երբ 88-ին եղավ երկրաշարժ, ես անգլի դասի էի, ամբողջ դասարանը հանել էին դուրս, ես մնացել քուրքս էի ման գալիս, որ հագնեմ ծանրանամ քամին ինձ չտանի :-) մտածում էի երկրաշարժի ժամանակ ուժեղ քամի ա լինում:
Հիմա երեկվա ժաժքի ժամանակ յոթերորդ հարկում էինք, շենքի մի կես մետր գնաց եկավ: Իջանք բակ, ժողովուրդը թափվել էր դուրս ու կանգնել պաձյեզդների դեմը, փոխանակ շենքից հեռանա :-)
իսկ մեր գերհոգնած հեռուստաալիքներն արձագանքեցին երևի 3-4 ժամ հետո, ամբողջ ինֆորմացիան ինտերնետով էր հոսում: Փաստորեն, վերջին օրերի երրորդ ժաժքն ա: Որոշել եմ մի պայուսակ սարքեմ՝ ամենակարևոր իրերով, որ հենց պետք լինի մենակ դա վերցնեմ ու...
No comments:
Post a Comment