նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Thursday, September 30, 2010

բուն հայկյան օրացույց

բուն հայկյան օրացույց

Ամսանուններ
Նավասարդ, Յոռի, Սահմի, Տրէ, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից եւ Ավելեաց

Օրանուններ
Արեգ, Հրանդ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեղ, Աստղիկ, Միհր, Չոպապեր, Մուրց, Երեզկան, Անի, Պարխար, Վանատուր, Արա, Մազդ, Մանի, Ասակ, Մասիս, Անահիտ, Արագած, Գրգուռ, Կորդուիք, Ծմակ, Լուսնակ, Ցրոն, Նպատ, Վահագն, Սիմ, Վարագ, Գիշերավոր
Ավելեալ ամսվա օրանունները՝ Փայլածոյ, Արուսեակ, Հրատ, Լուսնթագ եւ Երեվակ 

Ցերեկվա ժամանուններ
Այգ, Ծայգ, Զայրացեալ, Ճառագայթեալ, Շառափղեալ, Երկրատես, Շանթակող, Հրակաթ, Հուրփայլայլ, Թաղանթեալ, Արագոտ եւ Արփող 

Գիշերվա ժամանուններ
Խավարակ, Աղջամուղջ, Մթացեալ, Շաղավոտ, Կամավոտ, Բավական, Հավաթափեալ, Գեղակ, Լուսաճեմ, Առավօտ, Լուսափայլ եւ Փայլածու

 

Sunday, September 26, 2010

Paul McCartney - Distractions

Մի ժամանակ, էն հին տանը, անջատում էի լույսերն ու վինիլային սկավառակով միացնում էս երգը, ու մենակ նվագարկչի կարմիր լույսն էր վառվում, սկզբում ասեղի խզզոցն էր լսվում, հետո` էս տաք երգը...




Paul McCartney - Distractions 

Saturday, September 25, 2010

Անուշ

90-ականների կեսերն էին, հայաթի ընկերոջս հետ ման էինք գալիս Օպերայի մոտերքում: Տեսանք դուռը բաց ա, մտանք: Պարզվեց "Անուշ"-ի կեսից մտել էինք: Նայեցինք, լսեցինք, ախչի անաստվածը վրանում չնստեց, Սարոն խփվեց, Անուշը քցվեց...
Դուրս եկանք, մի տաս րոպեից ասեց.
- Արո, ոնց-որ հայերեն էր............

վարագույր

Tuesday, September 21, 2010

ան-կախ-ություն

անկախություն բառն, իմ համեստ համոզմամբ, սխալ բառ է, եթե այն կապում ենք ազատության տոնին...
բացատրեմ միտքս` 
ան- ժխտական նախածանց
կախ - կախված լինել, կախում ունենալ  /արմատ/
ություն - վերջածանց կամ վերջավորություն
փաստորեն դուրս ա գալիս որ անկախություն բառի արմատը կախ-ն է, որին մենք դեմից կցում ենք ժխտող մի երկու տառ ու դա դառնում ա անկախ: Այսինքն անկախ բառի հիմքում ընդամենը կախում ունենալու ժխտումն է...
Առաջարկում եմ անկախություն բառը փոխարինել ազատություն բառով: Այն չունի ո՛չ ժխտում, ո՛չ կախում, հիմքում էլ ազատ բառն է :-)))


P.S. բայց, սենցթենենց, 19-ըդ շընորհավոր !!!


© անՆամուս, IX MMX

եթե պարապ եք, կարդացեք նաև սա`

անկախությանն ընդառաջ










Monday, September 20, 2010

…ՊԱԴՄԱՍԿՈՎՅԱ…


Սա գրել եմ Լուսինե Վայաչյանի 
"Բալագոյե"-ն կարդալուց հետո...

© անՆամուս, MMX









-համազասպ, հեչ ուր ես էղե?
-էջմիածին
-իսկ ուրիշ?
-էջմիածին երկու անգամ եմ էղե
-ապրես՜, աշխարհ տեսած տղա ես
խաթաբալԼադա


