նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Monday, May 31, 2010

Քարերի երկիր Հայաստան / Lande der Steine

Ձեզ եմ ներկայացնում գերմանական ARD հեռուստաընկերության նկարած ֆիլմը Հայաստանի մասին: Քարերի երկիր Հայաստան - Lande der Steine: դուդուկ, եկեղեցի, բայքերներ, կոնյակագործություն, աղավնիներ, Կոնդ, Մասիս սար, Իմ ախպերը երգի կատարում, կնունք, Stop club, գազանանոց: Իմ համեստ դերն ունեմ նաև ես :-)

 https://www.youtube.com/watch?v=K2BWrR9ve-U

Լաստիվեեեեեեեր

Շաբաթ-կիրակի էլի անտառոտ ու անձրևոտ էր: Ոնց որոշել էինք` Տավուշի անտառներն էինք գնալու: Հասանք Դիլիջան երեքով, քնեցինք էս անգամ որջ #2-ում: Առավոտ մեզ միացան մնացածն ու հասանք Իջևան, շուկան թալանեցինք ու դեպի Ենոքավան:
 /ծակ/ կնոջ ծակ արձան սոցռեալիզմի վախտվանից

7 ուսապարկ, 7 քնապարկ, 7 տակացու :-))))))))
շոգեխաշած մսի  3 պահածո, 4 կգ վարունգ, 3 կգ լոլիկ, ահագին հացուպանիրուլավաշ, 4կգ կարտոֆիլ, 1կգ սոխ, մի 10 լիտր ջուր, մի շիշ կոնյակ /վայ, ներեցեք` արբուն/, մի տափաշիշ ռոմ /սա խմում էին մեր պապերը, վայ, ներեցեք` Սևանա լճի ծովահենները:-ՃՃՃՃՃՃՃ

Սա որ չլիներ հաստատ կորած էինք :-)))))))))))))

Այ էսքանս էինք, գումարած չխկացնողը

Կեսը ոտքով կեսը մեքենայով հասանք Ենոքավան գյուղ, հետո` մի 3կմ արևմուտք գտնվող Ապագա տուր կոչվող երկհարկանի տնակներ /վայ. ներեցեք` քոթեջներ/: Իմիջիայլոց, էս խեղճ գյուղը փոստ չուներ, ու մարդիկ իրենց ասենք կոմունալ վարձերի մուծման համար Իջևան են հասնում: 
Քանի որ Լաստիվեր տանող արահետը չգիտեինք, ու մութն ընկնում էր, ու կիսատպռատ անձրևում էր, որոշեցինք վրանները խփել ու գիշերել:

Մեր "խփված" ճամբարակը

Սոխ, կարտոֆիլ ու տուշոնկաաաաաաաա
սենց համով անտառի բոզբաշաջափսանդալ կյանքումս չէի կերել


Հաջորդ առավոտ գնացինք գտնելու Լաստիվեր կոչվածը, ման եկանք ու վերջապես գլխավոր արահետից մի ձախ գտանք ու իջանք:

Էս էն հայտնի տնակն ա, որի մեջ բոլորը նկարվել են

 Գլխավոր ջրվեժ

Զարմացած շներն ու ջրվեժը

 Փոքր ջրվեժ


Էս ոնց-որ թե ես եմ


Լաստիվերի քարանձավներ չգնացինք` թողեցինք հաջորդ անգամվա: Հետ դառնալուց մերոնցից մեկը հետ ընկավ, մենք էլ որոշեցինք զոհաբերություններ անել...յուրաքանչյուրը 4 կադրից...


Զոհաբերություն համար մեկ: Գլխատում :-))))))



Զոհաբերություն համար երկու: Քառատում :-))))))



Երեխաներ, արշավների ժամանակ հետ մի ընկեք: Վատ բաներ են պատահում :-))))))))
Երբ հետ դարձանք ճամբարակ, մեր ընկերը` Գոռը, անգթորեն ամբողջովին մոխրոտել էր պաշարի վերջին մնացորդները :-)))))) Դե մենք էլ անամոթաբար վրա տվինք...

