Բլօգ'n'Փնտրտուք

Loading...

Total Pageviews

Saturday, January 29, 2011

Փոքրիկ իշխանը

Ներբեռնեք ու կարդացեք ամենամանկական, բայց երևի ամենամեծական գիրքը:


Wednesday, January 26, 2011

Զորաց քարերի մասին

Զորաց քարեր. Ապուշությո՞ւն, թե՞ հնագույն աստղադիտարան

հոդվածը կարդացի ու որոշեցի շարադրվել

1. եթե հերունիամոլ մարդիկ ասում են, թե էդ ծակերով հենց էդ անկյունների տակ նայելիս կոնկրետ որոշ աստղեր են երևում, ապա ես հակափաստարկ կբերեմ Ավետիսյանի ասածը` էդ քարերը մինիմում 3-4 հազար տարի ա էդտեղ են /աստղագետների կարծիքով` 7-8 հազար տարի` ավելի վատ իրանց համար/:

Ուրեմն հարգելիներս, էդ քարերը վաղուց արդեն իրանց դիրքերում չեն` դե երկրաշարժ կա, մոնղոլ-թաթարական արշավանք կա...

2. Բացի դա, նույնիսկ եթե ենթադրենք, որ մի քանի հազար տարի Սյունիքում ժաժք չի եղել, /ինչը անհավանական ա/, ապա հենց մենակ էն, որ Երկիր մոլորակի դիրքը փոխվում ա աստղերի հանդեպ դարերի ընթացքում, էլ չեմ ասում հազարամյակների, ապա փոխվում ա նաև դրանց դիտման անկյունը: Հետևաբար, եթե, աստված հոգին լուսավորի, Հերունին 90-ականներին էդ ծակերով նայել ու եսիմինչ աստղեր ա տեսել, ապա 4-8 հազար տարի առաջվա մեր աստղագետ նախնիները չէին կարող նույն անկյան տակ նույն աստղերը դիտել, գրողը տանի !!!

3. իմ կարծիքով Զորաց քարերի տարածքը ընդամենը մի ծիսական արարողությունների վայր ա եղել, ու նաև դամբարանդաշտ, այլ ոչ թե աստղադիտարան, իսկ եթե նույնիսկ ընդունենք,  որ հայոց նախնիները աստղեր են նայել էդ չարաբաստիկ քարերի նույնքան ծակերով, ապա պետք ա ընդունենք նաև, որ այլմոլորակայինների մի բանը խառն ա ստեղ... 

4. Ու ընդհանրապես, պետք չի որ ֆիզիկոսը զբաղվի հնագիտությամբ, ու հակառակը: Հերունին որպես ֆիզիկոս, ինչքան գիտեմ, հզոր ալեհավաքներ ա ստեղծել, նաև արևային լիցքավորիչների մի տեսակ, ուզում եմ ասեմ` որպես ֆիզիկոս ֆիզիկոս ա, բայց... 

5. Ու նաև պետք չի փնտրել բարդ բաներ պարզի փոխարեն...մեր ճարտարապետության դասախոս Մուրադ Հասրաթյանն ասում էր, որ էդ ծակերը քարերի հեշտ տեղափոխման համար են արել:

6. Իսկ ինչ վերաբերում ա Stonehenge  ու Քարահունջ բառերի վերջին 4-5 տառերի նմանությանը, ապա կասեմ, որ ճիշտ ա` մեր ու բրիտանացիքի սիրտը վաղուց շատ էլ որ լեռներում ա, բայց դա ինչ կապ ունի....

Հ.Գ. Որպեզի տպավորություն չստեղծվի թե հնագետներին եմ պաշտպանում, մի դեպք պատմեմ:

Շիրակի մարզի Հարթաշեն ու Զույգաղբյուր գյուղերի միջեև զույգ քարերով շարված մի ճանապարհ կա, որը որոշ հնագետներ համարում են մի շատ հին ծիսական ճանապարհ ու շատգիտեմթեինչ: Մի քանի օր առաջ զրույց պատահեց ժայռապատկերաբան ու քարանձավագետ Սամվել Շահինյանի հետ, որն ասեց, թե դեռևս կենդանի են կողքի գյուղերի էն բնակիչները, որոնք հայրենականի տարիների շարել են էդ քարերը` հակատանկային պաշտպանություն ապահովելու համար...չէ որ վտանգ կար, թե սովետի պարտության դեպքում թուրքիան կհարձակվի հայաստանի վրա...