ՊԱԴՄԱՍԿՈՎՅԱ

2006-ի աշնանը գործի բերումով հայտնվեցի պադմասկվայում, բնակավայրի անունը չեմ հիշում зато հիշում եմ երկաթգծի էն կայարանի անունը, որի մոտ էր մեր պանսիոնատը` зосимова пустынь ասել է թե զոսիմայի տափաստան, թե ինչի пустынь  ու ոչ թե пустыня` չգիտեմ, բայց արա ինչ պուստինյա` անտառ էր շուրջբոլորս, կներես մայրենիք ջան բայց այ դա էր անտառ, սկի լոռվա անտառները չեմ համեմատի դրանցինի հետ, ծառերի ծերը չէր էրեվում ու խոնավությունից անընդհատ ուզում էի շռել: Ես ու դավոն էինք` գնացինք իջանք внуково, այսինքն թոռնկովո, ավտոբուսով առավոտ ժամը վեցին մոսկվայի էդ ծայրամասից մի կես ժամում հասանք հարավ-արևմտյան անունով մետրոյի կայարան: Մենք երկուսս էլ առաջին անգամ էինք մոսկվայում` էդ քաղաքի ցելկեն առնելը եղավ դաժան ու քնաթաթախ: Հասանք մետրո հետո քարտեզ առանք անդերգրաունդի` 5 ռուբլով, էդ ռուբլին հո կայֆ չէր տալիս` ոնց որ սովետի վախտը լիներ, քարտեզն առանք ու իջանք մետրո: Վայ քու արա: Ով չի տեսել մոսկվայի մետրոյի ծայրամասային առաջին կայարաններից մեկն առավոտ յոթին ուրեմն նա մարդկային ժխոր չի տեսել: Ամբոխները խելագարված: Ձեռներս մարդա մի հատ չեմադան ու ուսապարկ, քիչ էր մնում վրեքներովս անցնեին, հերթ կայնանք որ ժետոն առնենք, դրանցը ժետոն էլ չի թղթի կտոր ա գառդոնից, գանդոններ, կա մի անգամյա, երկու չորս չորսը դառավ տասնըչորսկայնած խոսում ենք ասում եմ. արա ռուսերեն խոսալս մոռացել եմ լալկվելտենաս սրանց մի պռայեզդն ինչ արժի, մեկ էլ մի աղջիկ ֆռաց ասեց` մարդա 15 ռուբլի, ասի մերսի, 30 ռուբլի տվի, ասի դվա բիլետա, մեկ էլ ջղայն տոտան ասեց, տովարիշչ ս վաս 40 ռուբլեյ, տվի առա, ու մտածում եմ` խի խաբեց են հայ աղջիկը, մտանք մետրո` իսկը լաբիրինթոս, բայց եթե սլավոնատառաճանաչ ես` չես կորի, ամեն ինչ գրածա ա մաքուր ռուսերենով` ուր ու ոնց գնաս: Էսկալատռով իջնում ենք պարզվում ա որ եթե վռազ ես ձախով արագ կարաս իջնես եթե չէ` աջդ կայնի քաշի: Ես վռազ չէի բայց ձախ էի քաշել` դե սաղ կյանքս երեվանի մետրոն եմ տեսելքիչ էր մնում կոխրճեին անցնեին, լավ ա դավոն թևիցս քաշեց աջի վրա: Վագոնները գալիս էին կես րոպեն մեկ ժամացուցի մեխանիզմի նման, այ ստե կարգուկանոնով հերթ էին կանգնում` շարքով, էն որ գնդակահարվելուց կանգնում են է` այ տենց, ու եթե վագոնը լիքն էր չէին խցկվում` սպասում էին հաջորդ 30 վայրկյանին: Վագոնի մեջի ռսները կամ գիրք են կարդում կամ ականջակալներով լսում, կամ էլ` երկուսը միասին: Էդ առաջին ցնցումս էր ռուսներից, ըտեղ մի քիչ իրանց հարգեցի, դե պարզ ա` գրքերի համար: Չնայած կարող ա մի տուֆտա բան էին կարդում, դժվար նիցշէ կարդային, բայց դե իրանց էլ կարելի ա հասկանալ` մի հայաստանի չափ քաղաք ու միգուցե մարդա իրա գործի տեղ կամ դասի գնալու վրա մի 2 ժամ ա կորցնում, մնում ա կարդալը: Մետրոյի` մեզ պետքական կայարանից հելանք ու հասցեով ման ենք գալիս շենոգինի փողոցը` սոված ենք ցուրտա էշ-էշ քայլում ենք քաղաքի քարտեզ չունենք, վերջը գնացինք հասանք մեր առաջի մասի նման մի տեղ` սաղ գործարան ա` բնակելի շենք չկա: Գտանք օֆիսը մտանք սեղան էր սարքած` պեչենի շակալադ լուծվող սուրճ էլի շակալադ` վրա տվինք… Վերջը լիքը ջահելներ կային` ռուսաստանի ծերերից, մեր նման էկել էին սեմինարի: Սպասեցինք, հետո ավտոբուսով տարան պադմասկովյա` գնում էինք կիևսկի շասսէով, մի ժամից հասանք պանսիոնատ, տեղավորվեցինք. 3 ու կես օր պետք ա մնայինք: Հաց-մաց տվին, սրանց ճաշարանը փաթթած ուներ ստեղի ամենալավ օբեկտը մի 100 անգամ, ինքնասպասարկում էր, բայց հո լցած չէր` մենակ մի քսանհինգ տեսակ ձուկ կար տարբեր ձևի սարքած հո չէինք բթվում` համ համով էր համ ձրի` էրկու էռնեկ մի քանի տեղ` խժռի ինչքան ուզում ես: Էս պանսիոնատը մի կես էրեվանի չափ տարածք էր` պարսպապատ ու մեծ մասը անտառ, մի 3 հատ լիճ կար` իսկական ու ձկներով: Էլ չեմ ասում ամեն 300 մետրը մեկ վառոտներ ու КПП` մեջներն էլ մի-մի հատ բեղերով ձյա-ձյա` վայրենի ռուս վայեննի: Քնեցինք առավոտ հելանք զավտրիկի, հետո` սեմինարի առաջի օրվան, գնացինք մտանք սխալ սենյակ, հետո ջոգինք որ սխալ ենք մտել, գնացինք մեր սենյակը: Մի երկու ժամ դալբայոբստվա արին յեսիմ ինչ ֆիրմայի ներկայացուցիները, գլուխներս ցավաց լավա քոֆֆի-բռեյք եղավ նեսկաֆե ու շակալադով պեչենի կերանք ուշքի էկանք: Ըտե մի հատ բեղերով պուճուր-մուճուր ձյաձյա էկավ ու ասեց տղեք հայ եք: Հա բա ինչ ենք: Խոսաց պատմեց որ ժուռնալիստ ա ստե-ընդե ժուռնալների համար բան ման ա գրում, էս սեմինարներին էլ որպես օնլայն թարգմանիչ էր աշխատումընկճված էր ու հա ծխում էր

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)