նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Saturday, September 21, 2013

թուքումուր․երևան․XXI․դար․մամանծաղկաման

Էսօր դարակազմիկ իրադարձություն ա եղել: Երևանի մետրոյում բացվել ա «Երևան. Հայացք XXI-րդ դարից» լուսանկարների ցուցահանդեսը:

Դե հիմա կասեք ինչն ա ստեղ տարօրինակ ու անասնական: Ասեմ։

Գաղափարի հեղինակը մշակույթի նախարարությանն ա: 

Իր անմիջական գործառույթները թողած աչքներիս թոզ ա փչում: Էսօր Երևանի կենտրոնում այլանդակվում ա փակ շուկայի նման՝ չվախենամ ասել՝ համաշխարհային նշանակության հուշարձան, քանդվում ա կենտրոնական բանկը, էն մնացածները չասեմ, իսկ սրանք լացակումած աչքերով մի քանի սև-սպիտակ ֆոտոներ են կպցրել մետրոյի պատերին ու մեզ մեր քաղաքի պատմությունն են հիշեցնում: Ում եք էշի տեղ դնում, այ՛ խելոքներ, եղածը պահեք, ԵՂԱԾԸ, անցյալը մենք ձեզանից լավ գիտենք: Էդ ֆոտոներն էլ տարեք հետ Երևանի պատմության թանգարան, ով ուզենա կգնա տոմս կառնի կնայի: Եթե չեք կարում եղածը պահել, ուրեմն մի պտղունց պատիվ ունեցեք ու հրաժարական տվեք գնացեք, իսկ եթե էդ նվազագույնն էլ չեք անում, ուրեմն դուք ՀԱՆՑԱԿԻՑ եք: 

հլա բա ֆոտոշարքը նայեք

մեջբերում  

Փոխնախարարը պնդում է` ամենակարեւորն այն է, որ մետրոյից օգտվողը ճանաչի մեր քաղաքի պատմությունը ու մշակույթը դառնա առօրյայի անբաժան մաս:

Ամենակարևորը էդ չի, ամենակարևորը էն ա, որ էսօրվա մշակույթը չդառնա պատմություն, ինչպես դառավ փակ շուկան, սառցի գործարանը, սևան հյուրանոցը և այլն:

 Սովետական բոցավառ ու անիմաստ դատարկ ճառեր, ճառեր, ճառեր․․․․․

Չնայած ում ինչ եմ ասում, դուք շատ-շատ սարերի վանքերից բեկորներ ու խաչքարեր պռճոկեք բերեք պատկերասրահի բակում տնգցնեք: Ո՛չ մշակույթից եք բան հասկանում, ո՛չ հուշարձան կոչվածից, ո՛չ տուրիզմից:


P.S. հաջորդը ու՞մ եք խաչքար նվիրելու․․․․․․

 

No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)