 

մեսչյան, հախվերդյան, ձախ հարութ /մաս Բ/

Բ մասը էսքան շուտ չէի գրի, եթե ռուբոն բեդրոսի մոտ իրան քաքլանի պես չպահեր...
ախր նենց ա խոսում, ոնց-որ իրար նոր են ճանաչում, ախր իրար հետ համերգներ են տվել...
ձևեր ա թափում մթոմ չի հիշում` մեսչյանն ով ա, հետո յանիմ տեղն ա բերում, հետո ասում ա հեղինակ կատարող չի...
Սա էլ փաստորեն Մեսչյանի պատասխանն ա:
Ես Հախվերդյան շատ եմ սիրում: Ես մի ամբողջ մանկություն, պատանեկություն, ու սիրահարվածություն եմ ապրել էդ երգերով: Ես էլի կլսեմ Հախվերդյանի երգերը, բայց մեկա արդեն ուրիշ ձևով: Ես գիտեի որ ինքը էշ-էշ խոսալու մեծ վարպետ ա, ու երբեմն իրա էշ-էշ խոսալու մեջ լավ ու ճշմարիտ տարրեր կային /նույն կերպ սահակյանն ա վահրամ/, բայց արդեն էդ մարդուկը չափն անցավ:
Մարդիկ, ինչ-որ մեկին օբյեկտիվ գնահատելու համար գոնե հավասար պետք ա լինեն նրան: Հարութը Ռուբոյի թասընկերն ա, ու դա նրանց համար վերջնա, այսինքն լակելու ընկերը ամենալավ ընկերն ա...
Ռուբո ջան, դու աննասուն ես ու լակիչ, բայց ես քո երգերը շատ եմ սիրում :-ՃՃՃ
ինչ լավն ես եղել ու երգել ջահել վախտ...ափսոս, հերդ կարգին մարդ էր...


Հարութ ջան, դու էլ ես լակիչ, ու համ էլ ռաբիզ, բայց ես քո երգերն էլ եմ սիրում, ավելի շուտ քո կատարմամբ երգերը, չէ որ դու երգ չես գրել գոնյա մի հատ...որտև երգեր կան, որոնք ես սիրում եմ ու դրանք ունեմ մենակ քո կատարմամբ :-ՃՃՃՃ
Արթուր Մեսչյանի մասին համարյա բան չունեմ ասելու, ինքը էսօր Ատլանտի նման ուսերին հայերեն երաժշտությունն ա պահում, թեկուզ ինքը դա չի ընդունում....չասեմ, կարող ա խանգարեմ մարդուն, մատենադարանն ա կառուցում...




կարդա նաև`

մեսչյան, հախվերդյան, ձախ հարութ /մաս Ա/

մեսչյան, հախվերդյան, ձախ հարութ /մաս Գ/

Tuesday, January 25, 2011

Ցուրտգիշերային վերելք դեպի Հատիս

Անցած կիրակի գիշերվա 3-ից սկսեցինք գիժ-գիժ բարձրանալ Հատիս լեռ

    հասանք գագաթ` 2539մ ծովի մակարդակից, ու բարևեցինք արեգակին...

 լուսանկարեցինք Արագածը
 
Արա լեռը

  Մասիսները

ու ինքներս մեզ :-)))

Ժողովու՛րդ !!! մեկ-մեկ քաղաքից դուրս եկեք, մեղք եք...



Thursday, January 20, 2011

Անի: ֆոտոներ, մոդելներ ու եկեղեցիներ

Ana Zalewska & Karolin Machova for Elle Turkey by Senol Altun

ոմն նենգ ու դավադիր թուրքեր ֆոտոսեսսիա են կազմակերպել մեր հինավուրց մքղք Անիի եկեղեցիների  ետնախորքին...

/ետնախորք = ֆոն/

ամբողջ ֆեյսբուքահայությունը խառնվեց իրար առավոտվանից էս մի քանի ֆոտոյից...ժողովուրդ, ձեզ էլ բան ա պետք, որ կրկին հիշեք մեծ եղեռնը ու մեկ էլ էն, որ անին էսօր մեր սահմանից դուրս ա, ու որ մենք կոտորվել ենք թուրքերի կողմից...

 բա որ լինքի տակի քոմենթները կարդաք` "նրանք ոչ մի բարոյական իրավունք չունեն մեր եկեղեցիների ֆոնին ֆոտոներ անեն" ու տենց ապուշություններ....


տո լավ էլ ունեն, էդ հայերը բարոյական իրավունք չունեն եկեղեցի ունենան, որովհետև եկեղեցուն վերաբերում են որպես գոմի ու մոմ ծախելու բուդկայի....

