նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Loading...

Total Pageviews

Monday, July 5, 2010

մի տավար հոդվածի պատմություն


ՖԲ-յան ընկերներիցս մեկը Հրապարակ թերթից մի հղում էր տեղադրել, որի տակ քոմենթեցի...

1. լավ կլիներ հոդվածագիր "բոյ-բուսաթովն" իրական անունով ներկայանար
2. "ինչ-որ գրողներ" ասելու փոխարեն թող կոնկրետ անուններ տա, չնայած սկի ինքը կոնկրետ անուն չունի, ուրիշներին ոնց անունով դիմի...
3. տխուր ա որ սենց անոնիմ հոդվածներ են տպվում, թեկուզ և մեջը որոշ ճշմարտություն կա, բայց սենց հոդվածները նման են մարդու, որը անկյունի հետևում պախկված` սեր է բացատրում պատին...

Իսկ հիմա որոշեցի ավելի ծավալվեմ: Ընդհանրապես, կան թերթեր, որոնք լղոզող հոդվածներ են տպում տարբեր բաների մասին: Դրանք հիմնականում յանիմ թե ընդդիմադիր կոչվող մամուլն է, որը ցեխոտում է, հիմնականում ափռ-ցփռ բաներով, իշխանական մանկլավիկներին, գեղցի պատգամավորներին, գալուստ սահակյանին :-), և այլ բաշիբոզուկների: Սա բնավ չի նշանակում, թե ես պռոիշխանական կողմնորոշում ունեմ: ԲՆԱՎ ՈՉ: Եվս մեկ անգամ` Ո՛Չ: Ուղղակի տանել չեմ կարողանում անոնիմ գրվածքները:
Հարգելի հոդվածագիր, էգ ես թե որձ չգիտեմ, բան ունես ասելու` ասա՛ ու տակը ստորագրի, եթե չես ստորագրելու, գնա ձեր պաձյեզդի ամենավերջին հարկը, էն որ մութ ա, ու պախկվի: 
Նույնիսկ եթե գրվածքի մեջ ճշմարտություններ են շոշափվում, դա անիմաստ է դառնում նմանատիպ ցեխշպռտոցի հոդվածիկներում: Էլի եմ ասում` չոր պատի հետ պետք չի սեքս անել, ավելի հարմար ու խոնավ տարբերակներ կան....
Ես համարյա ամեն օր կարդում եմ գրեթե բոլոր հայկական թերթերի էլեկտրոնային տարբերակներն, ու ինքս ինձ թույլ եմ տալիս բարձրաձայնել, թե որտեղ կա նմանատիպ աղբ` "Չորրորդ ինքնիշխանություն", "Փակագիծ", "Հայոց աշխարհ",   հիմա էլ "Հրապարակ":




Ավել-պակաս ներող


Արա Պետրոսյան

Հ.Գ. Ես դե՛մ եմ օտարալեզվին, սենցթենենց :-)))

2 comments:

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (34) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (15) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (5) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (59) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)