նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Friday, January 29, 2010

էսօր խմած? եմ չոբանավարի

կարդացի ու տխրեցի ու մի քիչ էլ խմած եմ երևի չէ հեչ էլ խմած չեմ տառերը չեմ խառնում ախր ոնց կարա ամեն ինչ էսքան նման լինի ես էլ ուզում քեզ գրկեմ բայց իմ գրկոցները շատ են չոբանավարի գրկելուց նենց եմ գրկում որ ողնաշարը ճտտում ա քո ոսկորներն էլ փափուկ են չէ ;--Ճ բայց երևի կդիմանաս, ախր ես շատ ոսկորոտ եմ ու չորուցամաք ոնց ես ինձ գրկելու երբ ես քայլելու երևի գարնանը իջնես քաղաք քեզ կտեսնեմ կհանդիպեմ...ասում ես ուշքդ չի գնում հա իմ համար...էդ տաքությունը ես բռնել եմ ու պահում եմ ձեռքերիս մեջ ափերիս մեջ ու հա մատներիս արանքից նայում եմ տեսնեմ դեռ կա թե սատկեց փուքսը թողեց գնացինք էկանք ռուս մեծ պոետ մայակովսկի գնում ես աբովյան բալահովիտն անցնում ու ոչ թե ձախ` աբովյան այլ աջ` մայակովսկի...եկա կերա կարդացի խմեցի հետ եկա տուն ու գրեցի...

Tuesday, January 26, 2010

Re:Post: մի ամբողջ 2007 թվական: մաս I


ծնվել եմ 1982-ին մի քիչ հասցրել եմ ապրել սովետների դարաշրջանում հետո սկսվեցին ցուրտ ձմեռներըհիմա ապրում եմ իմ սիրած քաղաքի արվարձաններից մեկում, չնայած ծնվել ու մեծացել եմ կենտրոնումաշխատում եմ ոչ իմ մասնագիտությամբ, իսկ մասնագիտությամբ հնագետ եմ

Համարյա ինքնակենսագրական
ու
սկիզբը նախնական



երբ սկիզբը սկսվեց, երբ հպարտ էր երկինքը,
ինչքան լավ էր ձեզ հետ:
հպվելը հրճվանք, քայլերը թռիչք էին,
մեզ ինչը կարող էր պահել:
ջահել արյան հավատ, կրակ ու կիրք,
անկեղծ, ուրախ, հպարտ ու մի քիչ գիժ,
լավն էր Սկիզբը…
սկիզբը բոլոր դռների բանալին էր,
և դա ճիշտ էր գուցե
ափսոս, որ միայն շատ ուշ հասկացանք, որ
դռներ կային, որ պետք չէր բացել:
ինչ եղավ մեզ, մենք, որ սկզբում այնքան լավն էինք
սխալ էր միմյանց այդքան մոտիկից ճանաչելը
ինչքան ցավ ենք ցանել մեր ձեռքով, ցանել ու անցել ենք,
դարձել ենքփորձել ենքմարել մեր սկիզբը

