նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Friday, April 19, 2013

Տարոնը չպիտի դառնա քաղաքապետ

Էսօրվա իրադարձությունները մեկտեղում եմ 



էս հրաշք արձանը՝ Լեռնցիների պարը նայեք ինչ են արել

Օպերայի այգին նայեք ոնց են բետոն թափում


Թամանյանի կառուցած էս շենքի կարգավիճակը դեռ լղոզված ա, 
բայց մեջը քանդում են

Փակ շուկայի ու Սառցակոմբինատի մասին էլ չգրեմ









Thursday, April 18, 2013

Թամանյանի գործերը /հայկական շրջան/



1920թ – Երևանի շուկայի՝ Ղանթարի վերակառուցման նախագիծ
1920թ – Երևանի թատրոնի /այժմ Երաժշտական կոմեդիայի թատրոն/ առաջին հարկի մի մասը որպես երաժշտական դպրոց վերակառուցելու նախագիծը
1921-22թթ – Թավրիզի գլխավոր փողոցներին մեկի նախագիծ և կառուցում: Նույն փողոցի համար ցանկապատի նախագիծ
1923թ – Երևանի վերակառուցման գլխավոր հատակագիծ
1923-26թթ – Երևանի հիդրոկայանի, բարձրացնող տրանսֆորմատորային ենթակայանի և ջրամբարի կառուցում
1923թ – Հոկտեմբերյանի փոքր ջրանցքի, Այղր լճի ոռոգիչ համակարգի և այլ ջրանցքների շինարարության ղեկավարում
1925թ – Այղր լճի ջրհան կայանի և իջեցնող ենթակայանի կառուցում
1925-32թթ – Գյումրիի, Էջմիածնի, Նոր-Արաբկիրի, Լուկաշինի, Արմավիրի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի, Հրազդանի, Աշտարակի, Նուբարաշենի, Կիրովականի գլխավոր հատակագծեր
1925թ – Հրազդանի ձորում Ժողկոմխորհի առանձնատան կառուցում
1924թ – Ինժեներա-տեխնիկական աշխատողների ակումբի նախագիծ /Ն.Բունիաթյանի հետ/
1925-27թթ – Դիլիջանի Կարմիր խաչի մանկական առողջարանի նախագիծ /Թամանյանը հարմարեցնում է Կրատովո ավանում իր կառուցած առողջարանի նախագիծը Դիլիջանի համար/:
1925թ – Երևանի ուսանողական թաղամասի հատակագիծ
1925-33թթ – Բժշկական ինստիտուտի Անատոմիկումի նախագիծ և կառուցում
1925թ – Տպագրատունը /Ալավերդյան 65 շենք/ ???
1925-29թթ – Թիվ 1 հիվանդանոցի Գինեկոլոգիական ինստիտուտի կառուցումը
1926-29թթ – Հողժողկոմատի շենքի կառուցումը
1926թ – ԵՊՀ դասախոսների հանրակացարանը Կորյունի փողոցում
1926-36թթ – Ժողտան նախագիծ և կառուցում: Շենքը հիմնադրվել է 1930թ նոյեմբերի 30-ին: Շինարարությունն ավարտվել է՝ Օպերայի մասը 1939թ, համերգասրահը՝ 1953թ: 1937թ Փարիզում մակետը ստացել է Grand prix
1926-32թթ – Լուկաշինի, Նուբարաշենի ևն վայրերի համար բնակելի տիպային տների նախագիծ /քոթեջային տիպի/
1927-35թթ – Ֆիզիկոքիմիական /Պոլիտեխնիկի քիմիական մասնաշենք/ ինստիտուտի կառուցումը: Չի իրականացվել վերին մասի լոջիան /սյունազարդ պատշգամբը/:
1927-32թթ  - Ֆիզիոթերապևտիկ ինստիտուտի կառուցումը
1926/7-29թթ – Պուշկինի փողոցի թիվ 25 բնակելի տան կառուցումը
1927թ – Թանգարանային թաղամասի նախագիծ Կոնդում
1928թ – Երևանի մեխանիկական գործարանի նախագիծ
1928թ – Գյումրիի վերակառուցման էսքիզային նախագիծ
1928-38թթ – Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտի /այժմ Ազգային գրադարան/ կառուցում
1928-30թթ – Անասնաբուժական ինստիտուտի կառուցում /այժմ՝ Տնտեսագիտական համալսարան/
1929թ – Երևանի գլխավոր հատակագիծ՝ հիմնված տեղահանույթային և տեղագրական տվյալների վրա
1929-31թթ – Երևանի ուսանողական թաղամասի հանրակացարանների կառուցում /Ա.Զաքիյանի հետ/
1930թ – Մանկական զբոսայգու /Կիրովի անվան/ հատակագիծը
1930-33թթ – Աստղադիտարանի կառուցում ուսանողական այգում
1931-32թթ - Արագածի վրա օդերևութաբանական կայանի նախագիծ և կառուցում: Իրականացվել է մասամբ
1932-36թթ – Կառավարական տան կառուցում: Ավարտվել է 1941թ Գ.Թամանյանի կողմից, 1942թ ստացել ՍՍՀՄ պետական մրցանակ
1932թ – Երևանի գլխավոր հատակագիծ, կենտրոնի առանձին հատակագիծ
1932-39թթ – Մանկական կլինիկայի նախագիծ և կառուցում /Մ.Գրիգորյանի հետ/: Շենքը լրիվ ավարտվել է 1975թ
1932թ- Աշխատանքի պալատի նախագիծ /Մ.Գրիգորյանի հետ/
1933թ – Կոմունիստական բարձրագույն գյուղատնտեսական դպրոցի նախագիծ և կառուցում /Տ.Վարդպատրիկյանի հետ/: Իրականացվել է 1935թ միայն Տերյան փողոցի վրա դուրս եկող մասը /ներկայումս ԵՐՃՇԻ մասնաշենք/
1934թ – Թումանյան փողոցում բնակելի տան /թիվ 32/ նախագիծ /Հ.Խալփախչյանի հետ/: Ավարտվել է 1938թ
1933-34թթ – ՀԱՅԱՌԻ /Արմենտորգ/ բնակելի համալիրի նախագիծ
1934թ Ժողտան նոր տարբերակի նախագիծ /Ե. Լանսերեի և Այծեմնիկ Ուրարտուի /???/ հետ/: Հորինվածքում նախատեսվում էր Լենինի արձանը:
1934-36թթ Մեծ Երևանի հատակագիծը
1935թ – Հայջրտնտեսության վարչության շենքի նախագիծ
1928թ – Սինթետիկ կաուչուկի գործարանի աշխատողների համար ավանի նախագիծ
1923թ – Նոր Արմավիր գյուղի հատակագիծ
1928թ – Զանգվի լճի ջրամբարի և ամբարտակի նախագիծ
1928թ – Փարիզի բարեգործական ընկերության մանկական գաղութի նախագիծ
1928թ – Սպ.Կամսարականի տան նախագիծ
1929թ – Մ.Սարյանի տան նախագիծ
19??թ – Լենինի անվան հանրապետական կլինիկական ինստիտուտի մանկաբարձական կլինիկա Երևանում
1923թ /1925?/- Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճի ներքին հարդարանք
1930-32թթ - Հայաստանի երկաթգծի մի շարք կայարանների նախագծեր
1935թ – Մանկական երկաթուղու այգու հատակագիծ /ավարտել է Մ.Գրիգորյանը 1938թ/

