Թամանյան '32

Թամանյան \

/նշագրեր կամ պիտակներ/

alber camus and I love her archaeology dunhill National Geographic Traveler Oasis picasa post rum uomo soveticus Борхес Бродский девушка дети picasso Довлатов домофон Картье-Брессон Кафка кукушка минет Розенбаум эривань աբովյան փողոց ազգային-ազատագրական աթար ալկոհոլ ախթամար աղ ու բիբար ամառ ամառային դահլիճ ամենաԱՆՆԱՍՈՒՆ ամոթ անոթի աշնան արև առնանդամ ասֆալտաջուր արեգակ Արենի արձան արճիճ արմատախիլ արյունաքամ արնակոլոլ Արջերի քարանձավ արև արևահուր բալենի Բախչանյան բանջարակեր բաջանաղ բառդել բասթուրմա բացատ բեսամփթ բիթլեր բլէքֆիլդ բլօգ բխկանք բխկոց բշտոցներ բոզբաշ բոզի թուլեք բոխկ բոքոն բռնաբարություն բրիտանական կղզիներ գալլահեր եղբայրներ գարնանային գարունամառ գեղի ավտոբուս գիրք գլանակ գլորվող քարեր գրախանութ գրաֆֆիտի դալան դամբարան Դեվիդ Հյում դիլիջան դոշի մազեր Դովլաթով եսամփոփ ետնախորք երգիծահումոր երիտասարդական պալատ երկտող երևանյան երեկոներ զանգ զեփփեր զըռթուզիբիլ զխտկվել Զովունի զուգարանակոնք էշի երգիր էսքիզ էրեվան Թամանյան թափառական թթվածին թթվաչիր թութուն թունել թրիք ժանգոտ իմաստազրկվել Իսրայելյան լավ էլի լատինատառ լենինգրադ լիվերփուլցի լորամրգի լուսանկար լուսանկարչություն լվացքի մեքենա լրբազան խառնշտոր խավարամիտ խեժապահպանակ խոտավետ խուտուտ ծառ ծիծիկներ ծխախոտ ծխամորճ ծխարան ծծած մոմպաս կաթողիկե կայծակ կանաչարև Կարմիր բերդ Կարմիր բլուր կարմիր գիրք կաֆել-մետլախ կինո մոսկվա կնիկ կոմիտաս կոնյակ համալսարան համերգ հայոց խոնավության քաղաքամայր դիլիջան հաստաքամակ ու ազդրահաստ հաց հեթանոսական մշակույթ Հին Երևան հին տուն Հյուսիսային պողոտա հնագետ հնագիտություն հողաբույր հուշարձան հուռի-փերի ՀՍՀ ձախ հարութ ձայնապնակ ձվաչյա ճարտարապետություն ճաք ճիլոպ մանիֆեստ մանկական այգի Մանկական երկաթգիծ մանկունիացի մանսուրյան Մաշտոց մառշռուտկա մատնաքաշ մեսչյան մետրոպոլիտեն մթնածամուկ մի քիչ միջին բրոնզ մղձավանջ մշակույթ Մոզրովի քարանձավ մոռի մոտո մորի մռութ մրափել մրցույթ Նա տեսել է երևի արևային մի քաղաք նաիրի նաիրյան դալար բարդի նամակագրություն նապաստակ նոբել նոր թխած թերթ նորք նռնակապույտ նստոտած շանթ շատրվան շթաքար ողկույզ ողնաշար որմզդեղն որջ որսորդ Ուրարտական Չարենց չափածո չգիտեմթեինչու Չիլո չոբանավարի չորահաց պատմամշակութային պատմիչ պատշգամբ պարապություն պելմենաջուր պեղումներ պըռծյո պղնձաժխոր պոլիտեխ պոմիդորով ձվածեղ պոռնիկ պուլպուլակ պռճոկել պտկաքար ջազզվե ջազի քաղաք ջեթրո թալլ ջին ջինս ջուր ռազմա-հայրենասիրական ռեմոնտ ռոլինգներ ռոք սալահատակ սաղավարտ սաղարթախիտ մազածածկույթ սարի չոբան Սարոյան սիգարետ սլավիկ չիլոյան սխտոր սխտորաբըխկ սխտորազգի սխտորակճղակ սխտորայբուբեն սխտորաՇարունակելի սովետական սուրճ սրունք սփյուռքահայ նեգռ սև արև վիթ վիքիպեդիա վնգստալ տաքսի տրամվայ ցանցաթաղանթ ցորեն փառփլներ փշատ փոստ քաղաք քոք քրիստոսի նասկիներ Օպերա ֆիլմ ֆլոյդեր ֆորշ

