նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Tuesday, May 22, 2012

հայ շինարար

 


էս ֆոտոն նախճիր ա, հայոց դարավոր շինարար ազգի պապանձվելիք վեհաժողով, քարից հաց քամող, ասֆալտ փռող, քրտինքով ցորեն ջրող ազգի շինարարական գագաթնակետի էվերեստն ա, հայոց նորագույն ճարտարապետության արարատը, մեր աչքերի դարավոր կարոտը......



photo by Hamlet Melkumyan-Alexanian

Sunday, May 13, 2012

կիբեռնետիկայի մուսան




էս արձանը Քոչարի էն գործերից ա, որ սոցռեալիզմի կոմիսսիան չի թույլատրել տեղադրել քաղաքի երևացող տեղերում ու այն թաքնվել ա Մերգելյանի նախկին ինստիտուտի բակում:
Ասում են Քոչարի ժառանգները չեն թողնում, որ դա տարվի կասկադում դրվի: Չնայած կասկադում ես էլ չէի ուզենա դա լինի, որովհետև էսօր կասկադը դառել ա թսիկ տեղ՝ խոտերին նստում ես՝ ախռանյան բուսնում ա ու ասում ա չի կարելի, քարերին նստում էս ստվերի տակ՝ էլի նույնը, դառել ա մասնավոր տարածք, շշով գարեջուր ես խմում՝ էլի խոսում են, վոբշըմ կասկադ համալիրի միակ լուսավոր կետը ձրի զուգարանն ա ;-)))




Ինչևէ, կարծում եմ Քոչարի էս գործը պիտի հանվի մթնածամուկից ու բոլորը տեսնեն, ոչ թե Լևոն Թոքմաջյանի ափռ-ցփռ գործերը ամեն օր բուսնացնեն Երևանում

Նախկին առաջավոր աշխատողների նախկին պատվո տախտակը ;-ճճճ

Monday, May 7, 2012

Փուչիկստանի հանրապետություն

ՓՈՒՉԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Մայրաքաղաքը - ՏԵՑ-ի կռուգ
Պետական կարգը - սահմանադրական եթիմություն
Օրենսդիր մարմինը - թայֆակուշկա
Գործադիր մարմինը - մուտիլովշիկ տասովշիկներ
Զինանշանը - երգար եղունգով ճկույթի վրա փաթաթած թզբեխ
Պետական դրոշը - անգույն
Պետական լեզուն - քուչի
Պետական կրոնը - լիքը սեկտաներ
Դրամական միավորը - վերջին տվյալներով՝ մաեթ
Բնակչությունը - երկու թայֆա՝ իրանց դհոլ-զուռնեքով
Ուրբանիզացիոն մակարդակը - 99 % գեղցի
Հիմնը՝ Պատրոնդաշ



Տիգրան Սայադյան

Tuesday, May 1, 2012

Չարաճճի քղքգլոխը, Սերոժ ձյան, բուդկեքը ու մայիսի մեկը

Ցերեկ էր, երևանյան շոգ ցերեկներից մեկը, ախռանյաներով հանդերձ մաշտոցի պուրակ էր իջել թագավորն ապրած կենան: Ակամայից նրան մոտեցավ բուրգոմիստրը՝ պարոն Տարոնը:
- Տարոն ջան, նայում ենք էդքան էլ գեղեցիկ չի, չէ՞ այ բալա, հավատանք, որ փսխենք,
- Այո, հավատում եմ, բայց փսխելու տեղը բխկում եմ
- Նորից եմ ասում, ամեն ինչ ճիշտ ես արել, բայց իրոք գեղեցիկ չի և լավ կլնի որպեսզի ձև գտնես այս ամբողջը ապամոնտաժես, քեզ չէ՞ի ասել բուդկեքով չխաղաս, այ ..., լուրջ բաներով զբաղվի

Վերջաբան
մեր մոտ հանրապետություն չի, թագավորություն ա, թագավորի մակարդակով բուդկեքի հարց են լուծում՝ առանց մեղավորներին պատժելու, քուչի մակարդակ ա վերևից ներքև, նախագահի կարծիքով բուդկեքը պիտի հանվեն քանի որ սիրուն չեն !!!!! բա ուր մնաց դրանք տեղադրելու օրինականության բացակայությունը




քղքգլխի ու նխգհի խոսակցությունից պարզ ա դառնում, թե ինչ մառազմի ու աբսուրդի վրա ա կառուցված էս պետությունը, ախր տգեղը իրավական կատեգորիա չի, ախր տարոնը պիտի ինքնասիկտիրվեր էսքանից հետո, ախր հլը ոստիկան բազազի դերասանությունը՝ գռաժդանսկի հագուստ ա հագել գիդի մարդ ա դառել...օֆ աման եսիմ է
Իտօգում, փաստորեն թագավորը մեզ մեծ ադալժենյա արեց, որ հրամայեց ապամոնտաժել, բայց քանի դեռ մեղավորները պատժված չեն, դա նման ա սեքսի՝ փչովի տիկնիկի հետ
Իսկ մեղավորներն են քղքպետը ու ոստիկանությունը


հեռվից, ամպերի միջից սպիտակ ձիով տգըդին-տգըդին մաշտոցի պուրակ իջավ հայոց թագավորը ու քղքպետին փչացրեց, ինչպես հայրը որդուն ամոթանք տվեց, հետո ասեց՝ հայոց ոստիկանք, շատ լավ եք աշխատել, շատ արդյունավետ, ափսոս զոհեր չեղան, թե չէ մարդա մի հատ սուրբ մեսրոպ մաշտոցի շքանշան դուրս կգրեի, ամեն շուն-շանգյալ ստանում ա դրանից, դուք ինչով եք պակաս որ: 
Հավատանք, որ բուծիկ:


հավատանք, որ բուդկա
հավատանք, որ բիսեդկա
ու մի քիչ էլ բութուլկա


Կեցցե՛ մայիսի մեկը

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)