Թամանյանի գործերը /ռուսական շրջան/

 

 



Wednesday, April 17, 2013

գյումրի.լեննագան 2







Թամանյանի գործերը /ռուսական շրջան/



1907թ – Ե. Գլուշկովայի առանձնատան (Ցարսկոյե Սելոյում) վերակառուցման նախագիծ (Ե. Լանսերեի հետ)
1904-06թթ – Ս. Պետերբուրգի հայ-լուսավորչական եկեղեցու ճակատների վերականգնումը, ամրության ստուգումը տեխնիկական հաշիվների օգնությամբ: Եկեղեցին մաքրված է ուշ ժամանակվա կառուցումներից, վերականգնված է եկեղեցու գավիթը, նորոգված է ներքին հարդարանքը: Վերականգնված են նախասրահը և չափագրված է ամբողջ եկեղեցին: (Եկեղեցին կառուցել է Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր և պրոֆեսոր, ճարտարապետ Յու. Ֆելտենը 18-րդ դարի վերջին):
1906թ – Պալատական շտալմեյստր իշխան Ս.Ս. Աբամելիք-Լազարևի առանձանտան նախագիծը (Ե. Կոնստանտինովիչի հետ):
1906թՈւղղափառ մի եկեղեցու և նրա դպրոցի նախագիծը (փայտաշեն):
1906թ – Ս. Պետերբուրգի արվարձաններում երկու փայտաշեն առանձնատների նախագիծը  կառուցումը
1907թ – Ս. Պետերբուրգում Café de France սրճարանի ներքին շինարարությունը և հարդարանքը, մասնակցությամբ  ճարտարապետ Վ. Շչուկոյի և նկարիչ Ե. Լանսերեի:
1908թ – Անի քաղաքի թանգարանի էսքիզային նախագիծը Ն. Մառի պատվերով:
1909թ – Իշխան Բ.Ա. Կուրակինի տան ճակատի հարդարանքի և տերրասի շինարարության ու կարգավորման նախագիծ (Օրյոլի նահանգում):
1909թ – Ս. Պետերբուրգի Նևսկի պողոտայի թիվ 42 տան առաջին հարկի վերահատակագծում և վերակառուցում:
1909թՍ.Պետերբուրգում առևտրական մասեր-սրահներ ունեցող մի տան նախագիծ (Նևսկի պողոտա)
1906-13թթ – Պալատական հոֆմեյստր, կոմս Ա.Ա. Մուսին-Պուշկինին պատկանող “Իլովնա” կալվածքում (Յարոսլավլի նահանգ) գետափը քարով ձևավորելու նախագիծ և կառուցում, պարկի ձևավորման և տների ճակատների հարդարանքի նախագծեր: Այս նույն կալվածքում քարաշեն եկեղեցու վերականգնում (եկեղեցին կառուցել է Գեղ. Ակադեմիայի պրեզիդենտ Ա.Մուսին-Պուշկինը):
1909-13թթ – Պալատական ցերեմոնիմեյստր կոմս Ա.Ա. Մուսին-Պուշկինի “Բորխոգլեբ” կալվածքում քարաշեն առանձնատան և օժանդակ շենքերի նախագիծ և կառուցում
1911թ – Ցարսկոյե Սելոյի ցուցահանդեսին (200-ամյակի առթիվ) կից Պետրոս Մեծի, Ելիզավետա Պետովնայի, Եկատերինա 2-րդի, Ալեքսանդր Ա-ի և Նիկոլայ Ա- թագավորելու ժամանակաշրջաններին նվիրված սենյակների կառուցումը և հարդարումը
1911-13թթ – Մոսկվայում իշխան Ս.Ա. Շչերբատովի տան նախագիծը և կառուցումը (Այս տունը 1914թ Մոսկվայի քաղաքային դումայի լավագույն տների մրցույթում ստացել է Ոսկե մեդալ):
1911-12թթ – Ցարսկոյե Սելոյում պալատական ցերեմոնիմեյստր Վ.Պ.Կոչուբեյի առանձնատան նախագիծը և կառուցումը
1913թ – Յարոսլավլի հոբելյանական ցուցահանդեսի նախագիծը և կառուցումը
1913թ – Պետերբուրգում I հրետանային բրիգադի, լեյբ-գվարդիայի սպաների հավաքույթների սրահների կառուցումը և հարդարանքը
1913թ – Ուղղափառ տաճարի նախագիծ (իշխանուհի Ելիզավետա Ֆեոդորովնայի հանձնարարությամբ)
1913-14թթ - Պետերբուրգում I հրետանային բրիգադի, լեյբ-գվարդիայի սպաների ամառային հավաքույթների սրահների կառուցումը և հարդարանքը
1914թ – Ֆ.Ն. Բեզակի առանձնատան նախագիծը Պետերբուրգում
