նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Sunday, May 20, 2018

Մյասնիկյանի պուրակի մասին․ սիրուն թե՞ էկլեկտիզմ

Մի քիչ հախուռն ստացվեց, բայց քանի որ որոշ ֆբ ընկերներ տեսանյութը նայելուց հետո գրեցին մոտավորապես սենց բան «այ տեսանյութը որ տեսանք հասկացանք որ լավ բան ա լինելու, եթե շուտ ցույց տային սենց աղմուկ չէր լինի»

Հիմա փորձեմ ցույց տալ, թե ինչ մեծ անճաշակ ու սխալ բան ա կառուցվում

Ա/ Գոյություն ունեն երկու արձան՝ Մյասնիկյանի և Շահումյանի, սրանք բավականին ազդեցիկ և ուղղաձիգ ծավալներ են, որտեղ բացի բուն արձանները շատ գրագետ են լուծված նաև բավականին ծավալուն պատվանդանները։ Այսինքն սրանք զուտ պատվանդանով արձաններ չեն, այլ ամբողջական կոմպլեքսներ։ Այդ ամբողջ հատվածում դրանք են այսպես կոչված տարածություն ձևավորող ակցենտները։ Քիչ ներքև նման ֆունկցիա են կատարում քաղաքապետարանի և գինու գործարանի աշտարակները։ Քիչ վերև արդեն Հանրապետության հրապարակն է, որն իհարկե ուներ երեք «խոշոր» ակցենտ Լենինի արձանը, որը չկա, Պատկերասրահի շենքը և Կառավարական առաջին շենքի ժամացույցով աշտարակը։ Այս ամբողջ առանցքի վրա սփռված էր հատվածաբար ընդհատվող բայց ամբողջական մի այգի՝ Բուլվարը՝ Լենինի հետնամասից մինչև Մյասնիկյանի արձան։ /Այս առանցքը Հյուսիսային պողոտայով պետք է շարունակվեր մինչև Օպերա և Կասկադ, բայց սա ուրիշ թեմա է։/ Հիմա, ունենալով այսպիսի խոշոր քաղաքաշինական շեշտադրումներ՝ խորհրդային ճարտարապետները չգնացին ավելորդ քայլերի, այլ ստեղծեցին ուղղակի այգի, առանց ճչան տարրերի՝ զուսպ և համեստ։ Երբ հիսունականներին պեղվեց Էրեբունին և Արգիշթու արձանագրությունից պարզ դարձավ, որ Երևանի տարածքում կա 2750-ամյա բերդաքաղաք, որոշվեց Լենինի հետնամասում 2750 շատրվան կառուցել 1968 թվականին։ Համեստագույն մի կառույց, ուղղակի հասարակ շատրվաններ այգու մեջտեղով։ Ուշադրություն դարձրեք, սովետն իր ամբողջ պոմպեզ վիճակով ու Էրեբուն-Երևան տոնակատարություններով շատ համեստ ու գրագետ շատրվան կառուցեց նույն թեմատիկայով։ Էրեբունի-Երևանի ժառանգականության մասին կխոսենք քիչ ուշ, ուղղակի նշենք, որ էդ շատրվանների կենտրոնում դեռ 1960-ից տեղադրված էր սովետական կարգերի հաստատման համար զոհվածների /!!!!!!/ մի կոթող, կարծեմ անմար կրակ ուներ ժամանակին։

Բ/ Նայելով հայտնի տեսանյութը տեսնում ենք, որ կառուցվող ողջ այգու հատակը սալիկապատվելու է «հայկական գորգի զարդանախշերով»։ Իսկ հիմա ստոպ․ տեսանյութի մեջ թվային անիմացիայի միջոցով մեզ ցուցադրվում է թե ինչ պետք է լինի, բայց մենք մոռանում ենք, որ էդ ամենը նկարված է վերևից՝ թռչնի թռիչքի բարձրությունից և սովորական հետիոտնին այդպես էլ անտեսանելի է մնալու հայոց գորգի գույնզգույն զարդանախշերի ամբողջական պատկերը։

