Էս գիշեր հայոց փառապանծ ու սիգապանծ ոստիկանությունն իրականացրեց "կոլցո" օպերացիան, տղեքը զիլինա էին խաղում: Գիշերով, մոտ 100 հոգով քաջաբար հարձակվեցին Մարգարյան ծննդատան պուրակում դրված միակ վրանի վրա, խրոխտաբար բզկտեցին ու տարան իրանց գազելը: Հիշեցնեմ, որ գիշերով ՀՀ-ում աշխատում են պոռնիկները, բուծիկների շինարարները մեկ էլ մլիցեքը: Հա, այս ազատագրման կարևոր մասն էր հարձակումից առաջ քաղաքացիական հագուստով սադրիչների սարքած կռիվը, որն էլ իբր դրդեց ոստիկաններին մաքրել տարածքը: Իմացեք, առանց համազգեստավոր մլիցեքը տաս անգամ վտանգավոր են համազգեստավորներից:
Ոստիկանության գնդապետ օսիպյանն ասում ա՝ ափսոսում եմ որ ձեր նման երիտասարդներ կան հանրապետությունում: Ինչ ասես, իրան պետք են ոչխար, լսող ու արածող երիտասարդներ:
Ոստիկանության գնդապետ օսիպյանն ասում ա՝ ափսոսում եմ որ ձեր նման երիտասարդներ կան հանրապետությունում: Ինչ ասես, իրան պետք են ոչխար, լսող ու արածող երիտասարդներ:
Տենաս երբ են մեր մլիցեքը գործ տվող ու գործ սարքողներից վերածվելու օրինակելի ոստիկանության: Երևի երբեք: Ռեժիմն ա պետք փոխել:
Բայց չկա չարիք առանց բարիք: Ակտիվիստները որոշել են, որ այլևս ոչ մի շփման չեն գնա մլիցեքի հետ:
Կոլցո օպերացիայի տեսանյութերի հղումները
No comments:
Post a Comment