նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Saturday, July 13, 2013

Կաքավաձոր-Ոսկեվազ-Ոսկեհատ-Օշական-Արագած

Շարունակեցի մոտոարշավային-հնագիտական շարքը: Էս անգամ սկսեցի Կաքավաձորից, հետո անցա Ոսկեվազ, Ոսկեհատ, Օշական գյուղերի շարքով, իսկ վերջում գտա Արագածի ուրարտական ամրոցի մնացորդները:






























Tuesday, July 9, 2013

Չելենտանոն ու բելուչչիի ծիծիկները



էս իտալացիք եկել են հեռավոր իտալիայից աննան ու ֆրանչեսկոն, քրիստինա ու մարկոն մարիան ու սանդրոն անդրեան դանիելեն ու էլի անդրեան երբ եկան իջան օդակայան մարդա երեք կտոր վեշչ ուներ, իսկ գնալուց ահագին բան պակասել էր: Էս իտալացիք հայերի նման են՝ կնանիք անկապ ղժղժալու համար մի քանի հատ են, տղամարդիկ էլ՝ ամեն մեկը մի սուտի մաֆիոզի: Սրանք ուրեմն եկել են Պերուջիայից: Դուք կարա՞ք պատկերացնեք, որ մի իտալացու հանդիպեք, խոսաք, շփվեք ու ինքը Չելենտանոյին չճանաչի: Չեք կարա, բայց տենց բան եղավ իմ հետ: Երևի դա նրանից ա, որ Իտալիան բաժանված ա եղել մանր եսիմինչերի ու ու մի հարյուր քանի տարի առաջ ա միավորվել: Նստած ենք Գորիսի մի հացատանը, մինչև ուտելիքի բերելը միացրել եմ հեռախոսիս մեջի Չելենտանոյի the best հավաքածուն, ասում եմ՝ ո՞վ ա երգում, սրանք էշացած իրար են նայում, հետո էլ ավելի էշացած՝ ինձ: Երգերը փոխում եմ՝ էլի պապանձված բան չեն ասում: Արա ասում եմ չելենտանոն ա, ավելին ասեմ՝ ադրիանո չելենտանոն: Էն որ օռնելա մուծիին տանջում, տանջում ա, բայց չի դոմփում, ավելին ասեմ, կապում ա կռավաթին ու տրակտորով գյուղով մեկ քաշ ա տալիս խեղճին: Էն որ կապիկի դերը կապիկից լավ ա խաղում: Էն որ Օռնելա Մուծիին դոմփելու տեղը գնում փեդ ա ջարդում: Պարզվում ա սրանք սկի Օռնելա Մուծիին էլ չգիտեն: Ու ես որոշեցի բռնել օռնելա մուծիի ծիծիկներից , վայ կներեք՝ ցուլի պոզերից՝ բիկազառագա: Ասի մոնիկա բելուչիին ճանաչում եք? Էն որ սենց ծիծիկ-միծիկ ունի: Հա, ասին, այ իրան ճանաչում ենք, բայց ասա ինչի՞ են ճանաչում, որովհետև մոնիկա բելուչին իրանց պերուջայի կողի գեղերից մեկում ա ծնվել: Եթե օրինակ միլանում ծնված լիներ չէին իմանա: Բայց գիտեին նաև ջուզեպե տոռնատորեին, էն որ մոնիկային նկարեց որպես մալենա ու աշխարհի բոլոր տղամարդիկ էլ ավելի ուզեցին վրան խփել մոնիկայի ծիծիկների արանքում: Ասում եմ համալսարանում երեք տարի իտալերեն եմ անցել, բայց խոսալ չգիտեմ, ասա խի, որովհետև 3 տարում վեց դասախոս փոխվեց ու ամեն մի նորը գալիս սկսում էր այբուբենից ու հեռանում: Բայց էդքանով հանդերձ կարողանում եմ ասել իտալական հայտնի թիմերի իտալերեն տարբերակները՝ բյանկոների՝ յուվենթուս, ներաձձուրի՝ ինտեր, ռոսսոների՝ միլան, ջալոռոսսի՝ ռոմա: Սրանք էշացած ինձ են նայում՝ թե ինչ լավ գիտեմ իրանց ֆուտբոլը: Դե ես իրանց չեմ ասում, որ իտալական էսօրվա ֆուտբոլը թափելու բան ա անգլիականի հետ համեմատած:  Վերադառնանք Չելենտանոյին: Ֆենոմեն ա կամ նրանից ա, որ սովետի վախտ ԽՍՀՄ-Իտալիա կապերը լրջոտ են եղել, չելենտանոյի կինոները ցուցադրվել են, երգերը չեն արգելվել, դրա համար մենք լավ գիտենք: Արա բայց ոնց կարաս իտալացի լինես ու Չելենտանոյին չճանաչես, գլուխս չի մտնում: Ոնց-որ հայ լինես ու Ազնավուրին չիմանաս: Արա ասում եմ Չելենտանոն բիձա-բիձա դեռ երգում ա, էս վերջերս Վերոնայում նենց համերգ ա տվել չեղած մազերս բիզ-բիզ են կանգնել, դաժը իրա տանը իրա համար գինի ա արտադրում: Չէ որ չէ: Վերջը իրանցից ամենաբիձեն ասեց՝ հաաաաա, հիշեցի, երբ ես դպրոցն ավարտելիս գնացի Միլան, հիշում եմ, մի հատ կինո նայեցինք երեխեքով, ինքն էր խաղում մեջը.....
Ըհը, ամոթից խաբեց թե չխաբեց՝ չգիտեմ, բայց խորոված ձուկը բերին, ու հայ-իտալական կապերը մնացին կիսատ-չելենտանոյական

