էս արձանը Քոչարի էն գործերից ա, որ սոցռեալիզմի կոմիսսիան չի թույլատրել տեղադրել քաղաքի երևացող տեղերում ու այն թաքնվել ա Մերգելյանի նախկին ինստիտուտի բակում:
Ասում են Քոչարի ժառանգները չեն թողնում, որ դա տարվի կասկադում դրվի: Չնայած կասկադում ես էլ չէի ուզենա դա լինի, որովհետև էսօր կասկադը դառել ա թսիկ տեղ՝ խոտերին նստում ես՝ ախռանյան բուսնում ա ու ասում ա չի կարելի, քարերին նստում էս ստվերի տակ՝ էլի նույնը, դառել ա մասնավոր տարածք, շշով գարեջուր ես խմում՝ էլի խոսում են, վոբշըմ կասկադ համալիրի միակ լուսավոր կետը ձրի զուգարանն ա ;-)))
Ինչևէ, կարծում եմ Քոչարի էս գործը պիտի հանվի մթնածամուկից ու բոլորը տեսնեն, ոչ թե Լևոն Թոքմաջյանի ափռ-ցփռ գործերը ամեն օր բուսնացնեն Երևանում
Նախկին առաջավոր աշխատողների նախկին պատվո տախտակը ;-ճճճ
No comments:
Post a Comment