Գ/ Ուրարտական ցուլն ու առյուծը արձանների տեսքով։ Ուրարտական արձանների ռեպլիկաներ արդեն կան Էրեբունի թանգարանի մուտքի աստիճանների աջ և ձախ կողմերում։ Երևանում ուրարտական սիմվոլիկան շատ նրբորեն է օգտագործված՝ Սարյանի պուրակում՝ Արգիշթու և կնոջ ռելիեֆը, Թումանյան-Աբովյան խաչմերուկում՝ Էրեբունու հիմնադրման պղնձե ռելիեֆը, հիսունամյակի կոթողի ծայրի դետալը, իսկ նորերից ՝ Երևան մոլլի ամբողջ ներքին ձևավորումը "սնվում" է նույն մոլլի տակ գտնվող բիայնական դամբարանից

Դ/ Վարչական շրջանների օնիքսե խորհրդանիշերը։ Սա էնքան աբսուրդ գաղափար է, որ ուղղակի չեմ մեկնաբանում։

Ե/ Գրանիտե սալահատակ Երևանի քարտեզով։ Էս գաղափարն արդեն երկու անգամ օգագործված է քաղաքում՝ Թամանյանի պատվանդանին՝ հորիզոնական և քաղաքի պատմության թանգարանի շենքին՝ ուղղահայաց տեսքով։

Զ/ Ամենացավոտ հարցերից մեկը․ առաջին հայացքից աննշան, բայց շատ մեծ «գաղափարական բեռ» ունեցող Ջուր վաճառող տղայի արձանը։ Գիտենք, որ էդ հատվածում եղել է հայտնի Բուլվարը, քիչ հեռու՝ Ղանթարը, որի կոլորիտի անբաժան մասն են կազմել ջրավաճառ տղաները։ 1970-ին կանգնեցվեց շատ երևանյան այս արձանը՝ ի հիշատակ ջրավաճառ տղաների հավաքական կերպարի։ Հիմա ըստ նոր նախագծի վերցնելու են էս արձանն ու ևս երեք արձանների հետ տեղադրեն նոր շատրվանի անկյուններում։ Այսինքն ստացվելու է բոլորովին նոր ու կասկածելի հորինվածքային լուծում։ Բա արձանի հեղինակային իրավունք, միջավայր, ճարտարապետ, քանդակագործ, լսել ե՞ք էդպիսի բաների մասին․․․․

Է/ Ինչու՞ հայտնի տեսանյութը և նախագիծը ներկայացվեցին հանրությանը աղմուկից հետո, ինչու հատված և քոքահան հանված ծառերը այգուց հեռացվեցին գիշերով /ֆոտոները կան/, ինչու հատվեցին ոչ միայն բուն այգու մեջտեղի հատվածի ծառերը, այլև Շահումյանի արձանի դիմացի մայթի եզրագծի առողջ  ծառերը /այնտեղ, որտեղ Ջրավաճառ տղայի արձանն էր/։ Էն, որ կանաչ ծառեր են հատվել, ապացուցվեց մայիսի 16-ի ակցիայի ժամանակ։ Ինչու մինչ այժմ չգիտենք նախագծող ճարտարապետի անունը։

Ը/  Շատրվաններ և ջրային մակերեսներ իհարկե պետք են շոգ քաղաքին, բայց գունավոր և պարող շատրվաններ արդեն ունենք Հրապարակում, միացված ժամանակ բավանականին ազդեցիկ շոու են ապահովում։ Իսկ էդ հատվածի եղած շատրվանները ուղղակի պետք էր վերագործարկել, ինչպես տեղի ունեցավ քիչ վերև գտնվող 2750 շատրվանների հետ։


