նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Wednesday, February 27, 2013

դասադուլների մասին

Դասադուլները արդեն երրորդ օրն ա մոլեգնում են ՀՀ բուհերում: Ինչն ա զարմանալի /մի կողմ դնենք դասադուլի համար պատճառ հանդիսացած նախագահական չընտրությունները/, լավ ասենք չեք ուզում դասադուլ անել, ուզում եք դաս անել: Էս թեզը ինձ հասկանալի ա, բայց ընդունելի չի, քանզի առաջինը ուսանողությունը պետք ա բունտ անի: Լավ, ասենք դաս եք անում, դուրսն էլ դասադուլի կոչ են անում, դուք էլ դուրս չեք գալիս, քանզի իբր թե դաս եք անում: ԲԱՅՑ երբ ուսխորհրդի սկվազնյակները, սուտի նժդեհականները, կոմսոմոլի քարտուղարները փակում են բուհի դռները ու ձեզ ոչխարի նման պահում են փարախի մեջ, լավ գոնե էդ դեպքում հելեք մի բան ասեք: Դասադուլը կապ չունի, ոչ էլ դասադուլի պատճառը, ձեզ բանտել են անօրինական ու եթե դուք էդ պահին ուզենայիք շենքից դուրս գալ ու գնալ ծամոն կամ կարմիր տռուսիկ առնելու, դուք պետք ա դա բացատրեիք ձեր ուսխորհրդին կամ դեկորատիվ մլիցեքին ու ձեզ կամ կթողեին կամ չէ:
մի քիչ ոչխար մի եղեք էլի



Sunday, February 24, 2013

հետընտրական բաrevolution

Հիշեցի էն, որ ասում էին արևմուտքը սովետը քանդեց անարյուն՝  ջինսերով, պեպսի կոլայով ու ռոք երաժշտությամբ, դրա մեջ իրոք ճշմարտություն կար: Հիմա Րաֆֆին ա, սովորական ջինսով, սվիտրով ու շարֆով քայլում ա մարդկանց մեջ առանց ախռանյա, ու տենց տիպի մարդուն շատ են կարոտ հայաստանցիք: Մեկ-մեկ էլ մլիցեքին ա լարում :-Ճ
Իմ թերահավատությունն առ Րաֆֆի կամաց-կամաց մարում ա, իրա ստրատեգիան էլ շատ լավն ա, կարելի ա մտածել որ հանպատրաստից ա , թեկուզ, թող տենց լինի, բայց ամեն մարզով գնալն ու հաղթանակն ամրագրելը սերժին կանգնացնելու ա փակուղու առաջ սենցթենենց: Ու դաժը եթե ենթադրենք Րաֆֆին պարտվի էս պայքարը, սերժը հաստատ երկար չի ձգելու: Իսկ ովքեր որ նստած հաչում կամ ղժժում են Րաֆֆու վրով /իհարկե դրա իրավունքն ունեն/ նման են նրանց ովքեր տանը նստած հաչում ու իրանց արևին ղժժում էին մաշտոցի պուրակի պայքարի ու պայքարողների վրա: Հետո հագան մի հաստ ....... (ինձ լուրջ հետաքրքիր ա դրանք հեչ անցնում են մաշտոցի պուրակով կամ կողքով ???): Ու հիմա եթե սերժն ու իրա օլիգառլախները ցնդեն, դրանք ում տակ են պառկելու???

Friday, February 15, 2013

երկու կինոկտոր

Առաջին կինոկտորը Մենավոր ընկուզենին հրաշալի ֆիլմից է, նվիրվում է բոլոր կուսակցություններին, քաղաքական գործիչներին և նմանատիպ տարբեր բաներին.



Երկրորդը Կուստուրիցայի "սև էգ կատու, սպիտակ որձ կատու" ֆիլմից է, նվիրվում է հայոց ազգի ներկա վիճակին.


գյուղական զուգարանի քաքի մեջ ճպճպում ենք...

