Շաբաթ օրը մոտոյով հասա PlayCity RockFest-ի: Ընդհանուր առմամբ լավ էր կազմակերպած, չհաշված 600 դրամանոց 0.3լ կիլիկիաները, որոնք եռմանից մի քիչ էին հով: Հասա երկրորդ խմբի ժամանակ՝ վրացիք եկել էին Երևան ռոք նվագելու, ու ասեմ ձեզ լավ էլ ստացվում էր, համենայն դեպս դռայվն ավելի շատ էր: Ելույթի վերջում՝ օ՛ ռոքի անգլիացի աստվածներ՝ Iron Maiden-ի իմ ամենասիրած գործերից մեկը՝
Aces high-ը նվագեցին:
/Տեսանյութ/ Մի թեթև մշակութային շոկ տարա :-))) Հետո ժամանեցին հայկական ռոքի
կիսաթև դեմքերը:
Ասեմ, որ հայկական ռոք կոչվածը շատ էի սիրում, հիմա էլ չեմ զզվում, բայց մի բան չեմ հասկանում. էդ ո՞նց ա ստացվում, որ մեր խմբերը էս 8-7-6-5 տարիՅԱ նույն երգացանկն են էն բանից անում...Խոսքը վերաբերում ա հատկապես փոքր Բամբիռին, Էմփիռեյին...
Հիմա փորձեմ իմ տեսանկյունը ներկայացնել հայկական ռոք խմբերի մասին, գնացինք...
փոքր Բամբիռ - իրանք որ սկսեցին, շատ լավն էին, հիշում եմ հատկապես ՆՓԱԿ-ի վախտվա ելույթները, ակումբներում եմ շատ լսել...իսկ հիմա եթե իրանցից մի նոր երգ լսեմ՝ ահագին կզարմանամ...իմիջիայլոց, Զեփփի, Բիթլեզի, Ռօլլինգների երգերը՝ նրանց կատարմամբ ահագին հաջող են:
Դոգմա - հաշվի առնելով որ համեմատաբար նոր ձևավորված խումբ ա՝ մի քիչ կարելի ա ներել, որ էս արդեն քանի բացօթյա համերգ ա՝ նույն ծրագիրն են նվագում...չնայած լավ էլ նվագում են ու իրանց երգաոճը դուր գալիս ա բավականին
Empyray - իրանց առաջին անգամ լսել եմ 1999թ Պարոնյանի թատրոնում՝ այ դա ռոք էր՝ ծանր ու լիքը: Հիմա դառել են մի քիչ պապսառոք ու տենց ռելսերի վրա ընկած գնում են եսիմ ուր...իսկ իրենց անխոնջ վոկալիստը, բացի երգելուց, ամեն ելույթից առաջ համոզում ու սովորացնում ա մեզ թե՜ ինչ լավ բան ա ռոքը, թե՜ ինչ վատն են մնացած բոլոր երաժշտությունները, կեցցե՛ ծանրությունը, իրանց խումբը խումբ ա, լսեք կարգին երաժշտություն, կորչեն քյառթուները ու տենց բաներ...հոգնել եմ արդեն ռոքի անիմաստ պրոպագանդայից...էդ երաժշտությունը երգել, նվագել ու լսել ա պետք՝ ռոքն ինքնիրան կպրոպագանդվի...
Իմիջիայլոց, Որագայթի երգը շատ եմ սիրում...
Դորիանս - էս խումբը վերջերս մի սուպերհիթ հանեց
ես կուլամ հուզիչ վերնագրով: Էդ երգը մակարդակի առումով
հայկական շովուբիզնեսում զիջում ա մենակ երևի
հուսո առագաստ-ին: Բայց խմբի մնացած երգերից թե բան եմ հասկանում ու զգում՝ ամոթ ինձ...Իմիջիայլոց, Stop ակումբում լավ էլ
երգում-իմպրովիզում են...
Stryfe - էս խումբը շատ թափով սկսեց ու մի 15 րոպե գործիքային խելագար գործ նվագեց, հետո եկավ Եվան ու ամբողջը փչացրեց: Էդ աղջկան ասել ա պետք, որ ինքը մի քիչ անսլուխ ա...
Արծրունի բէնդ - Սրանք նվագեցին իրանց 1996 թվի սկավառակի գործերը: 14 տարվա գործիքային բաներ: Լավ էլ նվագում էին, բայց Արծրունին դադարել ա իմ համար առաջադեմ երաժիշտ լինելուց:
Ավել-պակաս կներեք:
Հ.Գ. ընդհանուր մթնոլորտը շատ լավն էր` խոտերին փռված մարդիկ և այլն...մնում ա հուսալ, որ նմանատիպ բացօթյա ռոք-փառատոնները կկրեն շարունակական բնույթ /էս վերջին մասը հայլուրի շաբլոնով էր :-)))
Մենք ու մեր կայծակները :-Ճ
Լուսանկարները գողացել եմ Տաթևիկից ու Հասմիկից :-)
Ամոթ ինձ