Лось

Лось
Որմզդեղն (շուտով...)
Showing newest posts with label զխտկվել. Show older posts
Showing newest posts with label զխտկվել. Show older posts

Saturday, May 23, 2009

"ՊԱՏԸՄՎԱԾՔներ մանր` երևանյան, ու ոչ այնքան" Ամառ, 2007

Վիթ մառշռուտկաների ու երևանյան շոգամառային քրտնաթորների մասին
/խորհուրդ կտամ կարդալ ու զզվել/

Նոր տողից մի մատ խորքից ուրյեմն նստում ես մառշռուտկա որ գնաս ասենք թե Տաշիրից Պլանի գլուխ: Գնում ես քո համար մեկ էլ ասենք Կինո Երևանի մոտ մի հատ յերԷվույթ է իրեն գցում երթուղայինի մեջ: Վերջինս իհարկե Գազել մակնիշի է և ոչ թե ՌԱՖ կամ էլ թե չէ լավագույն դեպքում Հենրի Ֆորդ: Աշխատում եմ Վիթերից այն է թե Գազելներից խուսափել, եթե իհարկե մեկ-մեկ հանգամանքները ստիպում են մառշռուտկա նստել: Հա մոռացա, ուրեմն էս վիթը նստում է ու ինչ` ուրեմն ինքը բավականին բարձրահասակ չի բայց ինքնաբավարարված բարձրահասակավորի շորեր է հագել ավելի շուտ շորեր չի հագել, քանի որ մարմնազանգվածի մոտովորապես 71 տոկոսը փայլփլում է չէ սխալ գրեցի` մարմնի վրայի սաղարթախիտ մազածածկույթն է փայլում, որը թաքցնելու ախչի գոնե գնա թրաշվի փոխարեն վիթը դրանք հանել է մեր ուշադրությանը ու մի քիչ էլ սանԴրել է: Բավականին բարդ ստորադասական նախադասություն ստացվեց: Հա ուրեմն ինքը Ռասյայից գնում ա Կինո Էրեվան (ովքեր քաղաքամայրին ծանոթ չեն ասեմ որ դա մոտավորապես 72 մետր է) ու ալարում է քայլել ձիարշավարանային իր ոտքերով որովհետև գիտեք ինչ իր հետույքից կա ազդրՆերից մի 8 միլիմետր ճարպ հալումաշ կարվի: Կամ էլ մտածում է (եթե էդ շոգին կարողանում է էդ դժվար գործն անել) որ իր…մի 100 հոգի ավել կնայեն, քանի որ ինքը ծիծեռնակ մակնիշի ներքնավարտիքԷ, ինչ ախմախ բառ ա չէ, հագել: Տո այ ընտանյակական լոտոյով շահած կով տո քեզ ով պիտի նայի շատ-շատ քո նման մի հորթուկ կամ բտած ցլիկ` ոտից գլուխ սև հագած: Հետոև կգնաք մի հատ կաֆե կնստեք ու ստանդարտ բաներ կզխտկվեք. էրկու հատ կոֆե էրկու հատ մառոժնի էրկու հատ կոլա վերջում էլ երբ որ պռծնեք էրկու հատ անբռնազբոսիկ (սալֆետկա) որպես ձեսեռտ: Ժամը ութին էլ կսկսես թուրքերեն խոսալ ու կասես. ազիզ արդեն ուշոտա պըդի էթամ տուն, էն մի կենդանակերպն էլ կասի. ազիզ արի Ռայսայից վոտ-վոտ հելնենք հրապարակի ֆանտանների մոտ սեմուշկա չռթելու (սա իհարկե ենթադրում է բավականին հեռահար նպատակներ կապված անկողնանալու հետ), դու էլ կսկսես կոտրատվել` չէ ազիզ պապան ասել ա իննից ուշ իմ հուռի-փերին չպիտի տուն գա պապան մեռնի իրա չփլպոռած պռշտինքին յես իրա ցավը տանեմ: Ըտեղ տղու ինքնասիրությունը վիրավորվում է ու սկսվում է բազառը. ախչի ուրեմն հորդ ասածը իմ ասածից թանգ ա որ պսակվենք հորդ հետ ես քնելու թե իմ, մորդ սարքած ճաշերն եմ ուտելու թե քո ես քո…: Այ ՎՕՉԽԱՐ արի մի պսակվի էլի մնա տունը քո նման մի հատ գԱռնուկ մի ծնի: Իմ քաղաքը հա հենց իմ քաղաքը ձեր նմաններից ծանր է շնչում խեղդամահ է լինում հեղձուցիչ ամռանը ձմռանը դեռ ոչինչ: Էժանագին քարուքանդ եղած ձի քնձռոտ էնքան էս քսմսվել որ հարազատ քեռակինդ քեզ չի ճանաչի: Էդ քրտինքը մի տեղից պիտի դուրս գա թե չէ այ տզրուկանման ճարպաՈջիլ…Փիդած ունքերով ու հարդուկած մազերով պաչպռոշտի տեսնես ձեր գեղի ավտոբուսով մինչև ուր կերթաս: Ինչ սիրուն հարցական նշան էր չէ:
…շարունակելի