1914թ – Արտաքին առևտրի ռուսական բանկի նախագիծ (Պետերբուրգ, Նևսկի պողոտա)
1914թ – Ե.Վ. Գաբրիչեվսկայայի եկամտաբեր տան նախագիծ
1913-17թթ – Մոսկվա-Կազան երկաթուղու ծառայողների ամառանոցային ավանի հատակագիծը Մոսկվայի մոտ Պրոզորովկայում (այժմ՝ Կրատովո)  ինժ. Վ.Սեմյոնովի հետ: Այդ ավանում կապալով տրվելիք տների նախագծեր և կլինիկական թաղամասի հատակագիծը: Հիվանդանոցի և առընթեր շենքերի նախագծեր և կառուցում: Սրանցից մի քանիսը չեն կառուցվել, մի քանիսն ավարտվել են 1923թ:
1915թ – Վ.Ի. Ֆիրանովայի առանձնատան (նախկին Պոլիվանովսկայա գիմնազիա, Մոսկվա) դահլիճի, նախասրայի, աստիճանների և այլ ներքին տարածությունների նախագիծը և վերակառուցումը
1916թ – Մոսկվա-Կազան երկաթուղու վարչության նիստերի դահլիճի նախագիծ և հարդարանք
1916թ – Օ.Ռոմանովայի կալվածքում (Վորոնեժի նահանգ) մի տան նախագիծ
1916թ – Լյուբերցի կայարանում Մոսկվա-Կազան երկաթուղու կենտրոնական վագոնաշինական արհեստանոցների նախագիծ և կառուցում
1916թ – Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոնում Ալ. Բլոկի “Վարդ և խաչ” պիեսի ձևավորումը նկարիչ Մ.Դոբուժինսկու հետ: Չի բեմադրվել
1918թ – Ողբերգության թատրոնի համար Պետերբուրգի Չինզելիի կրկեսում «Էդիպ արքա» և «Մակբեթ» ներկայացումների ձևավորումը՝ նկարիչներ Մ.Դոբուժինսկու և Օ.Ալլեգրիի հետ
1918թ – Մասսայական ժողովրդական ներկայացումների շենքի էսքիզներ Ա.Ալեքսեև-Յակովլևի հետ
1915թ – Կոմսուհի Շուվալովայի տան ապամոնտաժվող բեմի նախագիծ
1915թ – Մոսկվա-Կազան երկաթգծի նախագահի աշխատասենյակի ներքին հարդարանքը
1914թ – Ժամատուն, կաթսայատուն և իգական գիմնազիայի շենք Պրոզորովկայում
1914թ – Վոլոկոլամսկի գավառական վարչության շենքի նախագիծ՝ Ե.Լանսերեի հետ
1908թ – Մզկիթի նախագիծ (Ե.Կոնստանտինովիչի հետ)
1903թ – Համերգային դահլիճի նախագիծ /ուսանողական աշխատանք/
1904-05թթ – Ցարսկոյե Սելոյի Վիրիցա կայարանում ամռանացոի կառուցում Ե.Շմերինգի համար
1904թ – Փոխարքայի պալատի կոնկուրսային նախագիծ /Պորտ Արթուր/

Թամանյանի գործերը /հայկական շրջան/

 

 

Monday, April 8, 2013

ժամանակակից արվեստի մասին

մի անգամ նփակի աղջիկ վախտերը մի ցուցահանդես էր ժամանակակից հայ արվեստագետների ;-ճճճճճ գնացի ուրեմն հատակին մի քանի փոքր տելեվիզռ ա դրած որոնց դվդներ ա միացրած ու բոլորով նույն վիդեոն ա գնում՝ մի մարդ չագուչով մեխ ա մեխում տախտակին, ձենն էլ քոքած մինչև վերջ: ;-0000000000)))))))
արա բայց ոնց եմ ես հասկանում էս հոդվածի հեղինակին !!!!!!!!!!!!!!!!


http://www.adme.ru/articles/ya-ne-ponimayu-sovremennoe-iskusstvo-450355/?fb_action_ids=502647579779584&fb_action_types=og.likes&fb_source=aggregation&fb_aggregation_id=288381481237582

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) podcast (1) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (3) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (43) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (11) թատրոն (4) թարգմանություն (11) Թիֆլիս (1) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (16) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (7) Վրաստան (2) տեսանյութ (13) տեքստ (1) քաղաք (13) ֆիլմ (93) ֆոտոպատմություն (14)