Մոխրածեփ կարտոֆիլ




Հարգանքներով իսկական` Արա Պետրոսյան :-)))





Արշավի բոլոր լուսանկարներն այստեղ են:


Երկու տեսանյութ

Լաստիվեր / Ես կուլամ

Friday, May 28, 2010

մուգ մանուշակագույն կամ ձիպ պյոռպլ

մուգ մանուշակագույն կամ էլ ձիպ պյոռպլ /ալյա ռուսալեզու հայեր/


էս քանի օր կլինի անգլիացի ռոքերների համերգի մասին ախմախ հոդվածներ են տպվում հայալեզու կայքերում: Մեկն էլ սա է:
Հեղինակին պատասխանեցի հոդվածի տակ, բայց մոդերացիա չարվեց քօմենթս, դրա համար փօսթ եմ անում:



1. ես առել էի ամենաէժան 3000 դրամանոց տոմսը ու ձախ տրիբունայի ամենավերջում էի` շատ լավ ձայն էր
2. էն մարդիկ, որ 25.000 տվել ու ընկել էին տրիբունայի մեջտեղները` բան չեն լսել, որովհետև մենակ մի ականջով են լսել
3. էս էն համերգներից էր, որտեղ տոմսի թանկությունը համեմատական չէր լավ տեղին կամ ձայնին
4. Հակոբ, եթե իրանք եկել են, ուրեմն արդեն հարգել են մեզ ու երկիրը
5. Էս համերգից հետո մի 5-6 նմանատիպ հոդված եմ կարդացել հայկական կայքերում ու ջղայնացել
6. Լավ էլի, ախպոր պես, ուրեմն իրանք գան երգեն, մեզ գերագույն հաճույք պատճառեն, դուք էլ ասեք` թքած ունեն??????
7.. Ու հերիքա մեզ դնենք ասենք Անգլիայի տեղը ու թանկացնենք մեզ` թե բա տեսեք-տեսեք, Փառփլը ուզում ա գա նվագի-երգի, մենք էլ ասում ենք` չէ ախպեր գնացեք զվուկ դզեք նոր եկեք
Լավ էլի, հերիք ա !!!!

Իհարկե, էս ջահել վախտվա Փառփլը չի, իհարկե Դոն Էյրին Ջոն Լորդ չի, Իհարկե Սթիվ Մորսը Ռիչչի Բլէքմոր չի, իհարկե համալիրը իդեալական համերգասրահ չի, իհարկե հայերը զվուկ չեն կարում դնեն, իհարկե կազմակերպիչներն ու մլիցեքը աննասուն են, որ ռոք համերգին չեն թողնում մարդիկ բեմին մոտ տժժան, իհարկե տոմսի գները թանկ էին` վկա պարտերի կեսը ազատ էր, իհարկե համերգը մի ժամ ուշացավ, իհարկե մտնելուց մի տավար հերթ էր.....բայց ի վերջո մենք կենդանի Փառփլ լսեցինք ու մենակ դրա համար արդեն կայֆ էր...շատ լավ համերգ էր, շատ լավ տժժացինք, նույնիսկ ես, որ պարելու հետ չունեմ, ինչ-որ անհանգիստ շարժումներ էի անում, իսկ ով որ չի տժժացել` կներեք, իրանից ա :-))))))))    մի ախմախ էլ գրել էր` օյ, ինչ վատ ա որ վրացիք եկել ու իրանց դրոշները ծածանում էին...աբիժնիկ մտածողություն: Փոխանակ ուրախանաք, որ տարածաշրջանում սենց համերգ ա լինում ու լինում ա մեր քաղաքում, ու կողքի երկրներից գալիս են Երևան որ Փառփլ լսեն` օյ, ինչու են պարսիկներ եկել, ինչու են վրացիք եկել, ԼԱՎ ԷԼԻ !!!!!!!!!!!!!!!!!
Մի բան էլ ասեմ ու պռծ: Ի տարբերություն Ջեթրո Թալլի համերգի` էս համերգին բիձեքը իսկականից ՏԺԺՈՒՄ էին, ու իրանց նվագածից կայֆ էին ստանում: Էդ հաստատ: Ու մենակ դրա համար իրանց լիքը շնորհակալություն:

Thursday, May 27, 2010

Կոտայքի մարզ

Արգել, Կարենիս, Արզական, Բջնի

Մայիսի 23-ին հերթական արշավների շարքից գնացինք վարելու Կոտայքի մարզը` էս անգամ "Ճանապարհորդ"-ների հետ: Սկզբի համար հասանք Արգելի ՀԷԿ` ավելի պարզ` ԳյումուշԳԷՍ: Ամեն ինչ լավ էր, բացի մի թթված բիձուց: Բայց ամենալավը էս հեռախոսն էր:
made in USSR հեռախոս

