նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Friday, June 27, 2014

Ջուղայից մինչև Աֆրիկյաններ

   Հին Ջուղայի գերեզմանոցի ու խաչքարադաշտի մասին լսել եք: Գիտեք նաև, որ պարբերաբար ոչնչացվել է, իսկ վերջնականապես ջնջվել է երկրի երեսից 2005թ-ի դեկտեմբերին, երբ ազերի զինվորները բառիս բուն իմաստով աղացին և Արաքսը լցրեցին տապանաքարերն ու խաչքարերը: Հիմա տեղում զորամաս է: 


   
   Աֆրիկյանների տունը կանգուն է 100 տարուց ավել Երևանի սրտում, հիմա քանդվում է, բան չի մնացել, մի քանի օրից կգնանք հոգեհանգստին: Քանդում են, որ իբր տեղափոխեն մեկ այլ տեղ: Նույնիսկ Համասյանը եկավ նվագեց, բայց ասեց, թե Կոմիտասն էստեղ լիներ ինքը հաստատ տենց չէր զարկի: Կզարկեր, վստահ եմ: Ժամանակակիցները պատմում են, որ արտասովոր ֆիզիկական ուժի տեր է եղել, ու նույնիսկ մի քանի գյուղացու է փորձել ծեծել, երբ փորձել են հայկական մեղեդին խառնել թուրքականին: 








   
   Ջուղայի խաչքարադաշտն ու Աֆրիկյանների տունը ոչնչացնողները նույն գեներից են սերում, դրանց արյունը նույն գույնի ա: 


Հ.Գ. Երբ Աֆրիկյանների տան մոտից իջնում եք Տերյանով, հետո Արամի փողոցից աջ եք թեքվում, մի փոքր ձախի վրա կա խաչքարերի արվեստանոց: Էնտեղ հիմա դրված է մեկ օրիգինալ խաչքար Ջուղայից, որից կրկնօրինակ են հանում: Գնացեք, նայեք: Շուտով, դրանից ոչ հեռու իբր կառուցվելու է Հին Երևան չարչրկված թաղամասը, որտեղ իր տեղն է ունենալու Աֆրիկյանների տունը, բայց արդեն ոչ իր տեղում, քանդված-հավաքված, մի խոսքով՝ ոչ իսկական, կեղծ:

Դե հիմա նայեք ինչ խոզանոցում են պահվում Աֆրիկյանների շենքի արդեն քանդված քարերը

Առանց մեկնաբանության






Այս թեմայով

"Հին Երևան" նախագիծ 

Բուտաֆորիկ "Հին Երևան"

էլի ու նորից Հին Երևան

Աֆրիկյանների տուն 

 







    

Tuesday, June 24, 2014

Սրճարան "Հանդիպում" - Встреча

Բոլորը գիտեն թե վստրեչի խաչմերուկը որտեղ ա /Ռոստովյան-Արցախ/, հին վախտերով էդտեղ Հանդիպում Встреча սրճարանն էր, ինչն էլ անուն տվեց տվյալ խաչմերուկին, հետո էլ մառշուտկեքի երթուղիների մեջ սկսեցին գրել "ստրեչ" էպիկական անունը




Բայց էսօր գտել եմ իսկական վստրեչի կաֆեն Արցախի պողոտայի վրա /Արցախ - Արին-բերդ/

ահավասիկ






Sunday, June 22, 2014

Զվարթնոցի բռնաբարումը 2

Զվարթնոցի օռգիային բոլորդ եք ծանոթ, դե հիմա նայեք ինչ են արել բուն հուշարձանի հետ 2011թ-ին








իսկ սրանք էս տարվա նկարներ են










կարդա նաև

Զվարթնոցի բռնաբարումը

 

 

 

 

 

 

 

 

Wednesday, June 18, 2014

Նոր ավտոկայանատեղի Գեղարդավանքի մեջտեղում

Էսօր Գեղարդում տեսա, որ մի ******* իր մեքենան կանգնեցրել էր վանքի գլխավոր եկեղեցու տարածքում

Մոտեցա քահանաներից մեկին, ստորև ներկայացնում եմ "երկխոսությունը"

-Բարև ձեզ
-Բարև
-Կարելի է՞ մի հարց տալ
-Իհարկե
-էս մեքենան ամեն օր է՞ էստեղ կանգնում
-Չէ
-Ահավոր տգեղ է նայվում
- /պատասխան չկա, հայացքը փախցնում է/
-Իմ կարծիքով դուք առաջինը պետք է արգելեիք դա
- /էլի պատասխան չկա, նայում է դեմքիս, իսկ ես հեռանում եմ/







Գառնի-փառթի

 Այսօր Գառնու տաճարի դիմաց գեղցի սեղան-աթոռներ էին բերել ու բացօթյա ռեստորան շինել. Ահավասիկ 
Իմ կարծիքով մշակնախույը փակել ա պետք նախույ


Տենաս էս գեղցի սեղանները որ մի ճաշակավորն ա ընտրել



        Սա էն տարածքն ա, որտեղ ուզում էին մի քանի ամիս առաջ սրճարան սարքել, հիմա դարձել ա ամառային խոհանոց


Ահավասիկ











Wednesday, June 4, 2014

Գառնո տաճարը Թիֆլիս տանելու մասին

Սահինյան Ալեքսանդր, «Գառնիի անտիկ կառույցների ճարտարապետությունը», Երևան 1983, էջ 11

 Գառնի ամրոցում ձեռնարկված պեղումներն արագացրին տաճարի վերականգնման գաղափարի իրականացումը: Տաճարի վերականգման հարցը բարձրացվել է դեռևս 1880-ականն թթ, երբ հնագետ կոմս Ուվարովի առաջարկությամբ նախապատրաստվում էր տաճարի քարերը տեղափոխել Թիֆլիս և Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերեի կազմած նախագծով վերականգնել այնտեղ: Քարերի տեղափոխումը հանձնարարված էր Երևանի նահանգապետին։ Բարեբախտաբար վերջինս հաղորդում է, որ «․․․տաճարի մասերը այնքան մեծ են և ծանր, որ սայլերով կամ ֆուրգոններով տեղափոխել հնարավոր չէ»*:

* Протоклы подготовительного комитета к археологическому сьезду в Тифлисе, 
Москва, 1879, стр. 332, 483


նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)