Լուրջ պատըմ-վածքիկ սփյուռքահայ նեգՌերի
վերաբերյալ ու նկատմամբ բորբոքված

Հերիք չի տարին մեկ անգամ զանգես ու հարցնես` ոնց ես: Դե եթե ընկալուչը կարողանում եմ վերցնել ուրեմն լավ եմ էլի ուրեմն ֆիզիկապես լավ եմ կամ էլ դեռ ոչինչ մի կերպ արտաշնչում եմ: Ոն ցես` ոչինչ: Որեմն ոչինչ: Չէ` սփյուռքահայերեն` բարէյեվ լավ ես (ափսոս կետադրական նշաններով ինտոնացիան չեմ կարող ձեզ հասցնել) լավէէէ ես ինչպես ես: Լավ եմ այ նեգռ գային 1990-ականների սկզբներին հարցնեիր ոնց ես ես էլ կասեի ոչինչ կամ մի կերպ: Մետրոյի Զորավար Անդրանիկ կայարանի մոտի յառմռկից սնիկեռսի արկղ կհավաքեինք իրար հետ կտանեինք մեր տուն վառելու ու կարտոֆիլը կկպցնեինք վառարանի պատին դրսի կողմից ու կուտեինք աղով համեված չորացած լավաշով: Ուր էիք էդ տարիներին որ հիմա եկել եք ձեր տառապյալ հայրենիք ու բարձրագոչում եք թե սա մեր հայրենիքն է ու մեր` համայն հայության քաղաքամայրը Երևաննէ` … եք կերել: Ինչքան գետին կար առաք որ տուրիստական օֆիս սարքեք ու հարցնեք` սիրեցիր Հայաստանը: Չէ այ հայվան Հայաստանը ես արդեն էնքան եմ սիրել որ…գնա հրեշտակների լոսը էլի` էնտեղ է քո հայրենիքը: Տաքսու վարորդ կաշխատես կիլոմետրը 1.5 կանաչով հետո էլ մի հատ իսկական նեգռ կգա ու սարսափելի ատրճանակով քեզ կբռնաբարի` առևանգելով վերջին 50 սենթը: Վերջակետ:

Թումանյանն ու Նալբանդյանը

Էսօր մի աղջիկ էր անցնում հավանաբար պարուհի կլիներ քայլվածքն ամբողջ Նալբանդյանը Թումանյանի հետ երբ որ խաչվում են ծռվել էր ինքը շատ բոյով չէր երևի մեկ ու 60 կրունկներն էլ ներառյալ բայց հո չէր քայլում սահում էր արևայրուք մաշկիս վրայովիր մկանուտ ոտքերն ով ուներ հաստատ մանրապճեղ ժամանակ լողի էր գնացել: Խաչասերված բառեր դե վեր կաց հերիք է խռմփամրափես սուրճ խմիր անունը չիբո, մեզ է հասել աֆրիկյան որևիցե հեթանոս երկրամասից: Վեր թռիր ծալված անկողնուդ միջից էնպես որ ամբողջ մարմինդ ջարդոտվի վաղն անպայման կփորձես վրայից էլ մեկ հատիկ լորամրգի կունկնդրես ու տրամադրվածքդ կբարձրանա մի 30 սանտիմետրով քո ռմբահարված ստերեո համակարգի օգնությամբ որովհետև լավ երաժշտություն լսելու համար ուոմո սափիենսը լավ ստերեո համակարգ պետք է ունենա: Դե իսկ ես անկողին չունեմ բառիս բուն իմաստով այսինքն ինչ-որ հարմարանքի վրա քնում եմ բայց չունեմ ոչ սավան ոչ պռոստին հայերեն ոնց էր հա սավան (չունեմ ոչ մուրճ ոչ սղոց, պատրաստում եմ զանազան: Նանե) բարձ էլ չունեմ չեմ էլ ուզում ողնաշարին վնաս է: Էս ուր հասանք: Զարթուցիչը մեխանիկական պետք է լինի ու զրնգա լուսաբացից քիչ հետո նորից բացվում է լուսաբացը քնած ես իմ սեր թե տեսնում ես երազ աչքերդ փակ են սավանն էլ ճերմակ ու մարմնամաշկիդ վրա չի առանձնանում բարձն էլ ընկել է հողաթափերիդ վրա, վեր ես կենում ուզում ես գտնել գզգզված մազերով ու կիսափակ աչքերով ու չգտնելով ոտաբոբիկ (թե չէ բոբիկն առանց ոտքերի ուրիշ էլ ոնց է լինում) գնում ես ոչ թե լվացարան այլ պատշգամբ ու քամուց աչքերդ բացվում են…այ հիմա կարող ես ժպտալ…