Sunday, February 10, 2013

Կինը /ֆիլմ/


Բացառիկ ֆիլմ: Կարճ, կոնկրետ ու խորը:



Saturday, February 2, 2013

Ինչպես "նստացնել" GPS քարտեզներ և ոչ միայն

   Նախ ասեմ, որ խոսքը գնալու է Garmin բրենդի այն GPS սարքերի մասին, որոնք ունեն հիշողության առանձին ներքին քարտ /Micro SD/: 
   Ուրեմն էս սարքերի համար համացանցում սփռված քարտեզները լինում են երկու տիպի՝ հավաքած և ջարդած: Առաջինն իրենից ներկայացնում է մեկ համահավաք ֆայլ` gmapsupp.img անունով /ֆորմատով/: Երկրորդը նույն ֆայլն է, բայց բաժանված մի քանի մասի՝ բուն քարտեզը, preview ֆայլը և այլն:
   Առաջինի դեպքում կարելի է ուղղակի ձեր սարքը միացնել համակարգչին, մենյուի մեջից ընտրել data storage ենթաբաժինը, որպեսզի համակարգիչը ձեր սարքը ճանաչի որպես սովորական USB կրիչ: Այնուհետև պետք է GPS-ի մեջ գտնվող հիշողության քարտի մեջ բացել Garmin անունով պանակ /папка/, ու այնտեղ copy անել gmapsupp.img ֆայլը: Սա հեշտ տարբերակն է: Հիմա դժվարացնենք խնդիրը: Ենթադրենք համացանցից ներբեռնել ենք Հայաստանի ու Վրաստանի քարտեզներով երկու ֆայլ .img ֆորմատի: Եթե այս երկու ֆայլն էլ ուղղակի վերբեռնենք GPS սարքի հիշողության քարտ, ապա քարտեզներից մեկնումեկը չի աշխատի: Հետևաբար երկու ֆայլը պետք է սարքել մեկ, կամ այլ լեզվով ասած՝ քարտեզները նստացնել իրար վրա: Դա անելու համար օգտագործում ենք մի հիանալի ծրագիր՝ IMG2GPS:
Փոքր ու պրիմիտիվ, բայց անփոխարինելի ծրագիր է, կարաք ձեր բոլոր քարտեզները սարքեք մեկ gmapsupp.img ֆայլ ու նոր վերբեռնեք GPS սարք:
   gmapsupp.img ֆորմատի ֆայլերը ջարդելու համար օգտագործեք GMapTool ծրագիրը: Քարտեզ ջարդելն անհրաժեշտ է եթե ուզում եք այն լցնել Garmin-ի օրիգինալ սոֆթի մեջ: Garmin-ը երկար տարիներ հրամցնում էր Mapsource կոչվող ծրագիրը, բայց վերջերս այն փոխարինվել է Basecamp-ով: Վերջինս, ի տարբերություն առաջինի, անվճար ա /քաշել այստեղից/: Իմիջիայլոց, ջարդած ու գառմինի սոֆթի մեջ գցած քարտեզները կարաք սարք լցնեք օրինակ MapInstall-ով, բայց գլյուկերն էնքան շատ են, որ խորհուրդ չեմ տա:
Քանի չմոռացա, էս ամեն ինչն անելուց առաջ քաշեք ու նստացրեք cGPSmapper ծրագիրը: Շատ չեմ խորանում թե դա ինչ ա, բայց առանց դրա էս ամեն ինչը չի լինի:

էս էլ հղում համացանցից գտած ու ջարդած/հավաքած քարտեզների /Հայաստան, Վրաստան, Ադրբեջան/:
https://mega.co.nz/#!LY9lhaDZ!IqD6P3HxQ9rHC0GkTpcb-Ch2KzsBLohYvUb2Axecf64


Լրացուցիչ ընթերցանության նյութ

http://www.alfessa.net/forum/18-516-1
http://www.gpsvsem.ru/article.php?id=11
http://travelgps.com.ua/forum/viewtopic.php?t=221
http://meridian.perm.ru/04_maps/gpsmaps2.shtml



լիկ.բեզ նշապիտակով այլ նյութեր իմ բլօգում

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)