց մենք չպիտի ծանուցենք դուք պետք ա տեղեկանաք և այլ ապուշություններ:
Մի խոսքով, մի օր պարապ էի ասի գնամ մեր թաղապետարան, պարզվեց 2012թ հունվարի մեկից աղբահանության վճար չի մուծվել ու 22 ամսվա պարտք ունենք, որին ավելացել ա մոտ 3000 դրամ տույժ:
Բոմբ համար մեկ․ մենք էս տանը գրանցվել ենք 2012թ հոկտեմբերից, այսինքն ինչու ա հունվարից հաշվվում՞՞ : Պատասխանեցին, որ գանձվում ա ըստ փաստացի ապրելու, ոչ թե ըստ գրանցման: Լավ, հարցնում եմ բա դուք ինչ գիտեք մեր տանը քանի հոգի ա ապրում, որ չորս հոգու հաշիվ եք արել /մարդա 200 դրամ ամիսը, ընդհանուր 800 դրամ/: Ասում ա տեսուչը կգա 2014 հունվարից: Ասում եմ հա թող գա, ով ա բան ասում, բայց մինչ էս ինչ եք իմացել քանի հոգի ա ապրում: Մի խոսքով անվերջանալի ախմախ խոսակցություն:
Բոմբ համար 2: Մեր շենքը աղբամաններ չունի ու մենք մեր աղբը թափում ենք հարևան շենքի աղբարկղում ։-ճճճ
Հ․Գ․ էս երկու օր ա sms-ներ եմ ստանում տռանսլիտով` վճարեք գույքահարկը, աղբահանության վճարը և հողի հարկը սահմանված ժամկետներում տույժերից խուսափելու համար: Ֆայմել են, ծանուցում չի դասական իմաստով, բայց հաստատ հեռուստատեսությունից էֆֆեկտիվ ա, ամեն մարդ չի որ թվ ա նայում, բայց համարյա ամեն մեկը բջջային ունի:
Ինչպես կասեն ռուսները՝ и на том спасибо
No comments:
Post a Comment