աշխարհի երկրներում նորմալ հասարակական տրանսպորտը նորմալ երևույթ է, ոնց որ ասենք հացն ու պանիրը, մարդիկ նորմալ մաքուր ավտոբուսից հիստերիայի մեջ չեն թպրտում, դա սովորական բան ա էդ անտեր մաքուր նոր ավտոբուսը, իսկ մեր մոտ մարդիկ չտես գյոռմամիշի նման ուրախանում են, չորս ժամով հրապարակը փակում խցանում են անում, ծափ են տալիս, շքերթ են անում մայիսմեկյան, թմբկահար աղջնակների են բերում շարում, լրատվամիջոցները հուզված լուսաբանում են, ու էս ամեն կապիկությանը մասնակցում ա երկրիս առաջին դեմքը կամ դեպքը.....քիչ ա մնում գեղարվեստական ֆիլմ նկարեն "Տարոնը, Սերժը, դժվար անունով չինացին ու մի քանի հարյուր մանուշակագույն ավտոբուսները" վերնագրով....
լավ ասենք նախագահն ինչքան պարապ ա, որ ավտոբուսների պառադի ա գնում, թող գնար տրանսպորտի նախարարը, քաղաքապետը չյորտ պոբյերի, տանեիք մտցնեիք գծերի տակ թող քշեին էլի, պիտի անպայման մայիսի մեկ անենք, պռոբկա եք անում վերջիվերջո, առանց էտ էլ կենտրոնը խեղդված ա : Ինչպես ասեց Artavazd Yeghiazaryanը ՝ անհամբեր սպասում եմ տրոլեյբուսների, սվետաֆորների, նորատունկ ծառերի, գրախանութների, ինչպես նաև նոր-հին-Երևանի-վերակառուցված-շ ենքերի տոնախմբություններին:
No comments:
Post a Comment