Հետո հասանք Կարենիսի վանք, ոնց որ Մաթևոս առաքյալի անվան: Դե վանք էր էլի` քանդված, մոմախառը ու բետոնով լի:

Մի մոլոր կակաչ` խաչքարի բնում

Մտածկոտ Արտակը

Հետո գնացինք Ավազան կոչվող հրաբխային գմբեթ, որտեղ մի քեֆչի ծառ կար...


Քեֆչի ծառ


Ինքնամոլոր մի աղջիկ



Նեղուցի վանքն ինձ ահավոր դուր եկավ գնաց հելավ իջավ գհուկ, այ գհուկ, ուր ես էէէէէ...
չկար գհուկը...


Նեղուցի վանք


Դե իսկ հետո անցանք Բջնու միջով, որտեղ գեղեցիկ ու ճաշակով առանձնատներ կային, անցանք Ծակ քարի տակով, բայց չսեռափոխվեցինք, դե...երկաթե տռուսիկներով էինք...

Ծակ քար

Գնացինք Բջնիի գլխ. եկեղեցի, հետո բարձրացանք Բջնո ամրոց, հետո գնացինք սբ. Սարգիս, հետո մթնեց հետո կուրացավ, հետո երևանացավ:

Ի՞նչ կա ապօներ

Այս արշավի ֆոտոներն այստեղ են:

Մեկ այլ պատմություն այս արշավի մասին:



Monday, May 24, 2010

պռոբկա /խցանում/

էսօր առավոտ գործի գալիս մառշուտկեն զեյթունով ու մոնումենտով իջավ մասիվից: Պարզվեց, որ գազանանոցի ճամփին վթար ա եղել: Էդ էն ճամփեն ա, որ անցած տարի 3-4 ամիս ԲՈՌՁՅՈւՌ էին փոխում ու էն ամառվա ճըռ շոգին լռվում էինք պռոբկեքի մեջ: Ու հիմա որոշել են ջրագիծ քաշեն էդ նույն ճամփի տակով ու էդ "իդեալական հարթ" ասփալտը փորել էն արդեն երևի 2 ամիս: Ամեն անցնելուց նայում եմ՝ մաքսիմում երկու բանվոր բլնգյած փորում են, սենց որ շարունակվի՝ մյուս տարի կպռծնեն: Ճամփի երեք գծից մեկը փակ ա, այսինքն ճամփեն գործում ա մոտ 60 տոկոսով: Էդ են ճամփեն ա, որով գնում ենք Մասիվներ, Ավաններ, շրջաններ, այսինքն ամեն օր քաղաքի բնակչության մոտ մեկ երրորդը ՆԵՌՎԱՅՆԱՆՈՒՄ ա...Ես չեմ ջոգում, էդ նեղմաջալին ոնց են քշել, որ վթար ա եղել...
P.S. երբ ամսի 14-ին, աչքերս նոր-նոր վիրահատած, տաքսիով տուն էինք գնում՝ ընկանք հենց էդ պռոբկի մեջ՝ կեղտ, փոշի, սիգնալներ, շոգ, օդ չկա, աչքերս փակ բան չեմ տեսնում...
...անիծվեր էն օրը, երբ հայերը որոշեցին շինարար ազգ դառնան...

Saturday, May 22, 2010

Ֆիլմ հայկական ճարտարապետության մասին

Ձեզ եմ ներկյացնում հայկական ճարտարապետության մասին պատմող մի յուրօրինակ ու հետաքրքիր ֆիլմ: Նկարահանվել է 2005թ-ին: Ու ինչքան գիտեմ ոչ մի տեղ չի ցուցադրվել: 

Ֆիլմը բաժանել եմ 2 մասի ու վերբեռնել յուտռուբա :-))




Հեղինակ՝ Նելլի Խաչատրյան, ձայն ու օպերատոր՝ Արա Պետրոսյան, դերասանուհի՝ Հայկուշ Սահակյան, երաժշտություն՝ Ավետ Տերտերյան:


Friday, May 21, 2010

հեթանոս

էսօր առավոտ կանուխ գործի գալուց հյուսիսային պողոտայում մի կին կանգնացրեց.
- բարև տղա ջան, մի բան եմ ուզում առաջարկել (տեսնում եմ ձեռքին են  քրիստոսի գունավոր նկարներով էն աղանդավորական գրքույկները)
- մորքուր, լաաավ էլի՛,  ձեռ քաշի (ներողամիտ),  ես հեթանոս եմ (բարձր ծիծաղում եմ :-)))
-վա՛յ (սարսափահար ու մեղանչական) տղա՛ ջան, (կարճ դադար) լա՛վ, աստված քեզ հետ... (նենց ասեց, ոնց որ աստծուն անհատույց պարտքով ինձ էր տալիս...)
- մորքու՛ր, (կիսաջղայն) ի՞նչ աստվա՛ծ, ասում եմ` ես հեթանոս եմ...

վարագույր 
:)))

բա

Wednesday, May 19, 2010

հայ եկեղեցու պատմություն

Մի քանի տարի առաջ դպրոցներում սկսեցին դասավանդել հայ եկեղեցու պատմություն: Մի փաստարկ` ուզենք թե ոչ` հայ ժողովրդի չարչրկված պատմության մինիմում 1/3-ը ներծծված է հայ եկեղեցով ու դրա պատմությամբ: Գրեթե 4-րդ դարից հայ կաթողիկոսներն ու մյուս սքեմավորները, լավ թե վատ, միջամտել են երկրի գործերին: Նրանց մեջ եղել են և՛ լավերը,   և՛դավաճանները: Ինչ եմ ուզում ասեմ,  կարիք կա՞ր արդյոք առանձնացնել հայ եկեղեցու պատմությունը ընդհանուր հայ ժող պատմ-ից: Նույն կերպ կարելի էր առանձնացնել  ու դասավանդել հայ գրի պատմություն, հայ ազգային-ազատագրական պայքարի պատմություն, հայ գաղութների պատմություն, ու տենց շարունակ: Ես համոզված եմ, որ հայ եկեղեցու պատմության դասերի ընթացքում խոսում են էդ նույն եկեղեցու լավ գործերի մասին միայն, ու լռում են եկեղեցու կերած բազմաթիվ քաքերի մասին...Էդ առարկան նորամուծելու փոխարեն ավելի լավա կամ սեռական դաստիարակություն անցնեն գոնյա 8-րդ դասարանում, չնայած էդ տարիքում արդեն ամեն ինչ գիտեն, կամ էլ էդ անտեր մադու անատոմիա առարկան նորմալ անցնեն: Թե չէ` հենց հասնում են կնոջ ու տղամարդու սեռական օրգանների բաժնին` մի քանի դաս առաջ են թռնում: Թո՛ղ մեր երեխաները փողոցից չիմանան թե ինչպես են ծնվում երեխաները /սովետական լոզունգի էր նման :-))))/

P.S. իսկ ընդհանրապես երեխային անգիտակից տարիքում որևէ կրոնին "բռնի անդամակցելը"`մեր դեպքում կնքելը, համարում եմ սխալ երևույթ: Նույնիսկ կենսաբանորեն ամենամոտ կանգնած մարդը` ծնողը  իրավունք չունի իր բալիկին մխրճել որևէ դավանանքի մեջ: Մարդը կմեծանա ու կորոշի` պետք ա իրան քրիստոնյա լինել կամ յեսիմինչ, թե պետք չի....

կեցցե հայոց առաքելականությունը  !!!

միշտ հումորով ու միշտ ձեր` Ա.Պ.    :-)))

