Հիմա թե վաղը երևանում և մնացած բոլոր մարզերում միասին ընկած մենք սպասում ենք երկրի ազատագրմանը և իշխանության ազատազրկմանը
ա) եթե նստես էկրանի դիմաց ու սկսես գրել մի նախադասություն, կամաց-կամաց կդառնա պարբերություն
բ) տեքստի հետ աշխատելը ամեն մարդու բան չէ
գ) մաշտոցը չէր կարա նստեր ու մենակով ամբողջ այբուբենը գյուտեր, հաստատ մի տեղից մի կիսատ-պռատ այբուբեն ա գտել ու վրան շինել այն, ինչ էսօր ունենք
դ) լատինատառ հայերենը երկու պատճառ ունի՝ դ.1) անասունություն, դ.2) դե հեռախոսս հայերեն չի գրում
ե) կա նաև կիրիլլագիր հայերեն, որը եզություն ա, օրինակ սենց ес хндрум ем индз хет дуков хосек
զ) նայում եմ հախվերդյանի ուշգիշերային երգը 88-ի ազատության հրապարակում, ու թաքուն երազում էնտեղ հայտնվել, հետո լսում եմ նրա երգերն ու քֆռտոցները 13-ի հրապարակից, հետո նայում եմ օպերայի շենքին ու տեսնում Թամանյանի դագաղը՝ դրված շենքի մի մետրանոց հիմքին
է) կա նաև սփյուռքահայ տռանսլիտ, սա չեմ մեկնաբանում
ը) Թամանյանը կոշիկ չի ունեցել ու թաղել են որդու սպորտային մաշիկներով
թ) էսօր մահացավ Հակոբ Հակոբյանը, երևի Պանթեոն չեն տանի
ժ) Րաֆֆին էլի նստեց հացադուլի, եթե շատ մարդ միանա մի բան կլինի
...երբ սրճարանում կամ մի այլ տեղ հաշիվ են բերում, հաշվի մեջ ներառած են լինում նաև սպասարկման վճարը՝ 7-10%-ի չափով ու ուզես թե չուզես՝ տալիս ես թեյափողը
ժ) Րաֆֆին էլի նստեց հացադուլի, եթե շատ մարդ միանա մի բան կլինի
...երբ սրճարանում կամ մի այլ տեղ հաշիվ են բերում, հաշվի մեջ ներառած են լինում նաև սպասարկման վճարը՝ 7-10%-ի չափով ու ուզես թե չուզես՝ տալիս ես թեյափողը
No comments:
Post a Comment