Ձանձրալի օրը շոշափող պահերը ճզմելով ու շպրտելով
Մանրացրեք և սպանեք ձեր ժամերն անիմաստ` առանց պաթոսի
Թափառելով մի կտոր հողի վրա հարազատ քաղաքում
Սպասելով ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի՝ ճամփեն քեզ ցույց տալու
Հոգնել եմ արևին պառկելուց, մնում եմ տանը՝ հետևելու անձրևին:
Դու ջահել ես, և կյանքը երկար է, և այսօր ժամանակ կա՝ սպանելու:
Եվ հետո, մի օր տեսնում ես, որ տասը տարի է մնացել մեջքիդ հետևում:
Ոչ ոք քեզ չի ասել, թե երբ պետք է վազել, բաց ես թողել մեկնարկային կրակոցը:
Եվ դու վազում ես ու վազում՝ հասնելու արևին, բայց այն սուզվում է
Վազում ես արևի շուրջ, բայց այն ծագում է մեջքիդ հետևում։
Արևը սենց թե նենց նույնն է՝ դու էս ծերանում
Շնչառությունդ է կարճ և մեկ օր ավելի մոտ ես վախճանիդ
Ամեն հաջորդ տարին կրճատվում է, երբեք ժամանակ չես գտնում
Պլաններ, որոնք ի չիք են դառնում, կա՛մ՝ կես էջ խզբզված տողեր
Հանդարտհուսահատության մեջ մնալն անգլիական ճանապարհն է
Ժամանակն անցավ, երգն ավարտվեց,
Մտածեցի՝ ավելին կասեմ․․․