Ամփոփելով ասենք, որ կառուցվող այգում փորձում են ապահովել որոշակի «երևանյան» «ժառանգականություն» և ստացվում են որոշակի ակցենտներ՝
Ուրարտական ցլի և առյուծի արձաններ՝ «խորհրդանշում» են Էրեբունի բերդաքաղաքը և Երևանի «սկիզբը»
Հայկական գորգ – սա համարենք միջնադարյան Երևանի շատ պայմանական «խորհրդանիշ»
Ջրավաճառի արձան – խորհրդանշում է նախախորհրդային Երևանը
Երևանի փորագիր քարտեզ – սա կարող ենք համար խորհրդային և ժամանակակից Երևանի սիմվոլը
12 շրջանների սիմվոլներ - սա համարենք ներկայիս Երևանի սիմվոլը /կներեք կրկնաբանության համար/
Արդյունքում մի փոքր այգում ունենում ենք առաջին հայացքից սիրուն, բայց իրականում մի խայտառակ, մառազմատիկ ու էկլեկտիկ գունավոր տոնածառ-հավաքածու, իրար հետ բոլորովին կապ չունեցող քանդակներ, սիմվոլներ, ջրային ծավալ և այլն։ Խնդրում եմ չհիշեցնել «ճաշակին ընկեր չկա» ախմախագույն արտահայտությունը։ Անճաշակին էլ ընկեր չկա։


2800-ամյա Երևանը։ Սա մի առանձին թեմա է, փորձեմ հակիրճ լինել։ Այն, որ խորհրդային տարիներին շուքով նշվում էր Էրեբունի-Երևանի 2750-ամյակը, դա ինչ-որ մի տեղ հասկանալի էր։ Հիմա, ժամանակակից Երևանում, երբ մատների վրա կարելի է հաշվել հարյուր տարեկանից հին շենքերը, երբ անխնա ոչնչացվում կամ ձևախեղվում են և՛ նախախորհրդային /Աֆրիկյանների տուն, Արամի 30, Հյուսիսային պողոտայի տարածքի շենքերը/ և՛ խորհրդային շրջանի /Պուշկինի 25, Փակ շուկա, ԵՊՀ հյուրատուն և այլն/ շենքերը և ժառանգությունը, երբ Էրեբունուց քիչ ուշ կառուցված մեկ այլ ու ոչ պակաս նշանակալից ուրարտական ամրոց Թեյշեբաինին աղբանոց է դարձել, նշել քաղաքի 2800-ամյակը, կարծում եմ առնվազն ծիծաղելի է։

Update նոր մտքովս անցավ. Շահումյանի ու Մյասնիկյանի արձանների միջև հիսուն տարի է՝ 1931 ու 1980: Երևանի 2750 շատրվանների ու օպուսի մեջ ևս 50 տարի՝ 1968 և 2018

Update 2: Շահումյանի հրապարակի բռնաբարության թեման էլ ա երկար ու տանջալի, նախկին բանկի ու Սևան հյուրանոցի շենքերի ճարտարապետությունը համահունչ էր արձանի պատվանդանի կոպիտ կամ բռուտալ ոճին։ Հիմա արձանն ու պատվանդանը հայտնվել են խորթ միջավայրում՝ մի կողմից նեոստալինիստական արտգործնախն է, մյուս կողմից՝ հիբրիդ Ամերիան, որը կերել է գյուղփոխբանկի շենքը մի կողմից, ու էն մյուս սև տուֆից շենքը /անունը չեմ հիշում/ մյուս կողմից

Update 3: Էս ամենը գրելիս մոռացա հիշողության /!!!!!!!/ մասին․ մարդիկ կան էդ այգում համբուրվել են, մարդիկ կան՝ հեծանիվ քշել, մարդիկ կան ուղղակի նստել են էդ ուռենիների տակ, հիմա էդ ամենը կորավ ու ջնջվեց, տեղի ունեցավ շատ նորմալ ու գիշերային էկոցիդ։ Սա մի քիչ անձնական ու էմոցիոնալ, բայց ոչ պակաս կարևոր պահ ա, որը երբեք չեն հասկանա քոչվոր քանդոննները ...

No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)