Tuesday, May 18, 2010

նախավերջինզանգ, ու ոչ միայն

Մի քանի օրից մեր ծաղկող հանԴապետությունը կատաղաբար կտոնի վերջին զանգի արարողությունը: Վերջին բառակապակցությունը հեչ էլ պատահական չի: Արարողություն ա, որովհետև իսկականից դառնում ա վերջինը` բոլոր զանգերից /մի քանի աննասունի համար/, դե դրանց թաղումն էլ արարողություն ա ինքնին...Աղջիկները զուգվում են,  որ կուսազրկվեն /էդ թազա մոդայա/, տղաները նիվեքն ու սիգնալները վեկալում են ու ընգնում  քաղաքի ջանին...Չէ, ինչի մենակ քաղաքի` անցյալ տարի տղեքը վայոց ձորում տռակտոռ էին վերցրել ու շուռ եկել` իրենց դասարանցի մեկի վերջին զանգն էին արարողել...Դաժան ա դաժան: Ստեղ անՆասուն են և՛ տվողները, և՛ տրվողները: Տվողներ ասելով նկատի ունեմ պապպաներին` նիվա ու ջիպ չխնայող, տրվողներ ասելով նկատի ունեմ առաջինների թուլեքին` աֆտո քշելով, սիգարետ ծխելով, ու քրֆելով ինքնահաստատվող` պապպաներին արժան զավակներին: Դրանք պիտի պուլպուլակ դառնան: Ու հատկապես` չոր ու ցամաք պուլպուլակ: Որ չխմեն ջուր ու օրհնեն, այլ` տենան ցամաք ա` թքեն անցնեն:  Չէ, սա չուզողություն կամ չարություն կամ վատ բանի կամեցողություն չի: Սա սովորական ապառնի ինքնապաշտպանություն ա: Որովհետև էդ աննասունները թքած ունեն իրանց կյանքի վրա` ենթադրելով նրանց աֆտոների քշման արագությունից, դրանք թքած ունեն նաև մնացած վարորդների կյանքի վրա, ու հետևապես` ապրելու իմաստ չունեն: 
Հաղարծինի արշավից վերադառնալուց, երբ արդեն հասել էինք ասֆալտին ու իջնում էինք մայրուղի, հանդիպակացից գալիս էին տարատեսակ լակոտեղենախառը մաշնեք` դե կիրակի էր` բա ախպերս մի հատ չիշնենք ձորի բերան, մի խորոված ա բան ա հառփենք տակներս բազառվենք բարիշենք պաչենք իրար` մտքում քրֆելով...ազգային ներկապնակի *անդոն գույներ...Մեկը քշում էր վրեքներս` ինչքան ուժ ունեինք քրֆեցինք` կանգ չառավ,  ու պիտի շուռ գար թափված ավազից` թե ոնց շուռ չեկավ` կարա գնա մի հաստ մոմ վառի հետո կոխի քամակը լենքովը: Մի այլ հերթական ջիպից շպրտեցին ջրի շիշը` հենց ճամփի վրա, շատերին մանրուք կթվա, բայց ազգային նկարագիր ա...էհ, վերջին զանգից հասա հաղարծին...հայեր դուք մեծավ մասամբ անՆասուն եք, ձեզ դպրոց պետք չի` հայկական թե ռուսական` դա արդեն էական չի, ձեզ մի հատ էլ ա պատերազմ պետք` ներքին թե արտաքին` էլի էական չի, միգուցե ինքնամաքրվեք, ու մեկ էլ ձեզ դեսպոտ ա պետք` կատաղի բռնապետ, շատ չէ` մի տաս տարով:
P.S. մեր փիլիսոփայության դասախոսը հին հունական կառավարման ութ ձևից էր խոսում, հետո մտածեց ու ասեց` երեխեք, դեմոկրատիան ամենաախմախ կառավարման ձևն ա, տիրանիայից ճիշտը չկա...կարող ա ինքը գլոբալ առումով հետընթաց միտք էր հայտնում, բայց էս ազգի առումով լրիվ ժամանակակից ա...

Մնաք բարով

մեջբերում

մեջբերում հայլուրի կիրակնօրյա ռեպորտաժից.
"հաջորդ տարի ԱՄՆ-ի եսիմ որ քաղաքում /անունը չեմ հիշում/ այցելուների առջև իր հյուրընկալ դռները կբացի հայոց ցեղասպանության թանգարանը..." Հայկարամ ոնցորթե Նահապետյան
նօ քօմմենթ
տավարիշչի հայլուրշիկի, ձեր մոտ մի խելքը գլխին խմբագիր չունե՞ք, որ մտքի փայլատակումները մի քիչ խմբագրի,  ու հասկանա, որ ձևաբանորեն ճիշտ կառուցված նախադասությունը դեռ հայերեն չէ...կամ էլ թե չէ` մարդ ա ու լեզվի սայթաքում ա ունեցել, բա մի սրբագրիչն ինչ ա որ չունեք...