այսքանը 

 

© անՆամուս, XX . I . MMXI ®

Tuesday, January 11, 2011

պատառներ Մեսչյանի հարցազրույցից /ռուսերեն/

Պատառներ Մեսչյանի հարցազրույցից /ռուսերեն/: Մեջբերել եմ մենակ պատասխանները :-))


Начинаем интервью с Артуром Месчяном

История создания групы "АРАКЯЛНЕР" затрагивает огромный кусок моей жизни, и в течение нескольких минут поговорить об этом просто невозможно. Из постоянных членов группы Гриша Налбандян скончался, остался только один член группы, участие бас-гитариста Левона Меликяна как в музыкальном, так и в программном смысле в предполагаемом или желаемом концерте считаю невозможным.

(Прошу прощение за сбивчивость ответа. В течение 56 лет я участвовал всего в 16 интервью и это мое первое интервью по-русски)

Что касается концертной деятельности (весьма ограниченной), меня интересует, что будет сейчас, а не то, что было раньше. 

Saturday, January 8, 2011

մեսչյան, հախվերդյան, ձախ հարութ /մաս Ա/

վաղուց էի ուզում ես թեմայով գրել, վերջը էս տեսանյութերը դիտելուց հետո որոշեցի գրեմ.



նախ ասեմ, որ հիմարություն եմ համարում Հախվերդյանի ու Մեսչյանի ստեղծած երգերը, առավել ևս իրանց` իրար հետ համեմատելը: Նրանք լրիվ տարբեր են, չնայած որ հասակակից են, սովետից ճնշված են, ծայրահեղական են /որոշ չափով/, իրենց վրա են կրում "երևանցու" ծանր դրոշմը և այլն, և այլն...
...կա մի մութ պատմություն, որ եսիմ որտեղ եմ կարդացել...ուրեմն մոտավորապես սենց.
մեր առաջին ու վերջին վեհափառ վազգեն ա-ն շատ էր սիրում Մեսչյանին ու Հարութին...իրանք էլ հետապնդվում էին кгб-ի կողմից և ամենայնը թաքցնում էր նրանց վեհարանի տակ սարքած ձայնագրման ստուդիայում...մեսչյանն այստեղ ձայնագրում է իր առաջին սկավառակը, ավելի ճիշտ ժապավենը, /որն էլ հետագայում թռցնում է հարութը, / այն ժամանակ վեհափառին հաջողվում է Հարութի գործերը "սարքել" ու через լիբանան փախցնել-ուղարկել ամերիկա, դե սա էլ հետը տանում է Մեսչյանի երգերով կասետները...ու շատ մարդիկ ահագին ժամանակ կարծում էի թե Հարութն ա հորինել "ուր էիր աստվածն" ու այլ երգեր...բայց Հարութը կյանքում երևի մի երգ գրած չկա...ստեղից-ընդեղից տարած-կպցրած վերամշակած բաներ են...ու "ուր էիր աստված"-ի տակ թախծոտ ամերիկահայերը սկսում են տանգո պարել ու հիշել մեծ եղեեռնը...
...շատերը մեղադրում են Մեսչյանին, թե ինչու նա "թռավ' ամերիկա 88-ին., հայրենիքի համար ամենածանր պահերին..ես չարդարացնեմ, մենակ էն ասեմ, որ ահագին հետապնդվում էր ու ճնշվում ՊԱԿ-ի կողմից, իսկ, իր ասելով, վերջին կաթիլը 88-ին Օպերայի բակում ելույթ ունենալու ժամանակ հոսանքի ինադու անջատումն էր հհշ-ականների կողմից...նայեք ներքոհիշյալ տեսանյութերը, դեռևս հախվերդյանի հետ ա ...
1988 Demonstrations in Opera Square 1 

1988 Demonstrations in Opera Square 2

...մեր ինստիտուտի վիմագրության բաժնի բիձա վարիչ ու միաժամանակ բաբնիկ Գր. Գրիգորյանն մի օր զրույցի մեջ ասեց, որ Մեսչյանը իր արշավախմբի ճարտարապետն ա եղել վահանավանքի վերականգնման ժամանակ, 80-ականներին... 


...շարունակելի...

 

ահա և շարունակությունը`  

մեսչյան, հախվերդյան, ձախ հարութ /մաս Բ/

Thursday, January 6, 2011

Համմուրաբի

Ամերիկացին սխալմամբ 30 տարի նստել է բանտում

ԴՆԹ անալիզով պարզել են, որ նա չի բռնաբարել, պատկերացնում եք էդ մարդու վիճակը բանտից դուրս գալուց...