լավ էլի


Հա ուրեմն սկսեցի գրել ապրիլի 12-ին ու հինգշաբթի էր ու 2007 թվականն էր: Էդպես էլ չհասկացա թե 1998-ից մինչ հիմա քանի աղջկա սիրեցի (իհարկե ոչ ֆիզիկապես): Ուզում էի գրող դառնալ (արձակավոր թե գիր): Համալսարանում մի դասախոս ունեինք, որ ասում էր թե ապրածդ ամեն օրվա համար մի քանի տող գրես վերջում, այսինքն  երբ որ շունչդ փչելու կլինես բավականին գիր ու գրականություն կհավաքվի հանուն գալիք սերունդների: Չափածո թե արձակ մի ժամանակ չէի տարբերում իրարից; Ապուշի մեկը` վեց տարի բառիս բուն իմաստով քեզ ձոնեցի արևմտահայերենով: Բայց ինչքան նյարդեր պողպատացրի վերջում: Լավ է ուշ քան վերջերս:
Կենդանական բնազդը մի երգ էր, որ գրել էին իռլանդական ազգային-ազատագրական հատապտուղներ /լորամրգիներ/ խումբը /մի աղջիկ երեք տղա/ ավելի շուտ խմբի անդամները: Համալսարանում սովորեցի համառոտագրել կամ էլ թե սղագրել: Տուժում էին հիմնականում դժբախտ վերջավորությունները: Բայց հետո զարգացա ու սկսեցի գաղափարագրեր օգտագործել:
Մի օր մի տետրում բան էի գրում ու սկսեց քթիցս արյուն գալ ու թողեցի որ թափվի էնքան մինչև կտրվի /էդ տետրը մինչև հիմա պահում եմ, հիմա այսինքն երբ, մի օր կվառեմ/: Հետո հիշեցի որ մի օր համալսարանում առաջին կուրս էինք ու նստած էինք ցայտաղբյուրների մոտ: Ասեցի քթիցս ամիսը մեկ արյուն է գալիս, մի աղջիկ սկսեց հռհռալ (դե ես գիտեի որ իգականները 28 օրը մեկ լուսնի փուլերով արյուն են կորցնում, բայց կարմիրը հեչ կարևորը լիքը ճերմակ սպիտակուց են կորցնում ու կիսաձևավորված ձվաբջիջ): Բնության հերթական չարորակ ուռուցքը: Միայն իմ երևակայությունը:
Ուզում էի չէ տենչում էի մորուքով ու Adidas (անպայման Եղվարդի արտադրության) բոթասներով լուսանկարիչ դառնալ: Մի օր այսինքն մի չորս տարի առաջ թեթև աթլետիկա էի պարապում ու մարզիչն ասեց, որ բոթասը adidas-ի նման հատուկ անուն էր ժամանակին իր ջահելության ժամանակ ու տենց մարզակոշիկներ կային: Հետո դառավ հասարակ անուն: Էս հ տառը ձեռագիր (մեծատառը) ես գրում էի հ տեսքով ժամանակին, հետո Հ. ունեի/կար, ինքն իր անունը Հ տառով էր գրում ու տենց սովորեցի` հ -ն փոխեցի Հ-ի:
Աշխատում եմ ոչ իմ մասնագիտությամբ: Իսկ մասնագիտությամբ ես կանոնավոր չէ ականավոր հնագետ եմ: Չգիտես ինչու ոմանք կարծում են թե խմելուց նենց պիտի խմես որ ներողություն հետանցքդ կորցնես: Բայց կարելի էր չէ մի քիչ հաճույքով անել էդ ամեն ինչը /խմելը թե հետանցք կորցնելը/: Ձախ ոտքիս աջ բութ մատը ցավից տնքում էր մի քիչ առաջ, որովհետև եղունգն իմ անիծյալ ձախ էր քաշել ու մտել կաշվամսային զանգվածի մեջ: Դրանից ավելի ցավոտ երևի մեկ էլ բիզով ծակելն էր ու ակնագնդի մեջ սրսկելը: Վերջինս զգացել եմ սեփական ակնագնդիս մեջ: Հետո մերոնք բժշկուհուն մի մատանի նվիրեցին դրա համար:
Երեկոները պարապությունից գժվում եմ: Որոշ տխմարներ ջինը խմում են ջրով բացած, էլ չեն հասկանում որ գիհու պտուղների համը կորչում է:
Դպրոցում ձեռագրիս համար 2 էի ստանում, ուղղագրության ու կետադրության համար միշտ 5: Լավն էր թիվ 67 միջին կարգերի դպրոցը: Մերը էլիտար դպրոց էր: Ուսումնական ամեն տարեվերջին նկարվում էինք դպրոցի հետևի ֆուտբոլի դաշտում, հետո հասկացան, որ կարելի է ինչու չէ նաև Չարենցի արձանի (գլխաքանդակի) ֆոնի վրա նկարվել:
Հիմա չեմ հասկանում սիրում եմ իմ կանաչաչյա լեզվաբանին թե ոՉէ: Ժպիտն ահավոր լավն էր: Բայց ես դժբախտ արարածեմ, ինձ քիչ են սիրում (հազվադեպ): Ա.-ի պատճառով անգլերեն քիչ պարապեցի ու ընդունվեցի համալսարանի մի ֆակուլտետ, բայց կընդունվեի մեկ այլ ու չէի հանդիպի երկու Հ-երին: Չեմ բողոքում: Իմիջիայլոց ֆոն բառը հայերեն կոչվում է ետնախորք (թարգմանությունը` Լ.Չուգասզյանի):
Էն աղջիկներին ում սիրել եմ կամ սիրահարվել տենց էլ չամուսնացան, չէ մեկն ամուսնացավ: Հիմա ես եթե տեսնեմ նրանցից որևէ մեկին իր նորակազմ ընտանիքի հետ (ենթադրյալ) ներսումս ինչ-որ բան կջնջվի: Չէ սիրում եմ






