էս իտալացիք
եկել են հեռավոր իտալիայից աննան ու ֆրանչեսկոն, քրիստինա ու մարկոն մարիան ու սանդրոն
անդրեան դանիելեն ու էլի անդրեան երբ եկան իջան օդակայան մարդա երեք կտոր վեշչ ուներ,
իսկ գնալուց ահագին բան պակասել էր: Էս իտալացիք հայերի նման են՝ կնանիք անկապ ղժղժալու
համար մի քանի հատ են, տղամարդիկ էլ՝ ամեն մեկը մի սուտի մաֆիոզի: Սրանք ուրեմն եկել
են Պերուջիայից: Դուք կարա՞ք պատկերացնեք, որ մի իտալացու հանդիպեք, խոսաք, շփվեք ու
ինքը Չելենտանոյին չճանաչի: Չեք կարա, բայց տենց բան եղավ իմ հետ: Երևի դա նրանից ա,
որ Իտալիան բաժանված ա եղել մանր եսիմինչերի ու ու մի հարյուր քանի տարի առաջ ա միավորվել:
Նստած ենք Գորիսի մի հացատանը, մինչև ուտելիքի բերելը միացրել եմ հեռախոսիս մեջի Չելենտանոյի
the best հավաքածուն, ասում եմ՝ ո՞վ ա երգում, սրանք էշացած իրար են նայում, հետո էլ
ավելի էշացած՝ ինձ: Երգերը փոխում եմ՝ էլի պապանձված բան չեն ասում: Արա ասում եմ չելենտանոն
ա, ավելին ասեմ՝ ադրիանո չելենտանոն: Էն որ օռնելա մուծիին տանջում, տանջում ա, բայց
չի դոմփում, ավելին ասեմ, կապում ա կռավաթին ու տրակտորով գյուղով մեկ քաշ ա տալիս
խեղճին: Էն որ կապիկի դերը կապիկից լավ ա խաղում: Էն որ Օռնելա Մուծիին դոմփելու տեղը
գնում փեդ ա ջարդում: Պարզվում ա սրանք սկի Օռնելա Մուծիին էլ չգիտեն: Ու ես որոշեցի
բռնել օռնելա մուծիի ծիծիկներից , վայ կներեք՝ ցուլի պոզերից՝ բիկազառագա: Ասի մոնիկա
բելուչիին ճանաչում եք? Էն որ սենց ծիծիկ-միծիկ ունի: Հա, ասին, այ իրան ճանաչում ենք,
բայց ասա ինչի՞ են ճանաչում, որովհետև մոնիկա բելուչին իրանց պերուջայի կողի գեղերից
մեկում ա ծնվել: Եթե օրինակ միլանում ծնված լիներ չէին իմանա: Բայց գիտեին նաև ջուզեպե
տոռնատորեին, էն որ մոնիկային նկարեց որպես մալենա ու աշխարհի բոլոր տղամարդիկ էլ ավելի
ուզեցին վրան խփել մոնիկայի ծիծիկների արանքում: Ասում եմ համալսարանում երեք տարի
իտալերեն եմ անցել, բայց խոսալ չգիտեմ, ասա խի, որովհետև 3 տարում վեց դասախոս փոխվեց
ու ամեն մի նորը գալիս սկսում էր այբուբենից ու հեռանում: Բայց էդքանով հանդերձ կարողանում
եմ ասել իտալական հայտնի թիմերի իտալերեն տարբերակները՝ բյանկոների՝ յուվենթուս, ներաձձուրի՝
ինտեր, ռոսսոների՝ միլան, ջալոռոսսի՝ ռոմա: Սրանք էշացած ինձ են նայում՝ թե ինչ լավ
գիտեմ իրանց ֆուտբոլը: Դե ես իրանց չեմ ասում, որ իտալական էսօրվա ֆուտբոլը թափելու
բան ա անգլիականի հետ համեմատած: Վերադառնանք
Չելենտանոյին: Ֆենոմեն ա կամ նրանից ա, որ սովետի վախտ ԽՍՀՄ-Իտալիա կապերը լրջոտ են
եղել, չելենտանոյի կինոները ցուցադրվել են, երգերը չեն արգելվել, դրա համար մենք լավ
գիտենք: Արա բայց ոնց կարաս իտալացի լինես ու Չելենտանոյին չճանաչես, գլուխս չի մտնում:
Ոնց-որ հայ լինես ու Ազնավուրին չիմանաս: Արա ասում եմ Չելենտանոն բիձա-բիձա դեռ երգում
ա, էս վերջերս Վերոնայում նենց համերգ ա տվել չեղած մազերս բիզ-բիզ են կանգնել, դաժը
իրա տանը իրա համար գինի ա արտադրում: Չէ որ չէ: Վերջը իրանցից ամենաբիձեն ասեց՝ հաաաաա,
հիշեցի, երբ ես դպրոցն ավարտելիս գնացի Միլան, հիշում եմ, մի հատ կինո նայեցինք երեխեքով,
ինքն էր խաղում մեջը.....
Ըհը, ամոթից խաբեց
թե չխաբեց՝ չգիտեմ, բայց խորոված ձուկը բերին, ու հայ-իտալական կապերը մնացին կիսատ-չելենտանոյական
No comments:
Post a Comment