նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Loading...

Total Pageviews

Wednesday, March 9, 2011

Քարահունջ - Stonehenge. Առասպելի վերջը

Նախ, սիրով արտատպում եմ Հրաչ Մարտիրոսյանի նամակը


Հարգելի բարեկամներ, գործընկերներ, գիտնականներ, ուսանողներ,
     Բոլորս գիտենք, որ գնալով ակտիվանում է «մարտնչող տգիտության» գործունեությունը: Պատմական ու բանասիրական գիտելիքներից զուրկ մարդիկ ագրեսիվ համառությամբ համացանցն ու հեռուստաեթերը լցնում են իրենց ազգակենտրոն զառանցանքներով ու խեղում են երիտասարդ ու ոչ մասնագետ մարդկանց մտածելակերպն ու աշխարհայացքը: Դրանք երբեմն թափանցում են նույնիսկ գիտակրթական աշխարհ: Ստեղծված անառողջ մթնոլորտն այնքան է վտանգավոր դարձել, որ որոշ ուսումնական հաստատություններում խելացի ուսանողները չեն համարձակվում առարկել նույնիսկ հայերենը շումերերենի հետ նույնացնող և նմանատիպ այլ տգետ ու ինքնավստահ զեկուցումներին. վախենում են բացահայտ ծաղրի ենթարկվելուց ու պիտակավորվելուց: Կամ՝ որ ավագ դպրոցում համընդհանուր զմայլանքի մթնոլորտում կազմակերպվում են միջոցառումներ, որտեղ «անառարկելիորեն ապացուցվում է», որ հայոց այբուբենը (sic!) լեզուների նախահիմքն է և այլն և այլն:
     Ես համոզված եմ, որ հայագիտությունը հիմա լուրջ պաշտպանության կարիք ունի: Իհարկե, չեմ կարող պնդել, թե «մարտնչող տգիտության» դեմ պայքարողներ չկան: Բայց կասկածից դուրս է, որ այդ պայքարը չափազանց հեռու է զորեղ հակակշիռ լինելուց: Հասկանալի է, որ բոլորս էլ շատ զբաղված ենք, ու ոչ ոք չի ցանկանում իր թանկ ժամանակը վատնել ցնդաբանություններ սփռողների վրա: Բայց մի կողմ քաշվել նշանակում է դրանց թույլ տալ մոլորեցնել ավելի ու ավելի շատ մարդկանց, այդ թվում՝ ուսանողների ու երիտասարդ գիտաշխատողների, որոնք վաղվա գիտական պոտենցիալն են ներկայացնում: Դրանով մենք անպաշտպան ենք թողնում հայագիտությունը: Եկեք միավորենք մեր ջանքերը: Փաստորեն՝ ստիպված ենք պայքարել երկու ճակատով. 1) թուրք, ազերի և այլ արտաքին կեղծարարների դեմ. 2) հայագիտության ներքին՝ հայաստանյան կեղծարարների դեմ: Երկրորդ ախոյանն ավելի վտանգավոր է, քանի որ ծպտված է «հայրենասիրական» կերպի մեջ:
     Վերջերս շատ է աշխուժացել Քարահունջ-Stonehenge «տեսությունը», որն անքակտելիորեն կապվել է հայերենը մայր հնդեվրոպական լեզու համարող զառանցական գաղափարին: Մեկ ամիս առաջ ես համացանցում տեղակայեցի այդ «տեսություններն» անհաշտ քննադատության ենթարկող իմ ծավալուն հոդվածը «Քարահունջ-Stonehenge. առասպելի վերջը» վերնագրով: Հիմա, մեկ ամիս անց, Ձեզ եմ ներկայացնում դրա նոր՝ որոշ բարեփոխումներով ու հավելումներով տարբերակը, որին կցել եմ մի ընդարձակ նախաբան:
    
Եթե կիսում եք այս մտահոգությունները, խնդրում եմ՝ արձագանքեք, գրեք Ձեր դիտարկումներն ու նկատառումները հոդվածումս արտացոլված հարցերի և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ, հաղորդեք էական տեղեկություններ: Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ այն հանգամանքը, որ վերոհիշյալ անձինք պայքար են ձեռնարկել այդ «տեսությունների նվաճումները» հուշարձանների ցուցատախտակների տեքստերում արտացոլելու և այլ պահանջներով:
     Խնդրում եմ նաև տարածել նամակս ու հոդվածս:                                                                                                 
     Կանխավ՝ շնորհակալ եմ:
    
