նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Friday, February 19, 2010

Re:Post: մի ամբողջ 2009 թվական: Սեպտեմբեր-Նոյեմբեր

14.09.2009 / 15:42

իսկ իմ սովետը կիսատ ա մնացել իսկ ես կամաց-կամաց մոտենում եմ երևանին ու հարավ-արևելքից ուր քեշիշքենդն էր ցատկեցի հյուսիս-արևելք ուր արթիկն էր հետո թռա հյուսիս-արևելք ուր աբովյանն էր հիմա էլ հարավ-արևմուտքի օդակայանի մոտերքն եմ ոնց որ թե ախ ինչ լավ էր ձորի բերան աշոտ երկաթ ծաղկեվանք ու ով հասկացավ` հասկացավ ով էլ չէ` զուռնա փչէ: վերջակետ: Կետադարձ: ստորակերտ,,, ևս մի քանի քանդակած տեքըստ էլօ ալո բլո…….

08.10.2009 / 13:12

քարաշամբի մութ ամպերը կուտակվել են իմ գլխին թղթի կտորի վրա մի փոքր քառակուսի թե տողանի խաչուփաչ մի հինգշաբթի ախր ոնց-որ երկուշաբթի ու հենց հիմա էս գրիչով որը ոնց-որ մատիտ լինի ես գրում եմ մի մեեե՜ծ նամակ էս խուլ գեղից չափածո թրիքի տակ թաքնված ոռնոց ու մազմզոտ հետույքի վրա նստած մի ժանգոտ դույլ վրան նկար սպիտակ ներկով ամսի ութին հոկտեմբերի դեպի լեռներն ամեհի ես թողնում եմ իմ անցյալը ապագայի ճանապարհին ու իմ ներկան հետ է գալիս քարի դարի քաղաքներից ու անականջ ու անաղմուկ էս մի թուղթը գրոտվում է կապտաթանաք ու ննջակոխ շինել տաշել հունցել հնձել էս մեկն էլ անցնում է ու գնում կարմիրի միջով թևերս բացվել են ու քամի են քաշում կխաղաս մեր բակում առանց պուլպուլակ ու վերելակ

16:01
հո մի անձրև չի ամառային հոկտեմբերի կեսին սկզբին համ արևն ու փայլում համ ջուրն ու գալիս դու սիրում ես գիշերը ու մութը որը չկա այլ միայն լույսի բացակայությունն է փաստում հոգնել պառկել քնել արթնանալ մղձավանջ գիշերակաց իմ խաղալիքներն ուր են ուր է իմ հրացիկը ուր կորավ մեր հին տունը երկուսենյականոց ցուցահանդես ինձ հոգնեցրին արդեն տոները մարդիկ օրերը ու տարիները մնացին մի գիշեր ու մի ցերեկ իրարից հետո ու իրար վրա…

19.10.2009 / 12:47

փսլնքոտ մղձավանջներ

փոքր մհերը գնաց ու փակ մտավ վանա ժայռի մեջ ու ասեց մինչև պոպոքը խնձորի չափ չդառնա չեմ հելնի արի գտել եմ ցույց կտամ կտեսնես ու էս սինդրոմը սասնա ծռերի մտել ա ազգիս մեջ ու նեղացկոտ խռովկանի աբիժնիկի հոգին արմատ ա գցել ծանր-ծանր ձիու սմբակները թափով կխրվեն փխրուն սևահողի մեջ ու չոբան դավթի ծռությունը էս մի ծերից էն մի ծերը ծայրահեղություններ հատընտիր նորաբաց խավիարի բադրջան շարունակում եմ քո սենցն ու նենցը քո ու իմ զգացածը նստարանի ծայրին հենված երևանի եղանակը միշտ աշունն է սիրուն դեղին կողբում եմ ես ու ման եմ գալիս կուղբեր արմատս մտավ ցեխի մեջ ու ջուր է շնչում տեսնես մի օր մի կարճլիկ շալվար կունենամ որ հագնեմ ու քայլեմ հյուսիսային սալահատակներով ցմփորի փորասալեր որ քորում են պորտի շրջակայքը ու գտնում ծալքավորված կեղտի ծերպեր` մի զադ էլ ա կա ոչ

01.11.2009 / 22:25

դե արի փաստենք որ սկսվեց նոյեմբերի մեկն ու ես հոկտեմբերին հասա նոյեմբերյանի ռայոն դոն չուչոն էլ քեզ ղուրբան ինքնագրի հա ին չ էի գրում փոքր մհերի մասին էպոսը մեր լավն ա ու հալալ-զուլալ մեր ազգի մասին ա սմբակներս լարեմ իջնեմ ձոր չէ էսօր կարում չեմ գրեմ…


15.11.2009 / 11:28
մի կիրակի առավոտ

և ուրեմն առաջին սերը մոռանում եմ մի վեց տարի հետո երկրորդը` մի երեք տարի հետո հետո երրորդ չորրորդ բայց էն ամենաառաջինը կծոտող առաջին համբույրով սատկես էլ չես մոռանա ու եթե ասում են որ ժամանակը բուժում է ցանկացած վերք ապա բուժում է շատ ցավոտ թուր ու թվանքով ռումբերով ու ականավոր հոգեվարքի մեջ ֆռռացող առնետի նման մարմինը ծակած դնչատակից խնձորներ սառել են ծառերին հավաքող կա ոչ կփակվի թե չի փակվի մոտոսեզոնն ու մալդիվյան կղզիները որ գնում ես ափից մի 100 մետր հեռանաս ջուրը չի խորանում ու զուլալ է ինչպես նորածնի դեղնամեզը…հա բայց ինչի հա բայց ոնց ու թե դառնաս դու սառնաղբյուր գյուղերից մեկի ճանապարհին էլի կգամ ջուր խմելու ու ոտներս լվանալու ... rum` դոմինիկյան հանրապետությունից էդ որտեղ ա՞ որ խմում էին միայն ծովահեններն ու միաչքանի կապիտան ֆլինտը որը գիտեր ոսկիների տեղը...

No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)