Դեպքն ըսկսվեց 2007 թվականի հունիսի 29-ին, ուրբաթ, 10:10-10:15-ի սահմաններում

Ներածությունականներ

Էս տեքստը շարունակում եմ մի վեց տարի հետո, պատկերացնում եք, Ինչ խառը-մառը բաներ են տեղի ունեցել:
Ամսի 15-ին ն.-ի ծնունդն էր, հետո ամսի 16-ին գնացինք մանյումենտ: Էլ չեմ ասում ամսի 23-ի մասին, երբ ում  համար էին ղողանջում զանգերը: Ամսի 26-ից իրեն մեկական տառ եմ ուղարկում ըսըմըսյով:
Խառը ժամանակներ են, ն.-ից բան չհասկացա, իսկ հունիսի 23-ին չուզեցի խոսակցությունը շարունակել. երևի վախենում էի մերժված լինելու հաճույքից: Տպագիր գրելը բավականին հետաքրքիր է, չնայած ձեռագիրն էլ նենց ոչինչ: Ձեռագրով կարող ես էնքան խզբզել, որ սիրտդ հովանա էլ չեմ ասում մարմինդ, հետո տպագիրը չի թողնում խաղալ տառերի ու կետադրական նշանների հետ և այլ այլանդակ բաներ անել տեքստի վրա: Մի հավատա կամ էլ հյուսիս-արևելյան Հայաստանի բարբառով` հավատա ոչ: Վախիլ մի մեկ էլ խնդրիլ մի: Չնայած ինչին դե մի կերպ էլի բայցուամենայնիվ:



































ՕՐԱԳՐԵՐ



03.07.2007 / 2:29:17 PM
Հապալասի հատիկներ որքան կարող ես շատ կեր աչքերիդ ցանցաթաղանթները կամրանան ամենաքիչը երեք երեխա իրար հետևից մեկ տարվա տարբերությամբ:
Ձանձրացար չէ: Իսպանիայի պատերազմը կիսաֆաշիստական կիսահանրապետական ով ինչ հասկացավ մարդկային կատակերգություն Սարոյանը լավ է գրում էլի ոչինչ չես կարող ասել միայն կարդալ կարող ես: Դե մի քիչ էլ դիմացի շուտով կգնաս տուն:

Հինգշաբթի, 5 հուլիսի 2007
Էս անգլիախոսները ինչու են ամսանունները մեծատառով գրում:

Երկուշաբթի, 9 հուլիսի 2007
Գնացել էի Արմավիրի մարզ էդ ինչ շոգ էր տրանսպորտային միջոց չկար դե կիրակի էր էլի ինքը շրջազգեստով մազերն էլ հյուսած գարեջուր բայց տաք ամբողջ գյուղում էլ հոսանք չկար ջուր էլ չկար բժնիով էինք լողանում: Հով տուն էր



