Ինձ հայտնի է երեք ռուս գրող, ովքեր
ճամփորդել են Հայաստանով ու գրել գիրք, նոթեր կամ պատմվածք։ Առաջինը Անդրեյ
Բելին է, 1928-29թթ եկել է Հայաստան ու գրել նոթեր։
Երկրորդը Անդրեյ Բիտովն է 1967-69թթ եկել և գրել է «Уроки Армении» գիրքը։ Երրորդը Լև Սլավինն է՝ 1970թ գրված Армения! Армения! պատմվածքով։
Վերջին երկուսը կարդացել եմ, առաջինն էլ նոր եմ սկսել։
Վերջապես գտա Մեսչյանի երկրորդ ֆիլմը, առաջինի մասին գրել եմ ստեղ։
Շատ տարօրինակ ֆիլմ էր, տխուր ու դանդաղ, ի տարբերություն առաջինի, հերոսի ձայնը փոխված չէր։ Լրիվ տարկովսկիոտ էր, բառի լավ իմաստով, երևի իզուր չէր հենց նրան նվիրված։ Ասում են Մեսչյանը էս ֆիլմում նկարահանվել է միայն ֆինանսական ծանր վիճակից ելնելով։
P.S. ֆիլմի որոշ տեսարաններ նկարված են Խանջյանի հայտնի տանը Դիլիջանում
երեկոյան Երևան հելոուինի դատարկ դդում ավտոբուսի մեջ.... այլանդակ խցանում Թումանյան-մաշտոց շարժ չկա կողքս երկու 20-22 տարեկան աղջիկ րոպեում 2928 բառ արագությամբ պատմում ա իրանց հայաթի Աբոյի մասին ով երեկ ասել ա իջի հայաթ, ասել ա՝ նոր եմ լողացել, մազերս թաց են Աբոն թեթևի մեջ գժվել իրիկունը զանգել ա կռվել են հասանք բժշկական պարզվում ա Աբոն բոյով սիմպածիչնի գալուբոյ աչքերով տղայա բայց ասում ա՝ ես էլ էն օրը Աբոյին ասի արի գնանք դալմա՝ չեկավ ես էլ ասի՝ մուռ հանեմ, Աբոյից վախ, Աբո հասանք մանումենտ արդեն սկսում եմ խղճալ Աբոյին, էս ում ձեռն ա ընկել ու ում ընկերուհու էնքան նեղվածք ա ալարում եմ ականջակալներս ջեբիցս հանեմ դնեմ մի բան լսեմ բայց Աբոյի ու յուր ընգերուու մասին թախծոտ բլբլոցը չլսեմ մեկ էլ ուզում եմ մի հազար դրամ տամ տանեն հասցնեն Աբոյին էսօր իրիկուն գնա խմի, դարդից բայց ընկերուհին էլ պակասը չի, շիրա ա տալի երևի չի ուզում որ դիմացինը Աբոյի հետ լավ ըլնի
...հելոունի դատարկ դդում ավտոբուս, խցանում Երեկոյան Երևան