Շատրվաններն ու եկեղեցիները

Մի ժամանակ 1980-ականների նույնիսկ երկրորդ կեսին մանկասայլակ ունեի, որի օգնությամբ ինձ ման էին ածում Օղակաձև այգում որտեղ լիքն էին շատրվանները: Միշտ միացրած էին սրճարաններում էլ 50 գրամանոց գնդիկներով սառսառակ էին մատուցում գդալն էլ միշտ տաք ջրի մեջ մտցրած: Օղակաձև շատրվանները հեշտ է խմբագրել ու հիմա շատրվանատեղեր սրբագրված կան օղակաձև այգում չէ քեզ չեմ գրում քո համար չեմ գրում որ դու չկարդաս ու չասես “այ հիշում ես էն օրը դու ինձ լրիվ ուրիշ բան էիր ասում” հա հետո ինչ չոռը քու պինչ (ազգային-ազատագրական հայհոյանք) մարդ եմ չէ վերջիվերջո բանական իսկ բանականությունն անպայման ենթադրում է մտքի շարժունակություն և ոչ թե էբոնիտե նստվածքներ ուղեղածալքերում: Տեսնես վաղը գրելու բան կունենամ հա բա ոնց` ուր ոնց քայլում ես լիքը գրելու բան կա: Դիմանկարը քո մատիտով պետք է լինի առարկություններ չեն ընդունվում կոշտ թղթի վրա: Նրա համար էլի դե Իռլանդիայում էլ ինչպես միշտ ցուրտ է մինչև ոսկորներիդ ուղնուծուծը: Շատրվաններն իմ մանկության (էս հատվածը լիրիկո-կոլորատուրային սոպրանո վիճակն էր էս տողերում) հիմա չկան (դե նստի ու լացի խելալլլլառռռռ անտեր) ու ինչ` Հախվերդյանը ճիշտ էր ասում էդ եկեղեցին գռեհկություն է (էստեղ շեշտեմ որ իմ հակաքրիստոնյա լինելը հեչ էլ կապ չունի տվյալ պարագայում): Քիչըմ ճարտարապետական շեղումազեղում. ինչու են հայկական տաճարներն այդքան արժեքավոր համարյա բոլոր առումներով. մի քիչ կրաշաղախով են ու քարաշեն բայց ձուլված են սարերին քարերին խոտերին խաչքարերին թրիքներին ծառերին թաշկինակներին հոտերին երգերին մոմերին ավազներին խաչերին քանդակներին քիվերին աղավնիներին կղմինդրներին էլ ինչ գրեմ ու ինչքան: Իսկ էս մեկը երկաթբետոնե կառուցվածք է և ոչ ավելին` մարդիկ կատակում են ու նմանեցնում մարզահամերգային համալիրին: Եկեղեցիները հայոց մեծ մասամբ ֆիզիկապես մեծ չեն բայց խոշոր են իրենց տեսակով նկատի ունեմ մոնումենտալ իսկ էս մեկն ամենամեծն է բայց ինձ համար գոյություն չունի: Լավ հերիք ա աստված պապին կբարկանա ու վայ ինձ:
Ara Petrosyan. Powered by Blogger.

Փնտրտուք

Loading...

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԳԻՏԵՔ ՈՐՆ Ա

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԳԻՏԵՔ ՈՐՆ Ա
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԳԻՏԵՔ ՈՐՆ Ա

Flag counter

free counters

Circle.am

Live Internet

Statcounter

Google page rank

Google Analytics

blogrankings.com

Personal Blogs - Blog Rankings

Ինչու ես մտել էս բլօգ ?