Երևանյան օրերի խրոնիկան ի գյուղն Արմավիր Նոր

14 հուլիսի 2007 / 22:43
Չգիտեմ ինչու չէ լավ էլ գիտեմ երբ գնում ենք պեղումների ու լինում ենք իհարկե մի քանի հոգով իգական սեռն էլ անպակաս: Հնագիտությունը պարզ ու բարդ է բավականին` երբ անձրև չկա` պեղումներ, հենց անձրևն սկսվեց` ոչ մի պեղում:
Ոտքդ էր երևում չէ սրունքդ բացված դռան կիսաբացից: Չի լինում քեզ մոռանալ ֆիզիկապես և ուղղակի: Հավատարիմ ընկեր ու ընկեր մի հատ էլ շան պես հավատարիմ: Մեկ հատիկ լույս է վառվում մեջը վոլֆրամ, ձեռքիցս աջ թղթին ստվեր է ընկնում ու գրիչս ստվերոտ թանաքաբծեր է մրոտում ճմռթված թղթազանգվածի վրա: Բա հետո հում աղյուս, որը կարելի է թրծել ածուխով:
Չորս օր չեմ սափրվել: Զանգեցի քեզ զանգ տվեցի ու մի հատ էլ զանգահարեցի Արմավիրից Նոր իմ վերևը մութ գիշեր է: Վերջին անգամ զանգեցի էլ չեմ զանգի:
Վաղը մի քանի ժամից կգա ծխախոտների անդադար ու անկազմակերպ խուրձ ես ծնվեցի անձրևին ինչու եկա ես այստեղ չգիտեմ շատ էլ լավ գիտես քեզ էի տեսնելու անհնար էր չտեսնել շոգից փախա մայրաքաղաքային յոթ սիգարետ սխեցի կես ժամում ու հիմա քնել եմ ուզում:
Նայում եմ քո դեմքին ու տեսնում եմ խալն այն շրթունքիդ վերին աջ մասում մի օր անհետացի էլի գոնե ինձնից հեռու ապրի չեմ կարողում առանց քեզ մեկ-մեկ մտածում եմ որ ընկել ես մեքենայի տակ ու ես հանգիստ ապրում եմ տեսքի քո առանց:



21.07.2007 / 6:52:41 PM
Երկու անգամ զանգեցի քեզ չվերցրիր: Դու գիտես-ով սմս էի ուզում գրել, բայց չգրեցի: Մի քանի օր առաջ որոշել էի ոչ զանգել, ոչ գրել, բայց քո նամակից օրեր անց զանգեցի:
Ինչքան նման եք իրար բառերով խոսքերով քայլերով միայն աչքերով եք տարբեր: Ասես մի հին գիրք կարդամ քեզ հետ խոսելու ժամանակ, որը գրել եմ ես` նրա հետ խոսելու ժամանակ: Եթե քո անունըդու իմ վայրի խելառ գիժ հոգեկան աննոռմալ խելագար: Արի գնանք մեր հանդը (ազգային ֆոլկլոր) էստեղ անպայման պետք է շեշտել այն փաստը, որ երգի հերոսըխնձորի ծառի տակին ես իմ յարին սիրեցի, բայց ծառը հեչ էլ խնձորի չէր: Արդեն ահագին էջ գրել եմ էս տառատեսակով: Ինձ բաց ծովում մեկը խեղդեց: Առավոտները քո համար են մի աղջիկ մազերը պոչիկներով ու կիսաշրջազգեստով: Սենց էլ որ մնա լավ է: Օրերից մի օր ես քեզ կտեսնեմ պատուհանի մոտ կանգնած:

22.07.2007 / 10:49:50 AM (կեսօրից առաջ)
Մոլուցքը ներսից սղոցում է առավոտները: Ուղեղս չի աշխատում:

24.07.2007 / 9:12:44 AM
Երեկ խոսում էինք հեռախոսագծերը զարմացել էին Երևան-Աբովյան մի 30 կիլոմետր կլինի բայց անհուսահատ արայաբանություններ մսուր-մանկապարտեզային պարապ վախտի խաղալիք իմ հոգին դեն շպրտվեց ու բաժանվեց հավասարաչափ կտորամասերի: Էդպես էլ պետք է լիներ այլ կերպը բացառվում էր ի սկզբանե` տհաս պատճառներով: Չգիտեմ կկարդաս տառերն այս թե ոչ, բայց ես մեկ է կգրեմ հեռվից հեռու դու ոչինչ չես կարող անել (միայն հայոց լեզվում միտքը կարելի է կրկնակի ժխտել, օրինակ անգլիացին կասեր դու ոչինչ կարող ես անել) շեղվեցի մայրուղուց չես կարող որովհետև ես քեզ սիրում եմ սիրում եմ ես քեզ քեզ ես եմ սիրում ես սիրում եմ քեզ քեզ եմ ես սիրում ես եմ քեզ սիրում քեզ սիրում եմ ես ու ես գալիս եմ շատ հեռուներից ու քո ամբողջությունը կկիսատվի դրանից, իմ մի մասը կկոչվի անունով քո դառը կարմիր գինի ու այնուամենայնիվ բարբաջանքներ: Արդեն մի ամիս ինձ դուր ես գալիս:

26.07.2007 / 7:20:00 PM (կեսօրից հետո)
Հիմարավուն նամակ արցունքախառը մի քիչ էլ խոնավ գիշերային ճանապարհածածկույթ հեռախոսներ թվային կայաններով քաղաքում կերպընկալ աչոնիկների ու հյուրընկալ մանչուկների քանդակախումբ Կալեի քաղաքացիները: 1968 թվականի ամառը հիշում եմ ինչպես հիմա երիտասարդ էիր ու թարմ ավազը Նիցցայի ափերում կպել էր մաշկիդ ու պոկ չէր գալիս մտար լուրթլազուրակապտականաչ ջրազանգված մեջ ու խեղդվեցիր:

13.08.2007 / 7:44:17 PM
Շոգ է Երևանում արդեն մի 5 տարի կլինի Սևանա լիճ չեմ գնացել ամոթ լորամրգիների մենակատարը նոր սկավառակ թողարկեց դուք լսում եք վերնագրով Իռլանդիայի ափերը քարքարոտ:

14.08.2007 / 3:59:17 PM
Բազմազավակ պատանի տակավին Գարուն ամսագրում սովետների դարաշրջանում վերջին էջերում միշտ մերկամարմին կանացիակերպ դիցուհիների լուսանկարներ էին տեղադրում բարևի մեջ խեղդվիր հեղհեղուկ անբան Հուռի մեծատառով բամբասանքի սինդրոմ Նյուտոնի բինոմ ու էլ չգիտեմ ինչ Թորգոմ: Նահապետ հայ մեծատաղանդ ազգի հիմնադիր մտածկոտ կենակցել թե մնալ կույս գետաձի հաստաքամակ ու ազդրահաստ: Մտածում եմ քո մասին սարահարթից մինչև ներքևի մուգ արնակարմիրները:

22.08.2007 / 11:00:18 AM
Ոնց որ թե երեկ էր որ հանգամանալից խոսեցինք երկխոսեցինք մի փոքր բայց բան դուրս չեկավ կարմիր լեռների գիծը հորիզոնի արտադրության: Չգիտեմ տակավին անեփ եռում եմ հիմա: Փորձում եմ կարկատել երեկվա բառերը մեր չի ստացվում: Նամակ-նամակ փաթիլներով կխաղաս ու կհիշես երբ աղջնակ էիր 8 տարեկան ավազների մեջ ճիշտ որ բակում ձեր թե բակ չունեք կոշկակարով ձմեռային մենակ ես դու ինքդ քո մասին մտածում ես կա թե չկա

10.09.2007 / 5:26:07 PM
Չեմ գրել ու հանկարծ մոտոցիկլետ քեզ կտանեմ պեղումների ու մի քիչ էլ մարզկենտրոններ ամենաքիչը մեկ հատիկ վառելանյութ oasis լսել ես էս ինչ ես կորցրել բրիթիփոփի մայրամուտը 1997թ-ին էր

13.09.2007 / 2:07:47 PM
Անհասանելի ֆիզիկապես ֆիզկուլտի դասերի ժամանակ կուրսեցի աղջիկները կարճանում-տձևանում էին առանց բարձրակրունկ կոշիկների ու կարճ տաբատներով որոշակիորեն հնարավոր է քեզ համար է յասամանը:

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)