Интердевочка

նայում էի Интердевочка ֆիլմը 1989 թվի, շատ լավն էր: Էս ֆիլմը պատմում ա սովետի ժամանակ արտասահմանյան պատվիրակությունների արական սեռի առանձնյակներին սպասարկող աղջիկների մասին: Ի տարբերություն սովորական պոռնիկների` սրանք էլիտար մարմնավաճառներ են` լավ են հագնվում, մեքենա ունեն,  հաճախորդներին ընդունում են միայն հյուրանոցներում, գումարը ստանում են վալյուտայով ևն...Բայց դա հեչ, ֆիլմը կնայեք կիմանանք, ամենակարևոր բացահայտումը էն էր, որ պարզվում ա սովետի ժամանակ պոռնկությամբ զբաղվելու համար հոդված չկար, այսինքն դրա համար չէին նստացնում: Դե հիմա ասեք ինչու՞՞՞...որովհետև պոռնկությունը մեր նախկին մեծ ու հզոր հայրենիքում պաշտոնապես իսպառ բացակայում էր, այսինքն այդ երևույթն առերևույթ չկար: Իսկ եթե չկա պոռնկություն, ապա չկա դա դատապարտող օրենք, իսկ եթե չկա օրենք, ապա սովետական անվախ միլիցիան "պայքարում" էր դրա դեմ ուրիշ միջոցներով` պոռնիկներին օգտագործում էր ինֆորմացիա հավաքելու համար ևն...Ինչևէ,  ֆիլմն արժի նայել հաստատ, մանավանդ երաժշտությունն էլ ա լավը...

 

Wednesday, May 12, 2010

Ասֆալտ

Ասֆալտ սարքելը հեշտ գործ չի, մի քանի շերտ կա` հիմնահող, խիճ ևն ու վրան տաք ասֆալտ: Մերոնք ասֆալտ սարքել չգիտեն, մերոնց սարքածը ասփալտ ա, որը մի սեզոն ա դիմանում: Մեր ասփալտը քրքրվում ա, ծալքեր ա տալիս, պոռթվում ա, բայց երբեք հարթ չի մնում...Մերոնք ասփալտ են փռում, հետո ամեն տարի կարկատում, որտև նորմալ չեն փռել, գլուխ են պահել, կերել-գռփել էն ասֆալտը...հա դե լավ ախպեր հմի...
Հարց. ու՞մ են պետք ամեն տարի կատարվող ասփալտապատման աշխատանքներն ու ծախսվող միլիոնները...
Հ.Գ. ինչպես կասեր սահակյան վահրամը` իտալացին կամ հույնը չգիտեն որ իրանք ոսկի ձեռքեր ունեն, դրա համար էլ նորմալ ասֆալտ են սարքում, իսկ հայը գիտի որ ինքը ոսկի ձեռքեր ունի, դրա համար էլ չի կարում նորմալ ասֆալտ սարքի...ազգային նկարագիր

Երկուօրումը Դիլիջանտառներումը /08-09.մայիս/

Մայիսյան մի շաբաթ առավոտ ընկեր Արտակն ու ես հասանք Դիլիջանի ավտոկայան, որտեղից, մերժելով վրա տվող տաքսիստներին,  գետի ձախ ափը բռնած քայլեցինք դեպի համալսարանի ճամբարատեղին: Ճանապարհին տեսանք հետևյալ հետաքրքիր կադրերը:

Գունավոր ու սովետական մոտոցիկլետ
 
Հեծանվային արահետ 

Գետափնյա ձախափնյա :-)

 
Ճանապարհային նշաններ: Մուտքն արգելված է

Ճանապարհային նշաններ: Զիջեք ճանապարհը

Ճժեր ԵՊՀ ճամբարի ճամփին



Էկոտուրիզմի սիրահարները ինֆորմատիվ ցուցանակներ էին կախ տվել` թե ուր ոնց պետք է գնալ: Մաթոսավանք ու Ջուխտակ տանող ճամփաբաժանին պահպանվել էր սովետական ահա այս ցուցանակը, որի տեքստը այսօր էլ չի հնացել...


