սա թեմայի հետ կապ չունի, ուղղակի սիրում եմ հին ֆոնտեր /ավտոկայան/
Սա Թաիրյանի կառուցած վերակառուցված մասնաշենքն է
ըստ գիդի՝ սա Երևանյան բերդից մնացած միակ պատն ա, չնայած նկուղի մնացած բոլոր պատերը սրա նման էին
սա թունելներից մեկն ա, եղել ա երկու թունել, մեկը տարել ա Սախարովի հրապարակ, մյուսը՝ Դալմայի խաղողի այգիներ: Իմաստն էն էր, որ խաղողը գործարան բերելիս արևի տակ չփչանար
սա համտեսեցինք, 1924 թվի մադեյրա, աղջկան հարցրի հաստատ 24 թիվ ա?, ասեց՝ հա
այ սա լրիվ բոմբ էր, կեցցե մեծ հոկտեմբերը /կամ նոյեմբերը/
Փաստորեն հիմա գինու գործարանում մենակ կոնյակ են արտադրում, ՆՈՅ անվան տակ, կոնյակի գործարանն էլ արտադրում ա ԱՐԱՐԱՏ անվան տակ: Համտեսեցինք 10 ու 20 տարեկան ՆՈՅ-եր, տարբերությունն ակնհայտ էր: Վատ կոնյակ չէր, բայց ես մեկա Ախթամար եմ սիրում...
No comments:
Post a Comment