էս լուրը մտածելու տեղ տվեց...ու եկա էն մտքին, որ բանտ պիտի չլինի, ու պետք ա գործեն Բաբելոնի թագավոր Համմուրաբիի օրենքները...

...օրինակ` գողին պետք ա ոչ թե բանտարկել, այլ կտրել ձեռքը, կրկնելու դեպքում` երկրորդ ձեռքը...

...բռնաբարողին պետք ա կռտել /իհարկե ժամանակակից մեթոդներով ապացուցելուց հետո/...

...մարդասպանին պետք ա նույնը բաժին հասնի...

...ու տենց շարունակ... 

 

Tuesday, January 4, 2011

Հայերեն տառատեսակներ

Կարող եք ներբեռնել հայերեն տառատեսակներ, այդ թվում վերջերս պաշտոնապես ընդունված "Մարիամ"-ը և "Գրապալատ"-ը: Գրապալատը շատ լավն ա, բայց Մարիամը լրիվ հում ա, ոնց որ կիսատ արած գործ լինի:

Monday, January 3, 2011

the unforgiven

եթե unforgiven-ի համար Metallica-ին կարելի ա աստվածացնել.../ու դասել ծանր երաժշտության վերին էշելոններում.../
...‎.....unforgiven II -ի համար` սիրել...
‎...ապա unforgiven III-ի համար կարելի ա ուղղակի թքել էդ խմբի վրա...
...ու լսել միայն առաջին հինգ սկավառակը...

Sunday, January 2, 2011

MMX տարվա ամփոփանք

2010-ը բուռն էր ու հարուստ...տարին սկսվեց բազմաթիվ ու տարօրինակ արշավներով, գնաց, գնաց, հասավ նրան, որ աննասուն ոմանք փորձեցին քանդել քաղաքիս սրտում գտնվող ամառային դահլիճը կինո մոսկվայի ու կառուցել հերթական բետոնապաշտ տխմար եԳԵՂեցին...դեմ հելանք ու ոնց-որ թե անցավ-գնաց...գտա նրան, իմ կեսին, կամ ամբողջին, ում մի տաս տարի ման էի գալիս-գնում-գալիս...եկա, եկա` վերջը հասա :-) էս ձմեռ էլ ձյուն չի գալիս, ծառերը սկի տերևաթափ էլ չեն, ես էլի վազվզոցների մեջ եմ էլի...հեչ ոնց-որ հուլիսից նոյեմբեր պեղումների եղած չլինեի` առավոտ հինգին զարթնի, վեցից դաշտում, մեռելներ երեք հազար տարեկան` հողի տակից հանում-բացում ես` ժպտում են, զինաթափում ես` նեղսրտում են, լուսանկարում ես ` նորից ժպտում են :-)...օֆ աման եսիմ է...հետո էլ դե արի քաղաք, գնա մի հատ էլ գործի...դիմացը նապաստակի տարի, որին թոթովախոս ժամանակ ասում էի սապավավ :-ՃՃՃ
լավ, անցանք չոր թվերին.

ուրեմն 2010-ի ընթացքում էս բլօգ մտածների ցուցակ.

Ըստ Ջոջլ Անալիթիքս-ի`

Pageviews 19675
Visits10411
Absolute unique visitors 5646
Unique pageviews  15166


Ըստ Statcounter.com


Page load 20972
Page load average 57
Unique visitors 11437
Unique visitors average 31
First time visitors 7129
First time visitors average 20
Returning visitors 4308
 Returning visitors average 12

Փաստորեն, օրեկան ունեմ 31 այցելու ու 57 էջադիտում /միջինը/: Դե իսկ օրեկան 20 նոր այցելու էլի վատ չի /էլի միջինը/:




Յուրաքանչյուր այցելու  դիտել է միջինը 1.89 փօսթ, բլօգում է անցկացրել միջինը 3:25 րոպե:
Բլօգի այցելուների 54%-ը "նորեկ" են, այսինքն առաջին անգամ են մտել, իսկ նույն այցելուների 45%-ը հետո էլի "վերադարձել" է բլօգ: 
2010-ի ընթացքում հրապարակել եմ 297 փօսթ, այսինք օրեկան 0.8 փօսթ, էնքան էլ վատ չի :-Ճ




Բլօգ այցելել են 4 եղանակով.
Direct traffic /ուղիղ հոսքով կամ հասցեով/ 11,66%
Referring sites /ուղղորդող կայքերից/ 48,43%
Search Engines /փնտրման համակարգերից/ 27,87%
Other 12,04%



2010-ի ամենակարդացված փօսթերը.

