նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Tuesday, June 26, 2012

պսևդո.հայրենասիրություն

էն որ սենց կիսադաշնակ-կիսառազմահայրենասեր հայոց երիտասարդներ մինչև կոկորդների վերջին խազը գոռում էին՝ գոմիկներին բաքու ուղարկեք, գինի լից էին երգում և այլ ռազմահայրենասիրական երգեր, վրա էին տվել կիսամզիկ հոմիկների ու լեսբի-մեսբի աղջիկների վրա, այ հիմա դրանք բա խի չեն գնում գերմանացի Ռուբենի հարսնաքարի դեմը ու գոռում՝ մարդասպաններին բաքու, ախռաննիկներին սամասուդ անելու և այլն: Ոչ թե որ վախում են, ոչ, որովհետև պսևդո ա իրանց հայրենասիրությունն էլ երգերն էլ իրանք էլ..............

էն որ խրորխտահայ պատանիները ու ոչ միայն ցեպիտ էին տվել նկարիչների միության շենքն ու ուզում էին բազմազաններին ու հոմիկներին սամասուդ անել, գազազած ու ղզղնած շների պես, բա ինչու ախ ինչու չեն գնում հարսնաքարը ցեպիտ տան ու գերմանացուն գզեն: Չէ որ նման կարգի ծեծուջարդը առանց տիրոջ իմացության իրա օբյեկտում ՉԻ ԿԱՐՈՂ տեղի ունենալ......դե ասեք, չէ որ ախռանյաների արածը թուրքին կամ ազերուն ավելի մոտ ա քան թե մանր-մունր սեռամոլոները իրանց եղած-չեղած թաշախուստով...

էն Ծոմակենց փաբը պաժառ տված անչափահաս տեռռոռիստներն  ու դրանց կողմնակիցները էն դաշնակ արծվիկն էլ վրից դե թող գնան լֆիկի փարվանան վառեն, նայեք ոնց են թուրքական երգում, , բա մի հատ հիշեք ստամբուլը արյան ծով սարքելու մոմենտը, 
ազգային-ազատագրական են խաղացնում սութի ու քուչի հայրենասերները...........

Tuesday, June 12, 2012

Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկ

Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկը Վրաստանի տարածքի մեկ տոկոսն ա զբաղեցնում, ունի տուրիստական 9 երթուղի, 7 պաշտոնական մուտք: Տեղացի գիդի մեկ օրը՝ 40 լարի, ձին՝ 50, մեկ գիշերը տնակում՝ 10:
  Նախօրոք ծրագրված էր անցնել երկրորդ երթուղով, սակայն որսորդները սպանել էին անտառապահի և փախուստի մեջ էին պարկի հյուսիսում: Դրա համար մենք խառնեցինք II ու III երթուղիները:
  Առաջին արշավին ձի չվերցրինք ու ծանր-ծանր վերելքվեցինք: Երկրորդի ժամանակ ամբողջը ձին էր տանում, իսկ մենք վայելում էինք անտառը: Եղանակը պարկում փոխվում ա հինգ րոպեն մեկ:




Բորժոմում կան այ սենց գունավոր շենքեր,
բայց չկա նորմալ մթերային խանութ !!!!!!!! 

Բավականին լավն էր այցելուների կենտրոնը,
ինֆորմատիվ ու հյուրընկալ 
 41° 50.235'N
 43° 22.275'E

 Անտառապահ-ռեյնջերների տնակը
 41° 44.857'N
43° 10.634'E

 Տուրիստական տնակն Ամարաթի տեղամասում
 41° 48.627'N
 43° 7.125'E

 Բաչոն անձրևի տակ կրակ ա վառում

 Մառախուղ

Պեյզաժ

Monday, June 4, 2012

Թիֆլիս

Երբ մառշուտկով մտնում ես Թիֆլիսի Օրթաչալա ավտոկայան, միանգամից վրա են տալի հայ տաքսիստներն ու սկսում բռնաբարել ականջդ՝ առաջարկելով իրենց ծառայությունը: Դրանից ազատվելու միակ ձևը շատ կոպիտ ու բարձրաձայն մերժումն է, քանզի նորմալ չէ-ն չեն հասկանում:
Իմ տպավորությունները Թիֆլիսից սենց են՝ մի 20% Հռոմ կա, մի 30% Երևան, մնացածն էլ շատ կեղտոտ կիսաարևելյան-կիսաեվրոպական քաղաք: 

 Մեյդան

 սա լրիվ հռոմոտ տեղ ա

 սա էլ

խաղաղության կարմունջը

էլի 

սա  էլ ա հռոմոտ


սարդն ու ճանճը /ֆոտոպատմություն/

Լուսանկարներն արված են Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկի Ամարաթի տեղանքում գտնվող փայտե տնակում, մայիսի 28-ին մթնշաղի ժամանակ

 Սարդը

 մոտենում է 

 ցանցն ընկած

 զոհին

սա թույնը ներարկելու պրոցեսն է,
ճանճը հոգեվարքի մեջ

սա էլ թույնից ձևավորված զանգվածի համտեսումն է

Քէնըն 450D
18-55mm

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)