Tuesday, July 2, 2013

Եղվարդի Ադիդաս

Եղվարդի Ադիդասի ֆանատներ
Գնացեք էս հղումով ու կգտնեք գործարանի տեղը
http://wikimapia.org/#lang=en&lat=40.280749&lon=44.484394&z=19&m=b&v=8&tag=46520

Գնալուց առաջ զանգեք նկարի մեջի համարով ու պատվիրեք նախօրոք:
Մի զույգն արժի 8500 դրամ, իսկ փեթակներում արժի 11.000:
 էս էլ պատմություն


Monday, July 1, 2013

մի քանի լուսանկար Խորենացի փողոցից

Նալբանդյան - Խորենացի անկյունի այ էս կտորը վերակառուցվում ա, չգիտեմ ինչ կդառնա, բայց լավ հոտ չի գալիս:








 տրոլեյբուսի հին կանգառ


 Պոլիցեյսկայա - Բազարնայա - Մարքս - Խորենացի
փողոցի հին բակերից մեկը՝ փայտե պատշգամբներով:
 

Saturday, June 29, 2013

Դովրի ամրոց

Էսօր որոշեցի մոտոյով քշել դեպի Եղվարդ, ավելի շուտ Զորավան գյուղ: Գիտեի, որ տարածքում կա Դովրի ուրարտական ամրոցը, պետք էր գտնել: Փորփրեցի ցանցում ու գտա սա:  Հուշարձանների էս պաշտոնական ցուցակի մեջ նշված ա ամրոցի տեղը Զորավան գյուղից 2,5կմ հարավ-արևելք, բայց իրականում ամրոցը գյուղի կենտրոնից 1կմ արևելք ա /կարամ ապացուցեմ/, շատ քիչ թեքությամբ դեպի հարավ: Հուշարձանների պաշտոնական ցուցակի բավականին մեծ անճշտությունների հետ էլի եմ առնչվել, նենց որ չեմ զարմանում: Հետո հիշեցի Rediscover Armenia գրքի մասին, որտեղ ավելի ճիշտ էր բացատրված տեղը: Ինչևէ, գնացի գտա: Դովրին պեղված հուշարձան է, պեղումները 1989-90թթ ղեկավարել է Ս. Հմայակյանը: Լուսանկարել եմ բավականին լավ պահպանված պարսպի հատվածները, բլրի արևմտյան լանջին, նաև մի սենյակի մնացորդներ: Գետնից հավաքել եմ մի տաս կտոր խեցեղեն, որից երկուսը ակնհայտ ուրարտական են:
Դովրի ամրոցի մասին ինֆո կա ստեղ: Սա էլ ձեզ տեղադրությունը:







 ուրարտական շարվածքն ուրիշ ա էլի



 

 միջնադարյան գերեզմաններ











 կոնտրֆորս

 Արա լեռն ամրոցից


 ինչ-որ սենյակ

ճանապարհորդության անխոնջ հովանավորը

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) podcast (1) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (3) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (43) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (11) թատրոն (4) թարգմանություն (11) Թիֆլիս (1) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (16) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (7) Վրաստան (2) տեսանյութ (13) տեքստ (1) քաղաք (13) ֆիլմ (93) ֆոտոպատմություն (14)