Էս երգը Էրգրից մեզ հասած երևի ամենաուժեղն ա, նույնիսկ դլե յամանի-ից էլ ուժեղ: Էս էն երգն ա, որ լսում ես ու ուզում ես գնաս Մուշն ու Վանը հետ բերես:
Բազմաթիվ երգիչներ են կատարել, հիմա դնում եմ քիչ թե շատ լավերի հղումները:
Քարահունջ
անհայտ աղջիկ
սա էլ ֆիլմ Գորանի
մաս Ա
մաս Բ
քանի որ ամեն կատարման մեջ բառերն ու տները տարբեր են, ես էլ ծաղկաքաղ արեցի:
ահավասիկ.
Էդ Մշո դաշտ, կսիմ, հինգ հարիր գեղ էր,
Էդ Մեղրագետ, կսիմ, հիվընդի դեղ էր։
Յար էհո, յար էհո, յարըմ գորանի
Յար էհո, յար էհո, Մշո գորանի
Ալաշկերտ, Մանազկերտ
Դուրանու տեղ է /Ինչ անուշ տեղ է/
Շնչիդ մոտ կը շընչիս
Հիվընդի դեղ է
Յար էհո, յար էհո, յարըմ գորանի
Յար էհո, յար էհո, Մշո գորանի
Ցորյան իմ ցանիլ իմ առվի պռնկան,
Էրիլ է, թխիլ է դեպ արեգական։
Յար էհո, յար էհո, յարըմ գորանի
Յար էհո, յար էհո, մշո գորանի
Էկիլ ես մըր բախչեն խաղող կըքաղիս,
Քո շորմաղ թաթերով նեկտար կըշաղիս։
Յար էհո, յար էհո, յարըմ գորանի
Յար էհո, յար էհո, մշո գորանի
Էդ քամբախ Մշու դաշտ ինչ անուշ տեղ է,
Էդ քամբախ Մըղրա գետ հիվընդի դեղ է։
Յար էհո, յար էհո, յարըմ գորանի
Յար էհո, յար էհո, Մշո գորանի
Յար էհո, յար էհո, Մշո գորանի
իմ համար էլ ա ամենալավը Բամբիռինը :)
ReplyDeleteչէ ապո, իմ համար ոստանինն ա
ReplyDeleteԺողովուրդ իսկ կարող ե՞ք յարե հո - ն բացատրել,թե ինչա նշանակում: Փնտրում եմ,բայց հստակ ոչինչ չեմ կարողանում հասկանալ: Գուցե էսպես լինի - Կաց մի քիչ,կաց մի քիչ մշո գորանի
ReplyDelete