նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Loading...

Total Pageviews

Thursday, November 17, 2011

անոնիմ քօմենթ գրողների մասին

Մի անգամ էս թեմայով ջղայնացել եմ:
էս անոնիմուս կամ անանուն կոչվող զիբիլները ինտերնետի անբաժանելի մասն են: Ասենք բլօգում մի հակասական բան ես գրում, մեկ էլ սկսվում ա անոնիմների հարձակումը: Էս պառազիտները բաժանվում են մի քանի դասի.

1. Անոնիմը գրում ա՝ դու ով ես որ տենց բաներ ես գրում /սա վաբշե խնդալու ա, որտև իմ անուն ազգանունը հրապարակվում ա, իսկ իրանցը ոչ, այսինքն ստեղ ՈՎ-ը իրանք են :-ՃՃՃ/

2. սպառնալիքներ են հնչում՝ հեսա բռնենք կզցնելու ենք /մինչև հիմա ոչ ոք ոչ մեկի չի կզցրել/
Էս կետի մեջ ա մտնում նաև ԱԱԾ-ով /իմա՝ КГБ/ վախացնելը: Մի անգամ ինձ տենց փորձել են վախացնեն:

3. քֆուրներ են գրում /մի ժամանակ դրանց համարժեք պատասխանում էի, հետո հասկացա, որ իրանց ուզածն էդ ա, ու նաև դա նման ա քարի պատին սեր բացատրելու, իրանք դրանից են ղզղնում/:

4. Փորձը ցույց ա տալիս, որ անոնիմ կարող ա գրի քո ֆեյսբուքյան հարյուրավոր "ընկերներից" մեկը, ով նեռվերդ ա ուտում՝ ****դ ուտելու փոխարեն:

5. Անոնիմ գրում են նաև երկրից դուրս ապրողները, օրինակ վերջերս մի հավ էր հայտնվել ֆրանսիահայ գաղութից:

6. Անոնիմ գրում են նաև քեզնից աբիժնիկ նեղսրտած իգական էակների մոտ ընկերները
/տենց մի բացահայտված դեպք կա/:

Հետևություն: Մի ժամանակ այս բլօգում քոմենթ գրելը բաց էր բոլորի համար, իսկ հիմա փակել եմ՝ միայն գրանցվելով կարելի է քոմենթ թողնել: Ու բոլոր բլոգերներին խորհուրդ կտամ անոնիմ գրողներին ընդհանրապես չպատասխանել, բանի տեղ չդնելն ամենալավ պատիժն ա դրանց:

Թող ոչ մեկին չթվա, թե աշխարհի ամենաանվախ ու դուխով մարդն եմ ու առանց վախենալու ամեն ինչից գրում եմ: Բեսպրեդել կա ու կլինի: Բայց դե ապրում ենք



2 comments:

  1. Անոնիմները ոչ այլ ինչ են, քան ոջիլ...մի բլոգին կպնում են էնքան, մինչև ներ բլոգի լինք են տեսնում, ու ուղղակի անցում անում մյուս բլոգ, տենց էնքան, մինչև բլոգերը քաչալանում ա/կամ փակում ա անոնիմների քոմենթ գրելու հնարավորությունը/...:ՃՃՃՃ
    ուր էր, մի տենց մեկն էլ ինձ կպրշկվեր, շատ տխուր ա անցնում օրս :ՃՃՃ

    ReplyDelete

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (34) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (15) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (5) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (59) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)