Մի քիչ սովետ


Բազմաթիվ կամուջներից առաջինը

Մաթոսավանք տանող արահետի կամուրջն է ու ընկեր Արտակը :-)))
 Մաթոսավանք

 Խաչքարի բուն` անձրևաջուրը լիքը

 Քրտնած մայկաների չորացում

Ասեմ, որ Մաթոսավանքի շրջակայքում անընդհատ լսվում էին անօրեն ծառահատների դռուժբաների ձայները...Իմիջիայլոց, Մաթոսավանք տանող մեքենայի միակ ճամփան ուղեկալով փակ է, հետևաբար ում մոտ գտնվում է դրա բանալին, ուրեմն նա էլ հանցակիցներից մեկն է: 
Նորից հետ դառնալով ճամփաբաժանին, գնացինք Ջուխտակի ուղղությամբ:



Ջուխտակ վանքեր

Մողես


 Քարերն արմատախիլ անող ծառ...


Մեր պոզավոր ու մսատու բարեկամը

Ասեմ, որ նախապես որոշել էինք Ջուխտակից հետ դառնալ քաղաքամեջ ու մայրուղով ոտքով հասնել Հաղարծին: Հետո քցեցինք-բռնեցինք, որ կարելի է, ինչու չէ նաև, սարեր-ձորերով գնալ...Պոկվեցինք` վստահ լինելով, որ իրիկնամութին տեղ հասած կլինենք :-))) Ուղիղ գծով պետք է քայլեինք մոտ տասնհինգ կիլոմետր` վերելքներն ու վայրէջքները չհաշված: Ամենավերջում պարզվեց, որ քայլել, մագլցել, գլորվել ենք մոտ 60 կմ :-) Ճանապարհին անցանք մի քանի գետ ու գետակ ու տարատեսակ լեռներ, լեռներ ու լեռներ:
Լեռները մեկ մթնում էին մեկ լուսանում

Մի հատ էլ կարմունջ

Ցեխոտ մի արահետ

Ճանապարհին պատահեց էս մատուռը, որի տանիքը ժամանակակից բետոնից էր: Պատահեցին նաև ճանապարհ ցույց տվող լիքը ուստաներ:

Մատուռ XI դարի

Ոլոր-մոլոր չափառախառը
Ուստա

Ինչևէ, մութն ընկնելուն հավասար հասանք մի տնակի /անցել էինք ճամփի մոտ կեսը/ ու խոհեմաբար որոշում կայացրեցինք անամոթաբար օգտվել հյուրընկալ մարդուկնիկի գիշերակացի հրավերից: Անձրևն էլ մի կողմից էր վրա տվել...

Լրիվ հաջորդ առավոտ ժամը տենց յոթնանցկեսին քնաթաթախ շարժվեցինք ու արթնացանք մենակ էն ժամանակ, երբ մի երկու ժամից տեսանք տրտինգ տվող եղնիկների :-)))
Եղնիկներ

Եղնիկ

Կարմիր անտառասունկ



Խոտոր էր մեր ճամփեն



Սնկածառ

Այ էս սնկածառի կողքին էլ խարույկ վառեցինք ու...
 

Տաքանում էր մեր միակ հույսը` տուշոնկեն...

Հետո գետի ջրով սուրճ եփեցինք, հետո մնաց երթուղու ամենադժվար կտորը ու գետանցներից ամենադժվարն ու անտառներից ամենացեխոտը:


Այ զհենց խոնավ անտառներ

Հասանք Հաղարծին, որն իմիջիայլոց բռնաբարվում է ժամանակակից շինարարական մեթոդներով ու որն իսպառ կորցրել է հնությունը: Մեր ականավոր շինարարներն ամբողջ շինարարական աղբը թափել էին մոտակա ձորը: Հենց էդ աղբի միջով էլ հասանք վանքին:
Հետ դառնալիս ասֆալտ հանդիպեց :-)))

Ճանապարհային նշաններ: Կտրուկ վայրէջք


Ճանապարհային նշաններ: Կտրուկ վերելք


Ոլոր-մոլոր ասֆալտախառը

Տպավորություններն ու ստացած լիցքն էնքան շատ էր, որ երևի մինչև հիմա դեռ չեմ էլ մարսել...
P.S. Եղնիկների թռչկտոցն ու անտառում բազմաթիվ նոր շիվերն ինձ հույս են տալիս, որ Դիլիջանտառներում դեռ ամեն ինչ չի հասցրել լափել մեր սիրելի երկոտանի մարդ աննասունը...


Մեկ այլ պատմություն

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)