Հյուսիսային պողոտա /դիտարկումներ Ալ. Թամանյանի քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ/
կինո մոսկվայի ամառայինը 3 կամ էլ ամենայն հայոց բոզի թուլեք
հայկ նահապետ, տորք անգեղ ու մի քիչ էլ սասունցի դավիթ
հայերեն թե՞ ռուսերեն
բացառական հոլով / հայերենի դասեր (թարմացված)
հուշարձանաՑՓՆ
Ամփոփում /2009 մայիս - 2010 ապրիլ/
Ծաղրանկարների շարք
Re:Post: մի ամբողջ 2009 թվական: Ապրիլ
կոշիկ մաշիկ ու մի քիչ էլ տրեխ
որմզդեղն
Ապրիլի 24
ՂԶԻԿ ԲԼՕԳԵՐՆԵՐ /քյառթու փՕսթ/
Երկուօրումը Դիլիջանտառներումը /08-09.մայիս/
Լաստիվեեեեեեեր
գալիք ապրիլի 24-ի, հայոց եղեռնի մասին
կինո մոսկվայի ամառայինը 4
կինո մոսկվայի ամառայինը
Հունիսյան փնտրտուքներ
Re:Post: մի ամբողջ 2008 թվական
խորոված - քյաբաբ - շաուրմա - խաշ //ազգային-ազատագրական վերլուծություն//
…ՊԱԴՄԱՍԿՈՎՅԱ…
Re:Post: մի ամբողջ 2009 թվական: Փետրվար
Respect: Խ.Լ.Բորխես: Սուսերաձև /Սուսերասպի/
Հին Երևանի փողոցները
բառարան / հայերեն նորաթուխ բառեր :-) /
Re: Post: ֆեյսբուքից: վ'ոտանավորներ
Ռուբեն Հախվերդյան - Նախագահական ընտրություններ /1992թ/
Ուղևորություն դեպի Արջերի ու Մոզրովի քարանձավներ
կոմիտաս
hайк пока еще не победил Бэла
Սիրո մասին
Re:Post: մի ամբողջ 2007 թվական: մաս II
Что правит миром ?
Ձոն կարմիրբանակային պարտիզանուհուն
Կոտայքի մարզ
Play City RockFest կամ էլ հայկական ռոքի իրավիճակ
հայերեն թե՞ ռուսերեն 2 կամ դարակազմիկ ունայնամտություն
ով տռի, ով գնա սանատորիա
Արիա-քրիստոնեությունը` որպես հավատադարձի հիմք
մի տավար հոդվածի պատմություն






Դեպի այս բլօգ հղած / ուղղորդած  կայքերի (Referring sites) հիթ-շքերթ.



facebook.com 
blogger.com 
draft.blogger.com 
google.am 
networkedblogs.com 
granish.org 
geer.am 
google.com 
circle.am 
lavash.gratun.am 
aklambosti.wordpress.com 
blog.antashat.com 
7or.am 
photo.unicode.am 
google.ru 
apps.facebook.com 
armnetawards.am 
armfeeds.com 
armblogs.ru 
navasardyan.blogspot.com 
google.co.uk 




Պօիսկ տված բառերի հիթ-շքերթ


arnandam 
պըլտեան 
պու*
սիրո մասին 
առնանդամ 
ականջմտուկ 
ապրիլի 24 
քյաբաբ 
հայկ նահապետ 
լաստիվեր 
վիլյամ սարոյան 
ես գիտեմ դեռ կան անհայտ կղզիներ 
սլավիկ չիլոյան
շանթարգել 
տորք անգեղ 
torgom nahapet 
բռնաբարություն 
կինօ մօսկվա 
նամուս 
քյաբաբի պատրաստման եղանակները 




դե ես գիտեի, որ ազգս քյաբաբից հեռու չի :-) դե իսկ վերջում, արտակարգ իրավիճակների դեպքում շատ պետքական մի քարտեզ :-ՃՃՃ






















նշագրեր /// պիտակներ

DIY (4) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (41) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (8) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (8) անկախություն (3) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (12) արձակ (23) արձակոտն (22) արվեստ (4) արտատպում (24) բանավեճ (1) բելի վաստակ (15) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (4) գիրք (5) գրականություն (5) Դովլաթով (1) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (33) երգիծահումոր (26) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երվանդ Քոչար (1) Երևան (31) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (8) թատրոն (2) թարգմանություն (8) թուքումուր (62) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (14) լուսանկարչություն (13) կայք (1) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (9) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (32) ճարտարապետություն (14) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (24) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (4) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռոք (3) Սարոյան (2) սոցիալական (15) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (5) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (40) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)