     Հարգալից ողջույններով՝ Հրաչ Մարտիրոսյան, 09.03.2011, Լեյդեն 

     Հ.Գ. Մարտի 10-ին Քարահունջի «տեսության» ամենամոլի ջատագովներից մեկի՝ Վաչագան Վահրադյանի սեմինարն է ԵՊՀ-ում: Ես մտավախություն ունեմ, որ նրա զեկուցումը կընդունվի համընդհանուր հիացմունքով, և ավելի շատ ուսանողներ կընկնեն մոլորության մեջ: Դիմում եմ ուսանողներին. եթե Դուք մտադիր եք ներկա գտնվել այդ սեմինարին, ապա խորհուրդ եմ տալիս նախապես կարդալ հոդվածս և իմանալ, որ այդ անձնավորությունը բանասիրական գիտելիքներից ու գիտական պատասխանատվությունից բացարձակապես զուրկ է:


Ես ավելացնելու բան ունեմ

1. Նախ այստեղից կարող եք քաշել և կարդալ   Քարահունջ - Stonehenge. Առասպելի վերջը հոդվածը: Սա հեղինակի կողմից լրամշակված տարբերակն է: Խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ:
2.  Զորաց քարերի մասին արդեն ունեմ 2 փօսթ, եթե պարապ եք կարդացեք :-)

Զորաց քարերի մասին

սութի ՞քարահունջագետներ՞

 


7 comments:

  1. Արա մի բան ասեմ, բայց չնեղանաս հանկարծ, ետ հոդվածը գիտնական չի գրել, այլ էպիլեպտիկ , ... բան չէմ ասում կարողա իրոք Հերունիներն ու մյուսները դուս են տվել , բայց էդ ուստի հոդվածից էպիլեպտիկ փրփուրներ էին ցպնվում ... հա կարմիր ու կանաչ գույների փրփուրներ ...

    ReplyDelete
  2. ապեր դե պարզա որ մարդը ջղայնացած ա գրել, երևի դրանից ա, բայց դե արի էս մի հարցում չհամաձայնվենք իրար հետ :-)

    ReplyDelete
  3. հարց չկա կարանք համաձայնվենք, կարանք չհամաձայնվենք, ես ուղղակի ուզեցի ջոգեմ ինչումնա բանը, էտ հոդվածը քաշեցի կարդացի: Բայց շատ վատ տպավորություն թողեց վրես, ինձ համար մենակ են հանեցի ըտտեղից , որ «զորաց քարեր»-ը յանմ թուրքերենիցա թարգմանված, բայց մյուս կողմից մտածում եմ, որ դա հեչ չի խանգարում, որ էտ թուրքերենն էլ ժամանակին հայերենից թարգմանված լինի, հետո ի՞նչ որ ոչ մի գրավոր աղբյուրում չկա դրա մասին գրած: Դրանք հաստատ պտի տեղական ինչ որ անուն ունենան, չի կարա նենց լինի որ էտքան ժամանակ ըտտեղ բացեբաց կանգնած ըլնեն ու ժողովուրդը դրանց ինչ որ անուն տված չլինի: Ափսոս Հերունի ու Վարպետյան չէմ կարդացել, եթե կարդայի երևի ես հոդվածն էլ ավելի պարզ կդառնար:), լավ ինչ որա ... անցած ըլնի ես թեման ;)

    ReplyDelete
  4. հերունու գիտաֆանտաստիկ գիրքը քաշում եմ հենց քաշեմ կղարգեմ կկարդաս

    ReplyDelete
  5. Ահ, սիրածս թեմաներից մեկը :D մի անգամ կռիվ-ղալմաղալ եղավ, թեթևի մեջ մի բան գրեցի, քարահունջի ու գարշոկի թեմայով:) http://songoffall.blogspot.com/2011/06/blog-post_2896.html
    Հիմա դրածդ հոդվածն էլ կկարդամ:

    ReplyDelete

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (34) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (15) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (5) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (59) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)